Արտադրանքի որակի ապահովումն ընկերությունն սկսում է հենց հումքի գնման գործընթացից: Արտադրության համար հումքը գնվում է միայն ՊԱԳ (GMP) պահանջներով հավաստագրված հումք արտադրողներից, դրանից բացի, գնվող հումքը նույնպես պետք է ունենա միջազգային CEP չափանիշներին համապատասխանության հավաստագիր:
Հումքը ներմուծվում է հիմնականում Եվրոպական երկրներից (գերմանական AXXO, իտալական Indena, ֆրանսիական Roquette, նիդերլանդական Zonneborn, չեխական ImcoPharma, ինչպես նաև ամերիկյան DOW Chemical ընկերություններից):
«Արփիմեդում» բոլոր գործընթացների պատշաճ իրագործման ու փաստաթղթավորման համար պատասխանատու է Որակի ապահովման բաժինը: Այն իրականացնում է ընկերության ստորաբաժանումների ներքին ստուգումները, ավելի քան 150 աշխատակցի մասնագիտական հմտությունների և գիտելիքների գնահատումն ու շարունակական կատարելագործումը՝ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին ուսուցումների միջոցով:
Որակի ապահովման բաժինն իրականացնում է ռիսկերի վերլուծության և նվազեցման վրա հիմնված որակի կառավարում, ապահովելով բոլոր գործըթնացների արդյունավետ պլանավորումը, հավանական ռիսկերի կանխարգելումը, ինչպես նաև որակի կառավարման համակարգի արդյունավետության շարունակական բարելավումը:
Արփիմեդի աշխատակիցները պարբերաբար վերապատրաստվում են արտերկրում, ծանոթանում դեղագործական ոլորտի նորագույն ձեռքբերումներին և կիրառում իրենց փորձը գործնականում: