icon-menu
icon-menu

Նորություններ

«Ռիսկերի կառավարում» թեմայով ինտերակտիվ ուսուցում

Արփիմեդ դեղագործական ընկերությունում 2021 թվականի ապրիլի 9-ին որակի կառավարիչ Անի Նազարյանի կողմից կազմակերպվել էր «Ռիսկերի կառավարում» թեմայով ինտերակտիվ ուսուցում:

Պահպանելով հակահամաճարակային կանոնները, ուսուցումն անցկացվեց երկու խմբով:

Ռիսկերի կառավարումը որակի համակարգի կարևոր բաղկացուցիչ մաս է կազմում: Դա որոշումների կայացմանը և իրականացմանը նպաստող գործընթաց է, որն ուղղված է անցանկալի հետևանքների առաջացման հավանականության և հավանական կորուստների նվազեցմանը:

Ուսուցման ընթացքում խոսվեց ռիսկերի կառավարման գործընթացի կիրառման շրջանակի, նրա մեթոդների մասին, ինչպես նաև քննարկվեց ընկերությունում գործող՝ գործընթացի խափանման հետևանքների վերլուծության (FMEA) մեթոդի մանրամասները:

Ներկայացվեց FMEA մեթոդով ռիսկերի կառավարման գործընթացի բոլոր փուլերը, որից հետո ռիսկերի կառավարման գործընթացն առավել հեշտ յուրացնելու և ստացած գիտելիքներն ամրապնդելու նպատակով իրակացավեց ռիսկի գնահատում՝ մի քանի փաստացի օրինակներով: