icon-menu
icon-menu

Արտադրանքներ

Կլոտրիմազոլ, 1 % լուծույթ

ԴեղաձեվըՀեղուկ (արտաքին օգտագործման համար)

ATC խումբՀակասնկային դեղեր

ATC ենթախումբԱզոլային խմբի դեղեր (արտաքին օգտագործման համար)

Դեղի առևտրային անվանումըԿլոտրիմազոլ

Դեղի միջազգային անվանումըԿլոտրիմազոլ (Clotrimazole)

Ներդիր թերթիկ՝ ուզբեկերեն: Clotrimazole 1% topical solution 30 ml
Դեղաձևը
Լուծույթ արտաքին օգտագործման համար:
Բաղադրությունը

Յուրաքանչյուր մլ պարունակում է.

Ակտիվ բաղադրանյութ` 10 մգ կլոտրիմազոլ:
Օժանդակ բաղադրանյութեր`պրոպիլենգլիկոլ (48%), էթանոլ (50%), մեթիլպարաբեն:

Քիմիական անունն ու CAS համարը

1-(ալֆա-2-քլորտրիտիլ) իմիդազոլ; 23593-75-1:

Դեղաբանական խումբը և ԱԲՔ կոդը

Հակասնկային միջոց, A01AB18, D01AC01, G01AF02:

Դեղաբանական ազդեցությունը

Կլոտրիմազոլը արտաքին օգտագործման հակասնկային դեղ է, որը որպես ազդող նյութ պարունակում է իմիդազոլի ածանցյալ հանդիսացող կլոտրիմազոլ: Ազդեցության մեխանիզմը պայմանավորված է սնկերի բջջաթաղանթի կառուցման համար անհրաժեշտ էրգոստերոլի սինթեզի ընկճումով, որը բերում է նրա թափանցելիության խանգարմանը և բջջի հետագա քայքայմանը: Առաջացնում է նաև ֆոսֆոլիպիդային թաղանթի թափանցելիության բարձրացում, ցիտոպլազմաների վակուոլիզացիա, ռիբոսոմների թվի նվազեցում: Օժտված է հակաբակտերիային տրիխոմոնացիդային ազդեցությամբ:

Կլոտրիմազոլը ակտիվ է սնկերի նկատմամբ՝ Epidermophyton floccosum, Histoplasma capsulatum, Paracoccidioides brasiliensis, Trichophyton mentagrophytes և T. rubrum, Microsporum canis, Candida spp., Malassezia spp., Blastomyces dermatitidis, Coccidioides immitis, մի շարք շտամների՝ Cryptococcus neoformans, Aspergillus spp., Sporothrix schenckii նկատմամբ: Ակտիվ է նաև գրամդրական բակտերիաների նկատմամբ և ունի որոշակի հակապրոտոզոային ազդեցություն Leishmania spp.-ի նկատմամբ:

Ֆարմակոկինետիկա

Կլոտրիմազոլը օժտված է բարձր թափանցող հատկությամբ: Արտաքին օգտագործման դեպքում էպիդերմիսի ստորինշերտերում դեղի խտությունը էականորեն գերազանցում է դերմատոֆիտների դեպքում invitro որոշված կլոտրիմազոլի փոքրագույն ճնշիչ խտությանը: Կլոտրիմազոլի միայն աննշան մասն է հայտնաբերվում շրջանառու արյան մեջ: Կլոտրիմազոլը մետաբոլիզմի է ենթարկվում լյարդում, առաջացնելով ոչ ակտիվ նյութեր: Հեռանում է օրգանիզմից մեզի և կղանքի հետ:

Ցուցումները

Կլոտրիմազոլի նկատմամբ զգայուն հարուցիչների կողմից առաջացրած մաշկի սնկային հիվանդություններ (այդ թվում՝ դերմատոֆիտներ, մակերեսային միկոզներ):

Դեղաչափերն ու կիրառման եղանակները

Արտաքին օգտագործման կլոտրիմազոլը բարակ շերտովքսում են մաշկի ախտահարված մակերեսին և հավասարաչափ բաշխում. կիրառման հաճախականությունը՝ օրը 2-3 անգամ: Միանվագ դեղաչափը (ելնելով ափին համարժեք մակերեսի չափերից) կազմում է մի քանի կաթիլ: Խորհուրդ է տրվում բուժումը շարունակել բնորոշ ախտանշանների անհետացումից հետո ևս 2 շաբաթ: Բուժման ընդհանուր տևողությունը կազմում է. դերմատոմիկոզների դեպքում՝ 3-4 շաբաթ, բազմագույն մկնատամի (որքին) դեպքում՝ 1-3 շաբաթ: Եթե բուժումըսկսելուցհետո 4 շաբաթվա ընթացքում չի նկատվում բարելավում, ապա դեղի կիրառումը պետք է դադարեցնել և խորհրդակցել բժշկիհետ:

Կողմնակի ազդեցություններ
Հազվադեպ` եղնջացան, այտուցվածություն, մաշկացան, էրիթեմա, այրոցի զգացում, քոր, դեղի կիրառման տեղում գրգռվածություն, թեփոտում, մակերեսային ճաքեր, շփումային դերմատիտ:
Գերդեղաչափավորում
Դեղի ցածր ներծծման պատճառով գերդեղաչափավորման հավանականությունը արտաքին օգտագործման դեպքում քիչ հավանական է:
Հակացուցումներ
Դեղը հակացուցված է կլոտրիմազոլի ու դեղի այլ բաղադրամասերի նկատմամբ գերզգայունության, հղիության ընթացքում (առաջին երեք ամիսներ): Կլոտրիմազոլի լուծույթը հակացուցված է մինչև 2 տարեկան երեխաներին:
Հղիություն և կաթնարտադրության շրջան
Խորհուրդ չիտրվում կիրառել հղիության առաջին երեք ամիսների ընթացքում: Հղիության երկրորդ և երրորդ եռամսյակների ընթացքում դեղի նշանակման նպատակահարմարության հարցը կրում է անհատական բնույթ ու պետք է որոշվի բժշկի կողմից:

Պետք է զգուշություն պահպանել կաթնարտադրության շրջանում դեղի կիրառման դեպքում: Խորհուրդ չի տրվում լուծույթը անմիջապես քսել կաթ արտադրող կաթնագեղձին:

Հատուկ ցուցումներ
Խորհուրդ չիտրվում դեղը քսել աչքի շրջակա մաշկին: Եթե բուժումըսկսելուցհետո 4 շաբաթվա ընթացքում մաշկային հիվանդության ախտանշանները չեն անհետանում, ապա պետք է ճշգրտել ախտորոշումը:
Դեղորայքային փոխազդեցություններ

Կլոտրիմազոլի հետ հակասնկային այլ դեղերի միաժամանակյա կիրառման դեպքում նվազում է վերջիններիս հակասնկային ազդեցությունը: Պարա-հիդրօքսիբենզոյաթթվի պրոպիլ էսթերի մեծ քանակները ուժեղացնում են կլոտրիմազոլ հակասնկային ազդեցությունը: Դեքսամեթազոնը մեծ քանակներով ընկճում է կլոտրիմազոլի  հակասնկային ազդեցությունը:

Պահման պայմանները
Պահել երեխաների համար անհասանելի, չոր, լույսից պաշտպանված տեղում` 15-250С ջերմաստիճանի պայմաններում:
Պիտանելիության ժամկետ
3 տարի: Չօգտագործել պիտանելիության ժամկետը լրանալուց հետո:
Դեղատնից բացթողման կարգը
Բաց է թողնվում դեղատոմսով:
Թողարկման ձևը և փաթեթավորումը
1% լուծույթ արտաքին օգտագործման համար, 30-ական մլ ապակյա շշերի մեջ, ներդիր-թերթիկի հետ միասին ստվարաթղթե տուփի մեջ: