icon-menu
icon-menu

Արտադրանքներ

Լա – Սոն, 25 մգ դեղահատեր

ԴեղաձեվըԴեղահատեր

ATC խումբՆյարդաբանություն: Հոգեբանություն

ATC ենթախումբԱնքսիոլիտիկներ

Դեղի առևտրային անվանումըԼա – Սոն

Դեղի միջազգային անվանումըՀիդրօքիսզին (Нydroxyzine)

Ինչ է Լա-Սոն դեղը և ինչի համար է այն օգտագործվում

Լա-Սոն դեղը պատկանում է հակահիստամինային դեղերի խմբին (կիրառվում է ալերգիկ ռեակցիաների բուժման համար): Մեծահասակների և երեխաների մոտ օգտագործվում է եղնջացանի (ուրտիկարիա) և մաշկաբորբի (էկզեմա) հետևանքով առաջացած քորը մեղմելու համար:

Լա-Սոնը նաև օգտագործվում է մեծահասակների մոտ տագնապային վիճակի բուժման համար:

Ինչպես ընդունել Լա-Սոն դեղը

Դեղը միշտ ընդունեք ճիշտ այնպես, ինչպես նշանակել է Ձեր բժիշկը։ Եթե Դուք վստահ չեք, թե ինչպես պետք է ընդունեք դեղը, խորհրդակցեք բժշկի կամ դեղագործի հետ։

Պահպանեք Լա-Սոնի նվազագույն արդյունավետ դեղաչափը և բուժման կուրսը պետք է լինի հնարավորինս կարճ։

Խորհուրդ տրվող դեղաչափը կազմում է՝

Մեծահասակների և 40 կգ-ից ավելի քաշ ունեցող երեխաների համար առավելագույն օրական դեղաչափը կազմում է 100 մգ/օր՝ բոլոր տեսակի ցուցումների դեպքում։

Մեծահասակների մոտ քորի բուժման համար

Սկզբնական դեղաչափը կազմում է 25 մգ՝ գիշերը, Ձեր բժիշկը կարող է բարձրացնել դեղաչափը՝ մինչև 25 մգ՝ օրը երեք կամ չորս անգամ։

Երեխաներ և դեռահասներ

_

Երեխաների մոտ քորի բուժման համար

Այս դեղը տվյալ դեղաձևով խորհուրդ չի տրվում 6 տարեկանից փոքր երեխաներին։

40 կգ-ից ցածր քաշ ունեցող երեխաներին պետք է նշանակվեն այլ դեղաձևեր և դեղաչափեր, որոնք պարունակում են հիդրօքսիզին։

6 տարեկանից բարձր երեխաներ

15 մգ-ից մինչև 25 մգ օրական, Ձեր բժիշկը կարող է բարձրացնել դեղաչափը՝ մինչև 50-100 մգ օրական՝ մի քանի ընդունումներով։ Բժիշկը կարող է փոխել դեղաչափը՝ կախված երեխայի քաշից։

Մեծահասակների մոտ տագնապային վիճակի բուժման համար

Դեղաչափը կազմում է 50-100 մգ օրական՝ բաժանված դեղաչափերով։

Լյարդի հիվանդություններ ունեցող հիվանդների համար

Եթե Դուք ունեք լյարդի հիվանդություն, Ձեր բժիշկը պետք է նվազեցնի դեղաչափը մոտավորապես մեկ երրորդով։

Լա-Սոնը խորհուրդ չի տրվում օգտագործել լյարդի ծանր հիվանդություններով կամ լյարդային անբավարարություն ունեցող հիվանդներին։

Երիկամների հիվանդություններ ունեցող հիվանդների համար

Եթե Դուք ունեք երիկամների հիվանդություն, Ձեր բժիշկը պետք է նվազեցնի դեղաչափը մոտավորապես կեսով։

Տարեցներ

Տարեց հիվանդների մոտ առավելագույն օրական դեղաչափը կազմում է 50 մգ/օր։

 

Եթե Դուք ընդունել եք ավելի շատ դեղահատեր, քան Ձեզ խորհուրդ է տրվել

Եթե Դուք միաժամանակ ընդունել եք շատ դեղահատեր կամ կարծում եք, որ Ձեր երեխան կուլ է տվել մի քանի դեղահատ, անհրաժեշտ է անհապաղ դիմել մոտակա շտապ բժշկական օգնության բաժանմունք կամ հայտնել այդ մասին Ձեր բժշկին։ Գերդեղաչափման դեպքում կարող է կիրառվել ախտանշանային բուժում։ Անհրաժեշտ է կատարել ԷՍԳ մոնիթորինգ, քանի որ կարող են առաջանալ սրտի ռիթմի խանգարումեր, ինչպիսիք են QT միջակայքի երկարացումը կամ փորոքային ֆիբրիլյացիան:

 

Գերդեղաչափման ախտանիշները կարող են փոփոխվել և կարող են ներառել՝

  • Մտածողության դանդաղում, անորոշ խոսք և անհանգստության զգացողություն, ակամա կամ դանդաղ շարժումներ;
  • Բերանի չորություն, տեսողության խնդիրներ, արագ կամ արտահայտված սրտխփոց, միզարձակման դժվարացում և փորկապություն;
  • Կենտրոնական նյարդային համակարգի վնասվածք, որը կարող է հանգեցնել շնչառության և սրտի բաբախման դանդաղման, քնկոտության և գիտակցության շփոթվածության զարգացման, կամ Ձեր մոտ կարող են առաջանալ կենտրոնական նյարդային համակարգի գրգռվածություն, անհանգստության զգացում, նոպաներ, դող և հալյուցինացիաներ:

 

Լա-Սոն կարող է առաջացնել արտահայտված սեդատիվ ազդեցություն, որը պահանջում է բուժական միջամտություն։

 

Եթե Դուք Լա-Սոնի հետ միաժամանակ ընդունել եք որևէ այլ դեղեր կամ նյութեր, տեղեկացրեք այդ մասին բուժանձնակազմին, որը իրականացնում է գերդեղաչափման բուժումը։

 

Եթե Դուք մոռացել եք ընդունել Լա-Սոն դեղը

Եթե Դուք մոռացել եք ժամանակին ընդունել դեղաչափը, որքան հնարավոր է շուտ ընդունեք բաց թողնվածը՝ եթե արդեն չի մոտեցել հաջորդ դեղաչափի ընդունման ժամանակը: Մի ընդունեք կրկնակի դեղաչափ։ Հետագայում շարունակեք ընդունել սովորական ռեժիմով։

 

Եթե Ձեր մոտ առաջացել են լրացուցիչ հարցեր դեղի օգտագործման վերաբերյալ, դիմեք Ձեր բժիշկին կամ դեղագործին։

Դեղաբանական հատկություններ

Ֆարմակոթերապևտիկ խումբ՝ Անքսիոլիտիկներ (տագնապամարիչներ):

ԱԲՔ կոդ՝ NO5BB01:

Լրացուցիչ տեղեկատվություն

Լա-Սոնը պարունակում է՝

ազդող նյութ՝ 25.0 մգ հիդրoքսիզինի հիդրոքլորիդ,

այլ բաղադրիչներ՝ միջուկ – միկրոբյուրեղային ցելյուլոզ, լակտոզայի մոնոհիդրատ, կալցիումի հիդրոֆոսֆատ, օսլայի նատրիումական գլիկոլյատ, պովիդոն Կ30, մագնեզիումի ստեարատ, աէրոսիլ; թաղանթ – հիպրոմելոզ, տիտանի երկօքսիդ, պրոպիլեն գլիկոլ, տալկ։

Դեղի մասին առավել մանրամասն տեղեկություն ստանալու համար սեղմեք՝ http://pharm.cals.am/pharm/data/drug_134425/1736329537406.pdf