icon-menu
icon-menu

Արտադրանքներ

Արփի-Իքս, 4.8 % լուծույթ

ԴեղաձեվըՀեղուկ (արտաքին օգտագործման համար)

ATC խումբՀականեխիչ և ախտահանիչ միջոցներ

ATC ենթախումբԱրտաքին և տեղային օգտագործման դեղեր

Դեղի առևտրային անվանումըԱրփի-Իքս

ԱՐՓԻ-ԻՔՍ®-ը ակտիվ է գրամ դրական և գրամ բացասական բակտերիաների, սնկերի, մի շարք վիրուսների և նախակենդանիների դեմ:

Բաղադրությունը

Պարաքլորմեթաքսիլենոլ – 4.8%:

Կիրառումը
  • Աղիքային հիվանդություններով (պարատիֆ, որովայնային տիֆ, ժանտախտ) տառապող հիվանդի խնամքի առարկաների ու գործիքների մշակում. օգտագործում են 1:40 նոսրացմամբ լուծույթը (25 մլ լուծույթը նոսրացվում է 1 լիտր ջրով)։
  • Բուժհիմնարկների, ներառյալ հակատուբերկուլյոզային բուժհաստատությունների ամբողջ տարածքի ախտահանում և բոլոր սարքավորումների վարակազերծում. օգտագործում են 1:40 նոսրացմամբ լուծույթը (25 մլ լուծույթը նոսրացվում է 1 լիտր ջրով)։
  • Վիրահատություններից առաջ հիվանդի մաշկի մշակում. օգտագործում են 1:20 նոսրացմամբ լուծույթը (50 մլ լուծույթը նոսրացվում է 1 լիտր ջրով)։
  • Վիրաբույժների, բժշկական անձնակազմի ձեռքերի նախա- և հետվիրահատական մշակում, հիվանդների խնամքի ժամանակ ձեռքերի հիգիենիկ մշակում. օգտագործում են 1:20 նոսրացմամբ լուծույթը (50 մլ լուծույթը նոսրացվում է 1 լիտր ջրով)։
  • Կտրվածքների, միջատների խայթոցների, քերծվածքների դեպքում. անհրաժեշտ մակերեսը լվանալ 1:20 նոսրացմամբ լուծույթով (50 մլ լուծույթը նոսրացնել 1 լիտր ջրով), որից հետո վիրակապել: Անհետաձգելի դեպքերում կարելի է օգտագործել չնոսրացված լուծույթը, սակայն այն հակացուցված է գերզգայուն մաշկի դեպքում:
  • Որպես սպիտակեղենի ախտահանիչ միջոց. օգտագործում են 1:40 նոսրացմամբ լուծույթը (25 մլ լուծույթը նոսրացվում է 1 լիտր ջրով)։
  • Հատակի և այլ մակերեսների համար. 5 մլ լուծույթը նոսրացվում է 1 լիտր ջրով։
  • Զուգարանի, լվացարանակոնքի ախտահանման համար օգտագործել չնոսրացված լուծույթը։
Պահման պայմանները

Պահել սենյակային ջերմաստիճանում, երեխաների համար անհասանելի տեղում: