icon-menu
icon-menu

Արտադրանքներ

Թելորմին, 50 մգ դեղահատեր

ԴեղաձեվըԴեղահատեր

ATC խումբՍրտաբանություն: Անոթաբանություն

ATC ենթախումբԱդրենապաշարիչներ

Դեղի առևտրային անվանումըԹելորմին

Դեղի միջազգային անվանումըԱտենոլոլ (Atenolol)

Բաղադրությունը

Յուրաքանչյուր դեղահատ պարունակում է.

Ակտիվ բաղադրանյութ` 50 մգ ատենոլոլ:

Օժանդակ բաղադրանյութեր` կորիզ` միկրոբյուրեղական ցելյուլոզ, եգիպտացորենի օսլա, պովիդոն, նատրիումի լաուրիլ սուլֆատ, մաքրված տալկ, նատրիումի օսլայի գլիկոլատ, էթիլցելյուլոզ,
թաղանթ` տիտանի երկօքսիդ, հիպրոմելոզ, մաքրված տալկ, պրոպիլեն գլիկոլ, կարմիր ներկանյութ E-129, դեղին ներկանյութ E-110:

Դեղաբանական խումբը և ԱԲՔ կոդը

Ընտրողական բետա 1 ադրենոպաշարիչ: ԱԲՔ կոդը` C07AB03:

Ցուցումներ

Ատենոլոլը կիրառվում է բուժման համար՝

  •  Զարկերակային գերճնշում,
  • Ստենոկարդիայի նոպաներ,
  • Տարբեր ծագմամբ սրտի առիթմիաներ,
  • Սրտամկանի ինֆարկտի, այդ թվում՝ սուր վիճակներում ժամանակին ցուցաբերվող թերապիայի շրջանակներում:
Կիրառման եղանակը և դեղաչափերը

Դեղաչափը պետք է ճշգրտել հիվանդի անհատական պահանջներին համապատասխան, սկսելով հնարավորինս նվազագույն դեղաչափից:

Կիրառման եղանակ

Ներքին:

Զարկերակային գերճնշում

Հիվանդների մեծամասնության մոտ արդյունավետ դեղաչափը կազմում է 100 մգ՝ օրը մեկ անգամ, ներքին ընդունմամբ: Այնուամենայնիվ, որոշ հիվանդների համար արդյունավետ է նաև 50 մգ դեղաչափը, որպես մեկանգամյա օրական դեղաչափ: Կայուն հիպոտենզիվ ազդեցության հասնելու համար պահանջվում է 1-2 շաբաթվա ընդունում: Զարկերակային ճնշման հետագա նվազեցման կարելի է հասնել, եթե ատենոլոլը համատեղվի այլ հակահիպերտենզիվ դեղերի հետ, օրինակ՝ ատենոլոլի համատեղումը միզամուղների (քլորտալիդոն) հետ:

Ստենոկարդիա

Ստենոկարդիա ունեցող հիվանդների մեծամասնության մոտ արդյունավետ դեղաչափը կազմում է 100 մգ՝ օրը մեկ անգամ, ներքին ընդունմամբ կամ 50 մգ՝ օրը երկու անգամ: Դեղաչափի հետագա բարձրացում խորհուրդ չի տրվում, քանի որ այն չի ուղեկցվում կլինիկական ազդեցության ուժեղացմամաբ:

Սրտային առիթմիաներ

Սրտային առիթմիաների դադարեցման համար ատենոլոլի սկզբնական դեղաչափը կազմում է 2,5 մգ (5 մլ), որն ներարկվում է ներերակային եղանակով 2,5 րոպեի ընթացքում (1 մգ/րոպե): Անհրաժեշտության դեպքում դեղի ներարկումը պետք է կրկնել 5 րոպե ընդմիջումով՝ մինչև թերապևտիկ ազդեցության հասնելը, ընդհուպ դեղաչափի բարձրացմամբ մինչև 10 մգ: Եթե դեղը ներարկվում է ինֆուզիոն ճանապարհով, ապա այն հաշվարկվում է 0,15 մգ/կգ մարմնի քաշի համար՝ 20 րոպեի ընթացքում: Անհրաժեշտության դեպքում ինֆուզիաններն և ներարկումները կարելի է կրկնել յուրաքանչյուր 12 ժամը մեկ: Ատենոլոլի ներերակային ներմուծմամաբ առիթմիայի կայունացումից հետո, անցնում են պրեպարատի ներքին ընդունմամաբ բուժման 50-100 մգ դեղաչափերով օրը մեկ անգամ:

Սրտամկանի ինֆարկտ

Սուր շրջանում սրտամկանի ինֆարկտի ներարկումային բուժման լավ տանելիության դեպքում նոպան սկսելուց հետո՝ առաջին 12 ժամվա ընթացքում, հիվանդներին պետք է ներերակային ներարկում կատարել 5-10 մգ ատենոլոլ՝ դանդաղ (1 մգ/րոպե): Ապա վերջին ներերակային ներարկման դեղաչափից 15 րոպե անց՝ երբ ներարկումային բուժումից  չկա որևէ կողմնակի ազդեցություն, պետք է անցնել դեղահատային 50 մգ դեղաչափին, մինչև ցանկալի բուժական ազդեցության հասնելը։ Այնուհետև, ատենոլոլի ներերակային ներարկումից 12 ժամ անց պետք է ընդունել 50 մգ՝ ներքին ընդունմամբ, և ևս 12 ժամ անց՝ 100 մգ։

Զարկերակային թերճնշման և/կամ դանդաղասրտության կամ այլ կողմնակի ազդեցությունների դեպքում կարող է առաջանալ բուժման դադարեցման անհրաժեշտություն:

Տարեց հիվանդներ

Տարեց հիվանդների մոտ կարող է պահանջվել դեղաչափի նվազեցում, հատկապես՝ երիկամային անբավարարության դեպքում:

Երեխաներ

Դեղի կիրառումը երեխաներին խորհուրդ չի տրվում, քանի որ դրա անվտանգությունը և արդյունավետությունը երեխաների շրջանում ապացուցված չէ:

Երիկամային անբավարարություն

Երիկամների արտազատիչ ֆունկցիայի արտահայտված խանգարումներով հիվանդներին դեղը պետք է նշանակել զգուշությամբ, հաշվի առնելով, որ ատենոլոլը արտազատվում է երիկամներով: Երիկամային անբավարարություն ունեցող հիվանդների մոտ, որոնց կրեատինինի կլիրենսի ցուցանիշը գերազանցում է 35 մլ/րոպե/1,73մ² (կրեատինինի կլիրենսի ցուցանիշը նորմայում՝ 100-150 մլ/րոպե/1,73մ²) ատենոլոլի զգալի կուտակումներ տեղի չեն ունենում:

Այն հիվանդների մոտ, որոնց կրեատինինի կլիրենսը կազմում է 15-35 մլ/րոպե/1,73 մ² (համարժեք է արյան շիճուկում 300-600 մկմոլ/լ կրեատինինի կոնցենտրացիային), ներքին ընդունման դեղաչափը պետք է կազմի օրական 50 մգ, իսկ ներերակային դեղաչափը՝ 10 մգ մեկ անգամ՝ երկու օրը մեկ:

Այն հիվանդների մոտ, որոնց կրեատինինի կլիրենսը կազմում է 15 մլ/րոպե/1,73 մ²-ից պակաս (համարժեք է արյան շիճուկում 600 մկմոլ/լ-ից ավելի կրեատինինի կոնցենտրացիային), ներքին ընդունման դեղաչափը պետք է կազմի օրական 25 մգ կամ երկու օրը մեկ անգամ 50 մգ, իսկ ներերակային դեղաչափը՝ 10 մգ մեկ անգամ՝՝ չորս օրը մեկ:

Հեմոդիալիզային բուժում ստացող հիվանդները յուրաքանչյուր գործողությունից հետո պետք է ընդունեն 50 մգ ատենոլոլ՝ բժիշկի վերահսկողության տակ, քանի որ գրանցվել են հիպոտոնիայի դեպքեր:

Դեղի մասին առավել մանրամասն տեղեկություն ստանալու համար սեղմեք՝ http://pharm.cals.am/pharm/data/drug_134425/1736329537406.pdf