Բաղադրությունը
Յուրաքաչյուր գրամը պարունակում է.
Ակտիվ բաղադրանյութ` 10մգ արծաթի սուլֆադիազին:
Օժանդակ բաղադրանյութեր` ցետոստեարիլային ալկոհոլ, հեղուկ պարաֆին ծանր, պրոպիլենգլիկոլ, գլիցերիլ ստեարատ, պոլիսորբատ 80, մեթիլպարաբեն, մաքրված ջուր:
Դեղաբանական խումբը և ԱԲՔ կոդը
Հակամիկրոբային դեղ արտաքին օգտագործման համար, D06BA01:
Դեղաբանական ազդեցությունը
Լայն ոլորտի ազդեցության հակամանրէային դեղ է: Ակտիվ է գրամ դրական և գրամ բացասական բակտերիաների, ինչպես նաև Candida խմբի սնկերի ու դերմատոֆիտների նկատմամբ: Սիլվադևի մանրէասպան ազդեցությունը պայմանավորված է արծաթի իոնների ակտիվությամբ, որոնք արծաթի սուլֆադիազինի տարաբաժանման հետևանքով անջատվում են վերքի մեջ: Արծաթի իոնների անջատումը տեղի է ունենում աստիճանաբար (չափավոր տարաբաժանում)՝ ապահովելով հակամիկրոբային ազդեցության կայունությունը: Արծաթի իոնների մանրէասպան ակտիվությունը լրացվում է սուլֆադիազինի մանրէաճնշիչ ազդեցությամբ (այն նույնպես անջատվում է արծաթի սուլֆադիազինի տարաբաժանման ժամանակ): Սիլվադևը բնութագրվում է միջին օսմոտիկ ակտիվությամբ և օժտված չէ նեկրոլիտիկ հատկությամբ:
Ֆարմակոկինետիկա
Արծաթի սուլֆադիազինը ներծծում է մեռուկացված (նեկրոտիկ) հյուսվածքը և էքսուդատը: Այդազդեցությունն ունի կարևորագույն նշանակություն, որովհետև հակաբիոտիկները, որոնք օգտագործվում են ընդհանուր բուժման համար, չեն ազդում այրվածքային մեռուկացված հյուսվածքի բակտերիաների վրա, քանի որ այդ հյուսվածքը չունի արյան մատակարարում: Վերքի մեջ արծաթի սուլֆադիազինը տարաբաժանվում է աստիճանաբար: Արծաթի իոնը անջատվում է հավասարաչափ ու դանդաղորեն, և հետևաբար, արագորեն չի կապվում քլորի իոնների, սպիտակուցների, մարմնի հեղուկների այլ բաղադրամասերի հետ: Այդ պատճառով, Սիլվադևի կիրառման դեպքում չի նկատվում էլեկտրոլիտային հավասարակշռության խանգարում: Ներծծված արծաթի քանակը աննշան է և, հավանաբար, չի գերազանցում 1%-ը: Սուլֆադիազինը կարող է ներծծվել մինչև 10%-ի չափով: Ոչ մեծ մակերեսով այրվածքների ժամանակ արյան պլազմայիմեջ դեղի առավելագույն քանակները ի հայտեն գալիս նրա կիրառումից 3-7 օրվա ընթացքում, իսկ մեծմասշտաբի և խորը այրվածքների ժամանակ՝ կիրառումից 3-11 օրվա ընթացքում: Սուլֆադիազինը հեռանում է մեզի հետ:
Ցուցումներ
- Թարմ այրվածքային մակերեսների մշակում՝ վարակների զարգացումը կանխարգելելու համար
- Վնասվածքային գործընթացի առաջին փուլում թույլ արտահայտված էքսուդացիայով ուղեկցվող վերքերի և այրվածքային մակերեսների բուժում
- Վնասվածքային գործընթացի երկրորդ և երրորդ փուլերում վերքերի ու I-IIIA աստիճանի այրվածքների բուժում
- Սնունդախանգար խոցերի, պառկելախոցերի, երկարատև չապաքինվող վերքերի (այդ թվում՝ ծայրատի վերքերի) բուժում:
Դեղաչափավորումը և կիրառման եղանակները
Բուժումը իրականացնում են հակաշոկային թերապիայից և ջրաէլեկտրոլիտային հավասարակշռությունը կարգավորելուց հետո: Վերքի վիրաբուժական մշակումից և մեռուկացված հյուսվածքները հեռացնելուց հետո նրբաքսուքը բարակ շերտով (2-4 մմ) հավասարաչափ բաշխում են մաշկի ախտահարված մակերեսին՝ դնելով վիրակապ կամ թողնելով բաց: Վիրակապը փոխում են օրը 1-2 անգամ կամ ավելի հազվադեպ: Նրբաքսուքի յուրաքանչյուր նոր օգտագործման դեպքում վերքը անհրաժեշտ է մշակել հականեխիչ լուծույթով, որպեսզի ապահովվի այրվածքային մակերեսի վրա նրբաքսուքի լավագույն ազդեցությունը: Հին նրբաքսուքը և մեծաքանակ արտազատուկը հեռացվում է ջրի շիթի միջոցով կամ լվանալով ախտահանիչ լուծույթով: Նրբաքսուքի կիրառումը ցավոտ չէ: Հագուստի և անկողնային սպիտակեղենի վրա այն հետք չի թողնում:
Կողմնակի ազդեցություններ
Տեղային ռեակցիաներ. հազվադեպ՝ կարճատև այրոցի զգացում կամ ցավ (ինքնուրույն անցնում է 5-10 րոպե հետո), բազմաձև էրիթեմա, Ստիվենս-Ջոնսոնի համախտանիշ, մաշկի մեռուկացում (երկարատև կիրառման դեպքում), հնարավոր են ալերգիկ ռեակցիաներ (մաշկի ցան, այրոց, մաշկի կարմրություն):
Համակարգային ռեակցիաներ. այրվածքային մեծ մակերեսների վրա նրբաքսուքի երկարատև կիրառման դեպքում հնարավոր է սուլֆանիլամիդներին (8-12%) բնորոշ համակարգային կողմնակի ազդեցությունների զարգացում: Քանի որ հնարավոր են նույնպիսի կողմնակի ազդեցություններ (հեմոլիտիկ սակավարյունություն, ագրանուլոցիտոզ, թրոմբոցիտոպենիա, լեյկոպենիա, ստամոքսաղիքային համակարգի կողմից՝ հեպատիտ), ապա այս դեղի կիրառման դեպքում անհրաժեշտ է վերահսկել սուլֆոնամիդի քանակները արյան շիճուկում: Այսպիսի վերահսկում անհրաժեշտ է իրականացնել նաև լյարդի և երիկամների սուր հիվանդությունների դեպքում:
Հակացուցումներ
- Գլյուկոզ-6-ֆոսֆատդեհիդրոգենազ ֆերմենտի անբավարարություն
- Արտահայտված էքսուդացիայով թարախային խորը վերքեր և այրվածքներ
- Հղիություն և կաթնարտադրության շրջան
- Սուլֆանիլամիդների նկատմամբ գերզգայունություն
- Սիլվադևը չի կարելի կիրառել վաղածին և մինչև 2 ամսական նորածինների մոտ
Հատուկ ցուցումներ
Սիլվադևով բուժման ընթացքում հիվանդները պետք է ստանան առատ հիմնային ըմպելիք: Զգուշություն է պետք պահպանել սուլֆոնամիդներից՝ գերզգայուն հիվանդների նկատմամբ, քանի որ հնարավոր է ալերգիկ ռեակցիաների առաջացում, ինչպես նաև գլուկոզ-6-ֆոսֆատդեհիդրոգենազի բնածին անբավարարություն ունեցող հիվանդների նկատմամբ, քանի որ մեծ մակերեսի վրա նրբաքսուքի կիրառման ժամանակ հնարավոր է հեմոլիզի առաջացում: Դեղի երկարատև կիրառման կամ մեծ մակերեսների վրա նրբաքսուքի օգտագործման դեպքում պետք է վերահսկել լյարդի, երիկամների ֆունկցիոնալ վիճակը և ծայրամասային արյան պատկերը:
Դեղորայքային փոխազդեցություններ
Սիլվադևի հետ հակամիկրոբային այլ միջոցների միաժամանակյա կիրառման դեպքում ուժեղանում է հակամիկրոբային ազդեցությունը (այս զուգորդումը կիրառվում է այրվածքների դեպքում վարակների առաջացումը կանխարգելելու և ընկճելու համար):
Պիտանելիության ժամկետը
Պիտանելիության ժամկետը` 3 տարի: Չօգտագործել պիտանելիության ժամկետը սպառվելուց հետո:
Դեղատնից բացթողման կարգը
Բաց է թողնվում առանց դեղատոմսի:
Թողարկման ձևը և փաթեթավորումը
Նրբաքսուք արտաքին օգտագործման համար, 40-ական գրամ ալյումինե պարկուճներում, ներդիր-թերթիկի հետ միասին ստվարաթղթե տուփի մեջ:
Պահման պայմանները
Պահել երեխաների համար անհասանելի, զով, խոնավությունից ու լույսից պաշտպանված տեղում: