Հետ

Նարփի, նրբաքսուք կոսմետիկական

					
Դեղաձևը. Փափուկ Բնութագիրը. Կոսմետիկ նրբաքսուք Քսուքանման զանգված առանց կողմնակի ներխառնուկների, բաց շագանակագույնից մինչև մուգ շագանակագույն: Բաղադրությունը 4 գ ձիթայուղ, 3 գ մեղրամոմ, ճարպային սոլիդոլ, հեղուկ պարաֆին Օգտագործման ցուցումները «Նարփի» կոսմետիկական միջոցն օժտված է արտահայտված մաշկը պաշտպանող, հակաայրվածքային, հակաբորբոքային, հակամանրէային և վերականգնումը խթանող (վաղ ապաքինող) հատկություններով: Խորհուրդ է տրվում օգտագործել. -որպես խոնավացնող և փափկեցնող միջոց` կրունկների ճաքերի և այլ հիպերկերատոզով ուղեկցվող վիճակների դեպքում, -որպես հավելյալ միջոց` երեխաների(մինչև 5%) և մեծահասակների մոտ(մինչև 10%) I և II աստիճանի մակերեսային այրվածքների դեպքում, - որպես պառկելախոցերի և տրոֆիկական խոցերի օժանդակ միջոց: <<Նարփի>> կոսմետիկ նրբաքսուքի օգտագործումից առաջ և օգտագործման ընթացքում համապատասխան բժիշկ-մասնագետների խորհրդակցությունը և հսկողությունը պարտադիր է: Ինչպես օգտագործել. Նրբաքսուքը տարածել «սավանի» կտորի վրա բահիկի օգնությամբ, ապա այն թանզիֆե վիրակապով ամրացնել վերքին: Անհրաժեշտ է վիրակապը փոխել յուրաքանչյուր 8 ժամը մեկ անգամ` առանց վերքային մակերեսի մեխանիկական և քիմիական (առանց հականեխիչ լուծույթի օգտագործման) մաքրման: Այս մասին անհրաժեշտ է իմանալ. Անհրաժեշտ է զգուշություն ցուցաբերել բաղադրիչներից որևէ մեկի նկատմամբ անհատական գերզգայունության դեպքում: Պահման պայմանները Պահել չոր, լույսից պաշտպանված տեղում` 0ºC-ից ոչ ցածր և 35ºC-ից ոչ բարձր ջերմաստիճանային պայմաններում: Պիտանելիության ժամկետը` 2 տարի: