˝Արփիմեդ˝ ՍՊԸ-ն նոր սերնդի ժամանակակից հայկական դեղարտադրող ընկերություն է՝ դեղագործական շուկայի զարգացման առաջադեմ տենդենցներով, և համապատասխանում է որակի ու կառավարման ժամանակակից չափանիշներին: ˝Արփիմեդ˝ ՍՊԸ-ն, որն հիմնադրվել է 2001 թվականին եվրոպացի մասնագետների նախագծով, արտադրում է դեղեր, կանխարգելիչ և բուժիչ միջոցներ, ախտահանիչ և հականեխիչ լուծույթներ, ախտորոշիչ և կոսմետիկ միջոցներ: Այսօր մեր փաթեթը ներառում է ավելի քան 150 արտադրանք, որոնք կիրառվում են բժշկության տարբեր ոլորտներում, և որոնց 65%-ն ընդգրկված են ՀՀ Հիմնական դեղերի ցանկում` հաստատված ԱՀԿ-ի կողմից` բնակչության անվտանգության և առողջության ապահովման համար: Թողարկվող արտադրանքի տեսականին անընդհատ նորացվում է: Ամեն տարի շուկա են հանվում նոր դեղեր: ˝Արփիմեդ˝ ՍՊԸ-ի երկարաժամկետ ռազմավարությունն է հանդիսանում Հայաստանի և այլ երկրների բնակչությանը ժամանակակից, որակյալ, արդյունավետ, անվտանգ և մատչելի դեղերով ապահովելը: Ձեռնարկությունը որդեգրել է հետևյալ որակի քաղաքականությունը. ˝Որակը պետք է ներդրվի արտադրանքի մեջ ի սկզբանե, և միայն վերջնական փորձարկումը չի կարող արտադրանքի կայուն որակի ապացույց հանդիսանալ˝: Իր տեխնոլոգիական պարամետրերով ընկերությունը համապատասխանում է միջազգային ՊԱԳ (GMP, Good Manufacturing Practice) չափանիշներին և ունի հավաստագիր` տրված Ուկրաինայի դեղերի Պետական ծառայության կողմից, որը հաստատում է համապատասխանությունը Պատշաճ Արտադրական Գործունեության ԵՄ (GMP EU) և PIC/S պահանջներին: Բացի այդ, ընկերությունը հաջողությամբ անցել է ՀՀ ԱՆ Դեղերի և Բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի կողմից հավաստագրման գործընթացը և ստացել է ՊԱԳ համապատասխանության ազգային հավաստագիր: Ընկերությունը 2005թ-ից ունի ISO 9001:2008 որակի կառավարման միջազգային ստանդարտին համապատասխանելիության սերտիֆիկատ՝ շնորհված գերմանական “TÜV Rheinland” սերտիֆիկացնող ընկերության կողմից: GMP page 1Certificte ISO 23.06.2013-22.06.2016 Արտադրությունը և որակի հսկման լաբորատորիան հագեցված են ժամանակակից արտադրական և անալիտիկ սարքավորումներով, չափիչ սարքերով և ռեակտիվներով: Բացի ներքին շուկայից, մեր արտադրանքը ներկայացված է նաև արտերկրում: Ուրախ կլինենք համագործակցել: