icon-menu
icon-menu

Արտադրանքներ

Էրիթրոմիցին, 200 մգ/5 մլ գրանուլներ դեղակախույթ պատրաստելու համար

ԴեղաձեվըԴեղահատեր

ATC խումբՀակամանրէային դեղեր

ATC ենթախումբՄակրոլիդային խմբի հակաբիոտիկներ (համակարգային օգտագործման համար)

Դեղի առևտրային անվանումըԷրիթրոմիցին

Դեղի միջազգային անվանումըԷրիթրոմիցին (Erythromycin)

Ընդհանուր բնութագիրը
Հիմնական ֆիզիկաքիմիական հատկությունները

Ազնվամորու բնորոշ հոտով սպիտակ գույնի գրանուլացված փոշի: Ջրում լուծվելուց հետո ստացվում է ազնվամորու բնորոշ հոտով միասեռ սպիտակ գույնի դեղակախույթ:

Բաղադրությունը
Դեղակախույթի յուրաքանչյուր 5 մլ (2 գրամ դեղակախույթը) պարունակում է.

Ակտիվ բաղադրանյութ` 200մգ էրիթրոմիցին (234 մգ էրիթրոմիցինի էթիլսուկցինատ):

Օժանդակ բաղադրանյութեր` նատրիումի կարմելոզա, պոլիսորբատ 80, քսանտանի խեժ, կիտրոնաթթու, նատրիումի ցիտրատ, նատրիումի բենզոատ, նատրիումի սախարին, շաքար, բուրահաղորդիչ:

Դեղաբանական խումբը և ԱԲՔ կոդը
Մակրոլիդների խմբի հակաբիոտիկ, ԱԲՔ կոդը` J01FA01; .
Քիմիական անվանումը և CAS համարը
Էրիթրոմիցին 2´-(էթիլսուկցինատ); 41342-53-4.
Դեղաբանական ազդեցությունը
Մակրոլիդների խմբի հակաբակտերիային դեղմիջոց է: Հիմնականում ցուցաբերում է մանրէաճնշիչ ազդեցություն, բայց մեծ դեղաչափերի դեպքում ցուցաբերում է թույլ մանրէասպան ազդեցություն իր նկատմամբ զգայուն շատ միկրոօրգանիզմների դեմ: Էրիթրոմիցինը դարձելի ձևով կապվում է բակտերիայի ռիբոսոմների հետ` արգելակելով սպիտակուցի սինթեզը: Էրիթրոմիցինի ազդեցության ոլորտը ներառում է գրամ-դրական (պենիցիլինազա արտադրող և չարտադրող Staphylococcus spp., Streptococcuspneumoniaeև Str. pyogenes, անաէրոբ Clostridium spp., Listeriamonocytogenes,Erysipelothrixrhusiopathiae, Bacillus anthracis, Corynebacterium diphtheriae, Propionibacteriumacnes, Nocardiaspp.) և որոշ գրամ-բացասական բակտերիաների (Bacillusanthracis, Corynebacteriumdiphtheriae, Erysipelothrixrhusiopathiae, Listeriamonocytogenes, անաէրոբ Clostridiumspp., Propionibacteriumacnes, Nocardiaspp), ինչպես նաևNeisseriameningitidisու N. gonorrhoeae, Moraxellacatarrhalis (Branhamellacatarrhalis), Bordetellaspp.,Brucella, Legionellaspp., Haemophilusducreyi, Campylobacterjejuni, Treponemapallidumև Borreliaburgdorferi, некоторыемикоплазмы (հատկապեսMycoplasmapneumoniae), որոշ սնկաբակտերիաների (Mycobacteriumscrofulaceumև M. kansasii): Էրիթրոմիցինի նկատմամբ կայուն են գրամ-բացասական ցուպիկները, այդ թվում Escherichia coli, Pseudomonas aeruginosa, ինչպես նաև Shigella spp., Salmonella spp., Bacteroidesfragilis, Fusobacterium, Mycobacteriumintracellulareև M. fortuitum.
Ֆարմակոկինետիկա
Ներս ընդունումից հետո էրիթրոմիցինի էթիլսուկցինատը աղիներում ենթարկվում է մասնակի տարրաբաժանման, որտեղ ազատ էրիթրոմիցինը և նրա չտարրալուծված բարդ եթերը ներծծվում են: Դեղամիջոցի ընդունումից հետո արյան մեջ Էրիթրոմիցինի էթիլսուկցինատի բարձր դեղաչափեր են հայտնաբերվում, բայց միայն 20-30 % մինչ 55 % էրիթրոմիցին էթիլսուկցինատն է ակտիվ հիմնային նյութի ձևով գտնվում, իսկ մնացած մասը գտնվում է ոչ ակտիվ բարդ եթերի տեսքով: Առավելագույն խտությունը արյան մեջ հասնում է 1-4 ժամ անց: Էրիթրոմիցինը հեշտությամբ թափանցում է օրգանիզմի հեղուկների մեծամասնության մեջ: Չվնասված ուղեղային թաղանթի միջով վատ է թափանցում: Էրիթրոմիցինը թափանցում է ընկերքային պատնեշի միջով և հայտնաբերվում է կրծքի կաթում: Հիմնային էրիթրոմիցինի մոտավորապես 70-75% կապվում է պլազմայի սպիտակուցների հետ: Դեղը նյութափոխանակվում է լյարդում և արտազատվում է լեղու հետ: Անփոփոխ վիճակում մեզի հետ հեռանում է ընդունած դեղաչափի 2-5 %: Կիսադուրսբերման ժամանակահատվածը կազմում է մոտ 1.5-2.5 ժամ, բայց երիկամային անբավարարության ժամանակ կարող է ավելի երկարտևել:
Ցուցումներ
  • Էրիթրոմիցինի նկատմամբ զգայուն միկրոօրգանիզմների կողմից առաջացրած հետևյալ վարակաբորբոքային հիվանդությունների դեպքում` վերին և ստորին շնչուղիների վարակներ (բրոնխիտներ, թոքաբորբ (մասնավորապես Mycoplasma ցեղի միկրոօրգանիզմների կողմից առաջացած) և այլ ատիպիկ թոքաբորբերի (այդ թվում և ստրեպտոկոկային), լեգիոնելոզ, կապույտ հազ, սինուսիտ, ըմպանի բորբոքում), կամպիլոբացիլյար էնտերիտ, դիֆթերիա:
  • Աղիների վիրահատությունների դեպքում վիրաբուժական վարակների կանխարգելման համար (Նեոմիցինի հետ համակցված)
  • Պենիցիլինի նկատմամբ զգայուն հիվանդենրին` որպես այլընտրանքային բուժում, հետևյալ հիվանդությունների դեպքում` սիբիրյան խոց, ակտինոմիկոզ, լեպտոսպիրոզ, բերանի խոռոչ վարակներ, միջին ականջաբորբ, փոքր կոնքի օրգանների վարակային հիվանդություններ` հարուցվածNeisseriagonorrhoeae-իկողմից, պերինատալային ստրեպտոկոկային վարակի կանխարգելում, ռևմատիկ տենդ, ստրեպտոկոկային և ստաֆիլակոկային մաշկային վարակներ, Լայմայի հիվանդություն, խլամիդային վարակներ, սիֆիլիս:
Դեղաչափավորումը և կիրառման եղանակները
Էրիթրոմիցինը ընդունում են ներքին: Դեղաչափումն ունի անհատական բնույթ` կախված վարակի տեղաբաշխումից և բարդության աստիճանից, միկրոօրգանիզմների զգայունությունից: Թեթև և միջին ծանրության վարակաբորբոքային հիվանդությունների դեպքում մեծահասակներին նշանակում են 250-500 մգ յուրաքանչյուր 8 ժամը մեկ անգամ: Ծանր վարակների դեպքում օրական դեղաչափը կազմում է 4 գ: Թեթև և միջին ծանրության վարակաբորբոքային հիվանդությունների դեպքում երեխաներին նշանակում են 30-50 մգ/կգ/օր` բաժանված հավասար դեղաչափերի, յուրաքանչյուր 8 ժամը մեկ անգամ: Ծանր վարակների դեպքում դեղաչափը կարելի է կրկնապատկել:

Թեթև և միջին ծանրության վարակաբորբոքային հիվանդությունների դեպքում երեխաների համար նախատեսված դեղաչափերը

Մարմնի զանգվածը
Օրական դեղաչափը
4.5 կգ պակաս 30-50 մգ/կգ/օր
4.5-6.8 կգ 200 մգ
7.3-11.3 կգ 400 մգ
11.8-22.7 կգ 800 մգ
23.1-45.4 կգ 1200 մգ
45.4 կգ-ից ավել 1600 մգ

Ստրեպտոկոկային ինֆեկցիայի կանխարգելման համար ռեվմատիկ տենդով, սրտի հիվանդություններով, պենիցիլինների և սուլֆոնամիդների նկատմամբ զգայունություն ունեցող հիվանդներին նշանակում են 250 մգ յուրաքանչյուր 12 ժամը մեկ անգամ: Բուժման տևողությունըը կազմում է ոչ պակաս, քան 10 օր: C. trachomatis կամ U. urealyticum հարուցած միզուկաբորբի բուժման համար` 500 մգ յուրաքանչյուր 12 ժամը մեկ անգամ,14 օր տևողությամբ: Աղիքայինամեբիազ` մեծահասակներին ` 400 մգ յուրաքանչյուր 6 ժամըմեկանգամ, 10-14 օրտևողությամբ: Երեխաներին` 30-50 մգ/կգ/օրբաժանածհավասարդեղաչափերի 10 -14 օրտևողությամբ: Կապույտ հազ` 40-50 մգ/կգ/օր բաժանած հավասար դեղաչափերի 5-14 օրվա համար: Լեգիոնելոզ` 1.6-4 գ օրականբաժանած հավասար դեղաչափերի 5-14 օրվա համար: Երիկամային անբավարարությամբ հիվանդների համար դեղաչափը անհրաժեշտ է նվազեցնել:

Դեղակախույթի պատրաստման եղանակը – 100 մլ դեղակախույթ (նշված ծավալով) պատրաստելու համար հատիկներով սրվակը անհրաժեշտ է լցնել խմելու ջրով, լավ թափահարել, այնուհետեւ ջրով հասցնել մինչեւ նիշը:
Կողմնակի ազդեցություններ
Մարսողական համակարգի կողմից` սրտխառնոց, փսխում, փորլուծություն, լյարդային տրանսամինազների ակտիվության բարձրացում, հազվադեպ, խոլեստատային դեղնախտ, հեպատիտ, որովայնային ցավեր: Նկարագրված են նաև հաստ աղիների կեղծթաղանթային բորբոքման առաջացման դեպքեր:
Ալերգիկ ռեակցիաներ` մաշկային ցան, եղնջացան, էոզինոֆիլիա, անաֆիլակտիկ շոկ, Սթիվենս-Ջոնսոնի համախտանիշ, վերնամաշկային թունավոր նեկրոլիզ:
Զգայական օրգանների կողմից` լսողության անկում կամ ականջներում աղմուկ:
Սրտանոթային համակարգի կողմից` QT ինտերվալի երկարացում և, որպես հետևանք, առիթմիայի զարգացում:
Այլ կողմնակի ազդեցություններ` բերանի խոռոչի և հեշտոցի կանդիդոզ, միաստենիա, պանկրեատիտ, ցնցումներ: Էրիթրոմիցինի երկարատև կիրառման դեպքում հնարավոր է նրա նկատմամբ միկրոօրգանիզմների կայունության առաջացում:
Հակացուցումները
  • Անամնեզում դեղնախտի, լյարդի ֆունկցիայի արտահայտված խանգարման առկայություն,
  • Գերզգայունություն Էրիթրոմիցինի նկատմամբ,
  • Տերֆենադինի, ցիզապրիդի և աստեմիզոլի միաժամանակյա ընդունում:
Հատուկ ցուցումներ
Բուժումը սկսելուց առաջ անհրաժեշտ է կատարել ցանք Էրիթրոմիցինի նկատմամբ տվյալ միկրոօրգանիզմի զգայունությունը որոշելու համար: Էրիթրոմիցինը զգուշությամբ է նշանակվում լյարդի և երիկամների ֆունկցիայի խանգարում ունեցող հիվանդներին: Երկարատև բուժման կամ բարձր դեղաչափերի ընդունման դեպքում անհրաժեշտ է լյարդի ֆունկցիայի լաբորատոր ցուցիչների հսկում անցկացնել : Էրիթրոմիցինը զգուշությամբ է նշանակվում անամնեզում երկարաձգված QT ինտերվալ և առիթմիա ունեցող հիվանդներին: Դեղամիջոցի ընդունումը կարող է խանգարել մեզում կատեխոլամինի առկայության որոշմանը: Էրիթրոմիցինը բարձրացնում է մկանային թուլության առաջացման ռիսկը ծանր կեղծպարալիտիկ միասթենիայով հիվանդների մոտ:
Գերդեղաչափավորումը
Ախտանիշներ` սրտխառնոց, փսխում, փորլուծություն և անհարմարավետության զգացում ստամոքսի շրջանում, լսողության կորուստ, ականջներում աղմուկ, գլխապտույտ:
Բուժում` ակտիվացված ածուխի ընդունում, շնչառության վիճակի, թթվահիմնային հավասարակշռության և էլեկտրոլիտների փոխանակման մանրակրկիտ հսկողություն: Ստամոքսի լվացումը արդյունավետ է միջին բուժիչ դեղաչափից հնգակի գերազանցող դեղաչափ ընդունելու դեպքում: Հեմոդիալիզ, պերիոտենալային դիալիզ կամ միզամուղների օգտագործումը քիչ արդյունավետ են:
Դեղորայքային փոխազդեցություններ
Լյարդում նյութափոխանակության ենթարկվող դեղերի հետ միաժամանակյա կիրառման դեպքում հնարավոր է արյան շիճուկում դրանց խտության բարձրացում, քանի որ Էրիթրոմիցինը հանդիսանում է լյարդի միկրոսոմային ֆերմենտների արգելակիչ: Էրիթրոմիցինի և Լինկոմիցինի կամ Քլորամֆենիկոլի միաժամանակյա կիրառման դեպքում թուլանում է վերջիններիս ազդեցությունը: Էրիթրոմիցինի եւ թեոֆիլինի, ամինոֆիլինի, կոֆեինի միաժամանակյա կիրառման դեպքում նկատվում է արյան պլազմայում այդ դեղերի խտության ավելացում եւ այդպիսով, մեծանում է թունավոր ազդեցությունների առաջացման վտանգը: Էրիթրոմիցինի ընդունումը կարող է ճնշել աղեստամոքսային միկրոֆլորան, որը պատասխանատու է աղիների լուսանցքում Դիգօքսինի և ներքին ընդունման հակաբեղմնավորիչների նյութափոխանակության համար: Էրիթրոմիցինի և Էրգոտամինի կամ Դիհիդրոէրգոտամինի միաժամանակյա ընդունման դեպքում որոշ մարդկանց մոտ դիտվում է սուր թունավոր էրգոտիզմ` ծայրամասային անոթների ջղաձգությամբ և զգայության խանգարմամբ բնութագրվող : Էրիթրոմիցինը մեծացնում է արյան պլազմայում ցիկլոսպորինի խտությունը եւ դրա հետեւանքով կարող է մեծանալ երիկամների վրա թունավոր ազդեցության (նեֆրոտոքսիկության) առաջացման վտանգը: Առկա են ռաբդոմիոլիզի զարգացման տվյալներ Էրիթրոմիցինի հետ միաժամանակ լովաստատինի և սիմվաստատինի ընդունման դեպքում : Միաժամանակյա ընդունման դեպքում Էրիթրոմիցինը ճնշում է Տրիազոլամի և Միդազոլամի նյութափոխանակությունը, որը բերում է խտության բարձրացման, և հետևաբար բենզոդիազեպինների քնաբեր ազդեցության առաջացմանը:
Հղիություն և կրծքով կերակրում
Հղիության և կրծքով կերակրման շրջանում դեղամիջոցի ընդունումը ցանկալի չէ և հնարավոր է միայն այն դեպքում, երբ ակնկալվող օգուտը գերազանցում է կողմնակի ազդեցության առաջացման վտանգը:
Պիտանելիության ժամկետը
3 տարի: Պատրաստի դեղակախույթի պիտանելիության ժամկետը 7 օր է` 15°С ջերմաստիճանի պայմաններում: Չօգտագործել պիտանելիության ժամկետը լրանալուց հետո:
Դեղատնից բացթողման կարգը
Բաց է թողնվում դեղատոմսով:
Թողարկման ձևը և փաթեթավորումը
200 մգ/ 5 մլ (200 մգ/ 2գ ) գրանուլներ ներքին ընդունման դեղակախույթ պատրաստելու համար 40 գ սրվակում, որը ներդիր-թերթիկի հետ տեղադրված է ստվարաթղթե տուփի մեջ:
Պահման պայմանները
Պահել երեխաների համար անհասանելի, չոր, լույսից և խոնավությունից պաշտպանված տեղում` սենյակային ջերմաստիճանում: