˝Արփիմեդ˝ընկերության որակի հսկման լաբորատորիան ամբողջությամբ հագեցած է առաջատար միջազգային ընկերությունների արտադրության բարձր ճշգրտությամբ անալիտիկ սարքավորումներով և ռեակտիվներով, որոնք անցել են ներքին և արտաքին փորձագետների ստուգումները (ստուգաչափումները), որակավորված և փաստաթղթավորված են ՊԱԳ պահանջներին համապատասխան, ինչը թույլ է տալիս իրականացնել արտադրանքի որակի լիարժեք վերահսկողություն արտադրության բոլոր փուլերում: Լաբորատորիայի աշխատանքն իրականացվում է որակի հսկման միջազգային պահանջների խիստ պահպանմամբ: ˝Արփիմեդ˝ ընկերության որակի հսկման բաժնի կողմից արտադրանքի կենսացիկլի պրոցեսի տարբեր փուլերում իրականացվում է արտադրանքի մոնիտորինգ` մատակարարների մանրակրկիտ ընտրություն, առաքման փաստաթղթերի մանրազնին ստուգում, հումքի որակի գնահատում, արտադրված դեղերի որակի վերահսկողություն, հետագա կայունության փորձարկումներ, պետական վերահսկողության մեխանիզմներին համապատասխանության ստուգումներ:
Microbiological laboratory (Sterility testing)

Microbiological laboratory (Sterility testing)

Quality control laboratory (stability samples)

Quality control laboratory (dissolution testing)

Quality control laboratory

Quality control laboratory