Իր հիմնադրման հենց սկզբից ˝Արփիմեդ˝ ՍՊԸ-ն հատուկ ուշադրություն է դարձնում արտադրվող դեղերի որակին: Գործարանը կառուցված է դեղագործական կազմակերպություններին ներկայացվող ժամանակակից համաշխարհային պահանջներին համապատասխան, և 2005 թվականին առաջին անգամ այն հաջողությամբ անցավ սերտիֆիկացման պրոցեսը (ISO 9001:2008 և GMP): Որակի ապահովման համակարգը թույլ է տալիս հետևել ՊԱԳ 3 հիմնական սկզբունքներին` փաստաթղթավորում, նույնականացում, հետևելիություն: Ընկերության քաղաքականությունը բոլոր շահագրգիռ կողմերին երաշխավորելն է, որ ընկերությունը մշակում, արտադրում և վաճառում է արտադրանք, որը համապատասխանում է որակի չափանիշներին և պիտանի է կիրառման համար: Բոլոր արտադրական և լաբորատոր սարքավորումները, ինչպես նաև արտադրական գործընթացները, մաքրման գործընթացները և անալիտիկ մեթոդները վալիդացված/ որակավորված են: Ընկերությունն անընդհատ կատարելագործում է իր արտադրական և լաբորատոր սարքավորումները: ˝Արփիմեդ˝ ՍՊԸ-ն ունի ավելի քան 80 որակավորված աշխատակիցներ: Ընկերության վարչակազմը ձգտում է նպաստել աշխատակիցների անձնական և մասնագիտական առաջընթացին` տրամադրելով զարգացման հնարավորություն, ժամանակակից աշխատանքային պայմաններ և մրցակցային պարգևավճարներ: Աշխատակիցների զարգացումը, մասնագիտական հմտությունների և գիտելիքների կատարելագործումն իրականացվում է ներքին նախնական, հիմնական և շարունակական, ինչպես նաև արտաքին (ներառյալ արտասահմանյան) ուսուցումների և վերապատրաստումների միջոցով: ˝Արփիմեդ˝ ՍՊԸ-ն ունի ՊԱԳ հավաստագիր (Պատշաճ Արտադրական Գործունեության կանոնների պահպանման համար)՝ շնորհված Ուկրաինայի բժշկական արտադրանքների Պետական վարչության կողմից, որը տեսչական ստուգումների արդյունքում հաստատել է, որ ˝Արփիմեդ˝ ՍՊԸ-ի որակի ապահովման համակարգը, դեղերի արտադրատարածքներն ու սարքավորումները համապատասխանում են Ուկրաինայում ընդունված Պատշաճ Արտադրական Գործունեության պահանջներին, ինչպես նաև PIC/S պահանջներին, ԵՄ դիրեկտիվներին և ԱՀԿ պահանջներին: Բացի այդ, ընկերությունը հաջողությամբ անցել է ՀՀ ԱՆ Դեղերի և Բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի կողմից հավաստագրման գործընթացը և ստացել է ՊԱԳ համապատասխանության ազգային հավաստագիր: ˝Արփիմեդ˝ ՍՊԸ-ն ունի նաև որակի կառավարման ISO 9001:2008 հավաստագիր՝ շնորհված Ստանդարտավորման Միջազգային Կազմակերպության տեխնիկական կոմիտեի՝ Գերմանական "TÜV Rheinland" ընկերության կողմից: Good documentation practice