Բաղադրությունը
Յուրաքաչյուր միլիլիտր պարունակում է.
Ակտիվ բաղադրանյութ` 0.5 մգ տրետինոին:
Օժանդակ բաղադրանյութեր` a-տոկոֆերոլ ացետատ (վիտամին E), պրոպիլենգլիկոլ (50%), էթանոլ (49%):
Դեղաբանական խումբը և ԱԲՔ կոդը
Արտաքին օգտագործման ռետինոիդ; ԱԲՔ կոդը. D10AD01
Դեղաբանական ազդեցությունը
Տրետինոինը արտաքին օգտագործման դեղ է եւ հանդիսանում է ռետինաթթվի ածանցյալը: Ուժեղացնում է մաշկի պտկիկային շերտում բջիջների պրոլիֆերացիան, նվազեցնում է բջիջների ադհեզիան, մասնակցում է սովորական կորյակների առաջացման գործընթացին: Բաց կորյակների մշակման ժամանակ նպաստում է մաշկի մակերեսի հավասարեցմանը` առանց բորբոքման նշանների առաջացման: Փակ կորյակների մշակման ժամանակ նպաստում է նրանց վերածմանը բաց կորյակների կամ պզուկների, որոնք այնուհետեւ կերատինային խցանի հեռացումից հետո առողջանում են առանց սպիացման: Կանխարգելում է նոր կորյակների առաջացումը:
Ֆարմակոկինետիկա
Արտաքին գործածման դեպքում դեղի ներծծման աստիճանը ցածր է: Տրետինոինը հանդիսանում է ռետինոլի միակ մետաբոլիտը, որն արյան պլազմայում առկա է նորմայի սահմաններում:
Ցուցումներ
- Սովորական կորյակներ (Acne vulgaris) (ինչպես առանձին բուժման, այնպես էլ զուգակցված թերապիայի կազմում):
Դեղաչափավորումը և կիրառման եղանակները
Դեղը բարակ շերտով քսում են լվացված, չորացած (15-30 րոպեի ընթացքում) մաշկի ախտահարված մակերեսին օրը 1-2 անգամ եւ հավասարաչափ բաշխում: Անհրաժեշտության դեպքում կարելի է դեղի կիրառումը ժամանակավորապես դադարեցնել կամ փոքրացնել կիրառման հաճախականությունը:
Կողմնակի ազդեցություններ
Հնարավոր է կարմրություն, մաշկի չորություն, էրիթեմա, տեղային գրգռում, ժամանակավոր հիպո- և հիպերպիգմենտացիա, այրոցի զգացում, կիրառման տեղում մաշկի թեփոտում, հազվադեպ՝ այտուցվածություն, բշտիկների կամ վերքի կեղևի առաջացում, աչքերի գրգռվածություն, այտուց:
Հակացուցումներ
- Դեղի նկատմամբ գերզգայունություն
- Էկզեմա
- Վարդագույն կորյակներ
- Մաշկի սուր բորբոքային ախտահարումներ
- Հղիություն և կաթնարտադրության շրջան
- Անամնեզում մաշկային էպիթելիոմա:
Հատուկ ցուցումներ
Սիլկադերմը մաշկին քսելու ժամանակ կարող է առաջանալ կարճատեւ տաքության կամ այրոցի զգացում, մինչեւ բուժման 5-րդ շաբաթը հնարավոր է մաշկի թեթեւակի կարմրություն: Մաշկի ուժեղ գրգռման դեպքում անհրաժեշտ է ավելի հազվադեպ կիրառել Սիլկադերմ: Բուժման առաջին շաբաթվա ընթացքում հնարավոր է կորյակացանի ուժեղացում: Եթե հիվանդը նախօրոք ստացել է այլ դեղերով, հատկապես` կերատոլիտիկներով բուժում, ապա Սիլկադերմի նշանակումը պետք է հետաձգել մինչեւ նախորդ բուժման հետեւանքների անհետացումը: Պետք է խուսափել Սիլկադերմի աչքի, բերանի, քթի, լորձաթաղանթների, բաց վերքի մեջ ընկնելուց, հակառակ դեպքում պետք է անմիջապես լվանալ ջրով: Կողմնակի ազդեցությունների ի հայտ գալու դեպքում (մաշկի չորություն, էրիթեմա, տեղային գրգռում, այրոցի զգացում, կիրառման տեղում մաշկի թեփոտում, այտուցվածություն, աչքերի գրգռվածություն, այտուց) պետք է դեղի կիրառումը ժամանակավորապես դադարեցնել` մինչեւ ախտանշանների անհետացումը: Բուժման ընթացքում խորհուրդ է տրվում խուսափել արեւի տակ մնալուց: Արեւահարված մաշկի դեպքում բուժումը պետք է սկսել արեւահարման նշանների թուլացումից հետո: Բուժման առաջին շաբաթվա ընթացքում հնարավոր է կորյակացանի ուժեղացում: Սիլկադերմը հակացուցված է միաժամանակ կիրառել մաշկի դեսկվամացիա առաջացնող դեղերի, ինչպես նաեւ մաշկի գրգռում կամ չորություն առաջացնող կոսմետիկական եւ հիգիենիկ միջոցների հետ, ինչպես նաեւ չի կարելի անցկացնել դեպիլյացիոն գործողություններ: Երեխաների և մինչև 18 տարեկան դեռահասների մոտ դեղի արդյունավետության եւ անվտանգության վերաբերյալ հետազոտություններ չեն անցկացվել: Այդ իսկ պատճառով երեխաներին և մինչև 18 տարեկան դեռահասներին խորհուրդ չի տրվում օգտագործել:
Գերդեղաչափավորում
Դեղի ցածր ներծծման պատճառով արտաքին գործածման դեպքում գերդեղաչափավորման առաջացումը քիչ հավանական է: Սիլկադերմի ներքին ընդունման դեպքում նկատվում են նույն ախտանշանները, ինչ Վիտամին A-ի գերդեղաչափավորման դեպքում: Սիլկադերմը կիրառվում է միայն արտաքին: Եթե դեղը պատահաբար ներս է ընդունվել, ապա պետք է անմիջապես ստամոքսը լվանալ և իրականացնել համապատասխան բուժում:
Դեղորայքային փոխազդեցություններ
Մաշկի դեսկվամացիա առաջացնող դեղերի (ծծումբ, սալիցիլաթթու, ռեզորցին) հետ միաժամանակյա կիրառման դեպքում հնարավոր է Սիլկադերմի կողմնակի ազդեցությունների ուժեղացում:
Պիտանելիության ժամկետը
Պիտանելիության ժամկետը` 3 տարի: Չօգտագործել պիտանելիության ժամկետը սպառվելուց հետո:
Դեղատնից բացթողման կարգը
Բաց է թողնվում առանց դեղատոմսի:
Թողարկման ձևը և փաթեթավորումը
0.05 % լուծույթ արտաքին օգտագործման համար, 30 մլ ապակյա շշիկում, որը ներդիր-թերթիկի հետ տեղադրված է ստվարաթղթե տուփի մեջ:
Պահման պայմանները
Պահել երեխաների համար անհասանելի, զով, խոնավությունից ու լույսից պաշտպանված տեղում: