icon-menu
icon-menu

Պահեստ

Հումքի և պատրաստի արտադրանքի պատշաճ պահպանման համար պահեստն ապահովված է միջազգային չափանիշներին համապատասխանող օդափոխման ինքնակարգավորվող համակարգով, մշտապես վերահսկվում են ջերմաստիճանն ու խոնավությունը:

Պահման տարբեր ջերմաստիճանային պայմաններ պահանջող արտադրանքի համար պահեստն ապահովված է համապատասխան տարածքներով (զով և սառը):

Պահեստը հագեցած է նաև հումքի և փաթեթանյութերի մուտքի, ինչպես նաև պատրաստի արտադրանքի ելքի համար նախատեսված առանձնացված տարածքներով, ինչը ապահովում է գործընթացների պատշաճ իրականացումը:

Արտադրանքի որակի ապահովումն ընկերությունն սկսում է հենց հումքի գնման գործընթացից: Արտադրության համար հումքը գնվում է միայն ՊԱԳ (GMP) պահանջներով հավաստագրված հումք արտադրողներից, դրանից բացի, գնվող հումքը նույնպես պետք է ունենա միջազգային CEP չափանիշներին համապատասխանության հավաստագիր:

Հումքը ներմուծվում է հիմնականում Եվրոպական երկրներից` գերմանական AXXO, իտալական Indena, ֆրանսիական Roquette, նիդերլանդական Zonneborn, չեխական ImcoPharma, ինչպես նաև ամերիկյան DOW Chemical ընկերություններից:

Հումքերի բաշխումը և սպառումը պահեստում կատարվում է միջազգային լոգիստիկ FEFO սկզբունքով (First Expire, First Out), պահեստից առաջինը դուրս է գալիս այն հումքը, որի պիտանելիության ժամկետը ավելի մոտ է:

Պատրաստի արտադրանքի բաշխումը կատարվում է  միջազգային լոգիստիկ FIFO  (First In, First Out) սկզբունքով այնպես, որ պահեստից առաջինը դուրս է գալիս այն արտադրանքը, որն առաջինն է մուտք գործել պահեստ: