Մեր նոր արտադրանքը
Արփիմեդ ընկերությունը սպառողին է ներկայացնում իր նոր արտադրանքը՝ արդյունավետ կենսաբանական ակտիվ հավելում՝ ԿԱԼԻՈՒՄԻ ՔԼՈՐԻԴ։
Կիրառման ցուցումները՝
Որպես կենսաբանական ակտիվ հավելում` կալիումի լրացուցիչ աղբյուր:
Առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք գտնել Արտադրանքներ բաժնում՝
Կալիումը մասնակցում է օրգանիզմում տեղի ունեցող բազմաթիվ գործընթացներին և նշանակալի ազդեցություն ունի առողջական վիճակի բարելավման հարցում: Այն օգնում է կախարգելել և բուժել գլխուղեղի կաթվածը, արյան գերճնշումը, երիկամների հիվանդությունները, անհանգստությունն ու սթրեսը և այլն: Կալիումի օրական անհրաժեշտ քանակը 4 գրամ է, մինչդեռ տղամարդիկ ստանում են 3 գրամ, իսկ կանայք՝ ընդամենը 2,5 գրամ: Կալիումով հարուստ են լոբազգիները, ծիրանաչիրը, ավոկադոն, ձկնեղենը, սնկերը և այլն: Կալիումի քրոնիկ դեֆիցիտի հետևանքով կարող է առաջանալ առիթմիա, մկանային սպազմներ, խնդիրներ՝ կապված ստամոքսի հետ, հոգնածության զգացում, թուլություն և գլյուկոզի նկատմամբ անտանելիություն:




