Վիրաբույժների և բուժանձնակազմի ձեռքի նախավիրահատական մշակումը
Թրջեք ձեռքերը և նախաբազուկները՝ կիրառելով մոտ 3.5 մլ Բետայոդին և երկու րոպեի ընթացքում մանրակրկիտ քսեք նշված հատվածներին։ Եղունգների վիրաբուժական մշակման համար կարելի է խոզանակ օգտագործել։ Ավելացրեք ջուր՝ փրփուր ստանալու համար, այնուհետև մանրակրկիտ լվացեք հոսող ջրի տակ։
Մաշկի նախավիրահատական նախապատրաստում
Վիրահատական կտրվածքի հատվածը պետք է մշակել վիրահատությունից առաջ երկու կամ երեք անգամ, այնուհետև՝ անմիջապես վիրաբուժական միջամտությունից առաջ։ Թրջեք մշակվող հատվածը և քսեք Բետայոդին այնպիսի քանակությամբ, որը բավարար է մակերեսը հեշտությամբ մաքրելու համար։ Մշակել տվյալ հատվածը երկու րոպե ջրով թրջված ստերիլ թանզիֆե անձեռոցիկով։ Փրփրացնել և մանրակրկիտ լվանալ։ Բետայոդին 7.5% օճառահեղուկը կարելի է նոսրացնել ՄԻԱՅՆ ՋՐՈՎ։
Երեխաներին և տարեցներին Բետայոդինը խորհուրդ է տրվում կիրառել նույն քանակությամբ, որքան մնացած հիվանդներին։
Ի՞նչ միջոցներ ձեռնարկել Բետայոդինը կուլ տալու դեպքում
Բետայոդինը պատահաբար կուլ տալու դեպքում անհրաժեշտ է անհապաղ դիմել մոտակա շտապ օգնության բաժանմունք: