icon-menu
icon-menu

Արտադրանքներ

    Նարփի, նրբաքսուք կոսմետիկական

    ԴեղաձեվըՓափուկ

    ATC խումբԱրտաքին օգտագործման դեղեր: Մաշկաբանություն

    Դեղի առևտրային անվանումըՆարփի

    Բնութագիրը. Կոսմետիկ նրբաքսուք: Քսուքանման զանգված առանց կողմնակի ներխառնուկների, բաց շագանակագույնից մինչև մուգ շագանակագույն:

    Բաղադրությունը 4 գ ձիթայուղ, 3 գ մեղրամոմ, ճարպային սոլիդոլ, հեղուկ պարաֆին:

    Օգտագործման ցուցումները «Նարփի» կոսմետիկական միջոցն օժտված է արտահայտված մաշկը պաշտպանող, հակաայրվածքային, հակաբորբոքային, հակամանրէային և վերականգնումը խթանող (վաղ ապաքինող) հատկություններով:

    Խորհուրդ է տրվում օգտագործել.

    • որպես խոնավացնող և փափկեցնող միջոց` կրունկների ճաքերի և այլ հիպերկերատոզով ուղեկցվող վիճակների դեպքում,
    • որպես հավելյալ միջոց` երեխաների(մինչև 5%) և մեծահասակների մոտ(մինչև 10%) I և II աստիճանի մակերեսային այրվածքների դեպքում,
    • որպես պառկելախոցերի և տրոֆիկական խոցերի օժանդակ միջոց: <<Նարփի>> կոսմետիկ նրբաքսուքի օգտագործումից առաջ և օգտագործման ընթացքում համապատասխան բժիշկ-մասնագետների խորհրդակցությունը և հսկողությունը պարտադիր է:

    Ինչպես օգտագործել. Նրբաքսուքը տարածել «սավանի» կտորի վրա բահիկի օգնությամբ, ապա այն թանզիֆե վիրակապով ամրացնել վերքին: Անհրաժեշտ է վիրակապը փոխել յուրաքանչյուր 8 ժամը մեկ անգամ` առանց վերքային մակերեսի մեխանիկական և քիմիական (առանց հականեխիչ լուծույթի օգտագործման) մաքրման:

    Այս մասին անհրաժեշտ է իմանալ. Անհրաժեշտ է զգուշություն ցուցաբերել բաղադրիչներից որևէ մեկի նկատմամբ անհատական գերզգայունության դեպքում:

    Պահման պայմանները Պահել չոր, լույսից պաշտպանված տեղում` 0ºC-ից ոչ ցածր և 35ºC-ից ոչ բարձր ջերմաստիճանային պայմաններում:

    Պիտանելիության ժամկետը` 2 տարի: