Հետ

PIC/S ՊԱԳ համապատասխանության հավաստագրում

					
˝Արփիմեդ˝ ընկերությունը ուրախությամբ և հպարտությամբ տեղեկացնում է բոլոր հաճախորդներին և գործընկերներին այն մասին, որ ընկերությունը հաջողությամբ անցել է ՊԱԳ պահանջներին համապատասխանության տեսչական ստուգումը Ուկրաինայի բժշկական արտադրանքների Պետական վարչության կողմից: Այդ երկար, տքնաջան աշխատանք պահանջող ճանապարհը հաջողությամբ ավարտվել է 19.06.2014, ինչը հաստատվում է № 075/2014/SAUMP/GMP առ 19.06.2014թ. Ուկրաինայի Դեղերի Պետական ծառայության կողմից շնորհված հավաստագրով: ˝Արփիմեդ˝ ՍՊԸ միակն է ՀՀ-ում և առաջիններից մեկը Անդրկովկասում, որը ստացել է ՊԱԳ միջազգային հավաստագիր, ինչը փաստում է, որ ընկերության որակի ապահովման համակարգը, դեղերի արտադրատարածքներն ու սարքավորումները համապատասխանում են Ուկրաինայում ընդունված Պատշաճ Արտադրական Գործունեության պահանջներին, ինչպես նաև PIC/S պահանջներին, ԵՄ դիրեկտիվներին և ԱՀԿ պահանջներին: GMP page 1 GMP page 2