ԴԵՂԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԴԻՏԱՐԿՈՒՄ

«Արփիմեդ» ՍՊԸ ընկերության գլխավոր նպատակներից մեկն է ապահովել սպառողներին որակյալ, արդյունավետ և անվտանգ դեղորայքով, որոնց օգտագործումը ենթադրում է, որ օգուտը գերազանցում է դեղի ընդունման հետ կապված բոլոր հնարավոր ռիսկերը: Մեր դեղերի անվտանգության և արդյունավետության դիտարկման նպատակով ընկերությունում ներդրվել և գործում է «Դեղերի անվտանգության դիտարկման» բաժին, որի նպատակն է ժամանակին հայտնաբերել, գնահատել, հետազոտել և կանխել դեղերի օգտագործման հետ կապված կողմնակի ազդեցությունները և այլ խնդիրները: Վերջինս նպատակ ունի հայտնաբերել պոտենցիալ հնարավոր վտանգը և ռիսկերը` ինչպես առանձին անհատների, այնպես էլ ողջ բնակչության համար: Հայտնի է, որ բացարձակ անվտանգ դեղեր չկան: Դեղերի կողմնակի ազդեցությունների հայտնաբերումը, գրանցումն ու պարբերական վերլուծությունն անհրաժեշտ են դեղերի ցուցումները, հակացուցումները, կողմնակի ազդեցությունները, դեղաչափումը ճշգրտելու նպատակով: Կողմնակի երևույթների հայտնաբերման դեպքում մեր մասնագետները փնտրում են դրանց առաջացման պատճառները և կատարում անհրաժեշտ գործողությունները` ապագայում վերջիններիս առաջացման հավանականությունը նվազեցնելու կամ վերջիններս կանխելու համար: «Արփիմեդ» ՍՊԸ-ի կողմից արտադրված դեղերի հետ կապված կասկածելի կողմնակի ազդեցությունների կամ անարդյունավետության դեպքում` խնդրում ենք Ձեզ լրացնել ստորև բերված քարտ-հայտագիրը կամ ուղարկել դրանց մասին տեղեկատվություն Ձեզ հարմար ձևաչափով մեր էլ.փոստին:

ՀԱՅՏՆԵԼ ԴԵՂԻ ԿՈՂՄՆԱԿԻ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԱՆԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

* Հայտագրում նշվող անձնական տեղեկատվությունը համարվում է հույժ գաղտնի և ենթակա չէ հրապարակման: Բոլոր դաշտերը պարտադիր են լրացման համար, սակայն եթե համապատասխան տեղեկատվությունը բացակայում է, ապա այդ մասին անհրաժեշտ է նշել համապատասխան դաշտում: Տեղեկացնելով դեղերի կողմնակի ազդեցությունների մասին` դուք կօգնեք հազարավոր հիվանդների: Էլ. փոստ: pv@arpimed.com Թեժ գիծ: (+374 55) 05 79 86