icon-menu
icon-menu

Արտադրանքներ

Բետայոդին, 7.5 % հեղուկ օճառ

ԴեղաձեվըՀեղուկ (արտաքին օգտագործման համար)

ATC խումբՀականեխիչ և ախտահանիչ միջոցներ

ATC ենթախումբԱրտաքին և տեղային օգտագործման դեղեր

Դեղի առևտրային անվանումըԲետայոդին

Դեղի միջազգային անվանումըՊովիդոն յոդ (Povidone Iodine)

Ընդհանուր բնութագիրը

Հիմնական ֆիզիկաքիմիական հատկությունները

Թափանցիկ, շագանակագույն, բնորոշ հոտով հեղուկ:

Դեղաձևը
7.5% հեղուկ օճառ արտաքին օգտագործման համար:
Բաղադրությունը

Հեղուկ օճառի յուրաքանչյուր մլ պարունակում է.

Ակտիվ բաղադրանյութ` 75 մգ պովիդոն յոդ:
Օժանդակ բաղադրանյութեր` նատրիումի հիդրօքսիդ, կիտրոնաթթու, նատրիումի լաուրիլ սուլֆատ, նատրիումի քլորիդ, կոկամիդ DEA, մաքրված ջուր:

Քիմիական անվանումը և CAS համարը

2- Պիրոլիդինոն,1-էթենիլ-,հոմոպոլիմեր` յոդի հետ կապված ; 25655-41-8.

Դեղաբանական խումբը և ԱԲՔ կոդը

Հականեխիչ միջոց, ԱԲՔ կոդը` D08AG02, G01AX11.

Դեղաբանական ազդեցությունը

Հականեխիչ դեղամիջոց է: Յոդը ներկայացված է պոլիվինիլպիրոլիդոն յոդի կոմպլեքսի տեսքով, որը հանդիսանում է յոդոֆորմ, որը կապում է էլեմենտային յոդը եւ ընդունակ է արգելակել նրա անջատումը: Բետայոդինը պարունակում է մոտ 0.75 % էլեմենտային յոդ :

Բետայոդինը օժտված է լայն ոլորտի մանրէասպան ազդեցությամբ (գրամ-դրական եւ գրամ-բացասական բակտերիաներ, սնկեր, վիրուսներ եւ նախակենդանիներ): Մանրէասպան ազդեցությունը զարգանում է 15-60 վայրկյանի ընթացքում:

Ֆարմակոկինետիկա

Լորձաթաղանթի հետ շփվելիս պոլիվինիլպիրոլիդոն յոդի կոմպլեքսի մոտ 30%-ը վերածվում է յոդիդների, իսկ մնացած մասը` մանրէասպան ազդեցությամբ օժտված ակտիվ յոդի:

Ցուցումները
  • Վիրաբույժների, բժշկական անձնակազմի ձեռքերի նախա- եւ հետվիրահատական մշակում, վարակված հիվանդների խնամքի ժամանակ ձեռքերի հիգիենիկ մշակում:
  • Վիրահատությունից (օրգանիզմի հյուսվածքների (բիոպսիա), հեղուկների (պունկցիա) եւ արյան վերցնում, ներարկումներ) առաջ եւ հետո հիվանդի մաշկի մշակում:
Դեղաչափերն ու կիրառման եղանակները

Բժշկական անձնակազմի ձեռքերի մշակման համար ներմերսել 5 մլ հեղուկով 5 րոպե, այնուհետեւ լվանալ հոսող ջրի տակ, որից հետո նորից ներմերսել 5 մլ հեղուկ օճառով:

Վիրահատական դաշտը մշակելու համար սափրված եւ ջրով խոնավացված մաշկին քսել դեղը, ներմերսել 5 րոպե` բաշխելով փրփուրը (1 մլ/50-70 սմ): Փրփուրը հեռացնելուց հետո մաշկին քսել չնոսրացված լուծույթը` “Բետայոդին, 10% լուծույթ արտաքին օգտագործման համար” եւ թողնել չորանա:

Կողմնակի ազդեցություններ
Հնարավոր է յոդի նկատմամբ գերզգայունության տեղային դրսևորումներ (քոր, գերարյունություն, այրոց, այտուց, ցավ), որը պահանջում է բուժման դադարեցում: Հազվադեպ, բարձր դեղաչափերի կիրառման դեպքում` հիպեր- կամ հիպոթիրեոիդիզմ (հատկապես նորածինների կամ մայրերի մոտ հղիության ժամանակ և կաթնարտադրության շրջանում օգտագործման դեպքում):

Լորձաթաղանթի վրա մեծ մակերեսով օգտագործելիս` հնարավոր է յոդի համակարգային կլանում, որը կարող է հարուցել նեյտրոպենիա, ինչպես նաև վահանագեղձի ֆունկցիոնալ ակտիվության անալիզի արդյունքների փոփոխություն: Երկարատև օգտագործման դեպքում (7-10 օրից ավել) հնարավոր են յոդիզմի երևույթներ (այդ թվում բերանում մետաղական համ, ուժեղացած թքարտադրություն, կոպերի և ըմպանի այտուցներ ):

Հակացուցումներ
  • Հիպերթիրեոզ, վահանագեղձի ադենոմա,
  • Երիկամային անբավարարություն,
  • Լիթիումի դեղամիջոցների միաժամանակյա ընդունում,
  • Վաղաժամ ծննդաբերության դեպքում,
  • Հղիություն, կաթնարտադրության շրջան,
  • Գերզգայունություն դեղամիջոցի բաղադրիչների նկատմամբ:
Գերդեղաչափավորում
Ախտանիշները. տեղային գրգռվածություն, ալերգիկ ռեակցիաներ, հիպեր- և հիպոթիրեոիդիզմ, նեյտրոպենիա, յոդիզմի երևույթներ (այդ թվում բերանում մետաղական համ, ուժեղացած թքարտադրություն, կոպերի և ըմպանի այտուցներ), մետաբոլիկ ացիդոզ, հիպերնատրիեմիա , երիկամների ֆունկցիայի խանգարում:

Բուժումը. ընդունման հաճխականության կրճատում կամ դեղի ընդունման դադարեցում:

Հատուկ ցուցումներ
  • Բետայոդինը նախատեսված է միայն արտաքին օգտագործման համար:
  • Անհրաժեշտ է խուսափել դեղամիջոցի շփումից աչքի հետ, հակառակ դեպքում` անմիջապես լվանալ ջրով: Բորբոքման օջախի առկայության դեպքում պովիդոն յոդի ներծծումը կարող է մեծանալ, այդպիսով կմեծանա նաև համակարգային կողմնակի ազդեցությունների առաջացման վտանգը: Հիվանդը պետք է տեղեկացված լինի դեղի ընդունման դադարեցման անհրաժեշտության մասին և յոդիզմի նշանների հայտնաբերման դեպքում դիմի բժշկի:
  • Երիկամային անբավարարությամբ հիվանդները պետք է զգուշությամբ օգտագործեն:
  • Մեծ վերքային մակերեսի կամ լուրջ այրված մակերևույթի վրա դեղի կիրառումը ունի համակարգային կողմնակի ազդեցությունների առաջացման մեծ վտանգ, այնպիսիք, ինչպիսիք են մետաբելիկ ացիդոզ, նատրիեմիա և երիկամների ֆունկցիայի խանգարում:
  • Բետայոդինի կանոնավոր օգտագործման դեպքում նպատակահարմար է փորձանմուշի օգտագործումը:
Դեղորայքային փոխազդեցություններ
  • Բետայոդինը անհամատեղելի է այլ ախտահանիչ միջոցների հետ: Հիմնային միջավայրը, ճարպի, արյան, թարախի, թթվային ռեակցիայով նյութերի առկայությունը նվազեցնում են դեղի հականեխիչ ազդեցությունը:
  • Ամիոդարոն և լիթիում պարունակող դեղերի հետ Բետայոդինի միաժամանակյա օգտագործման դեպքում կարող է վահանագեղձի վրա պովիդոն յոդի ազդեցությունը մեծանալ:
Պահման պայմանները
Պահել երեխաների համար անհասանելի, չոր, լույսից և խոնավությունից պաշտպանված տեղում` սենյակային ջերմաստիճանում:
Պիտանելիության ժամկետ
3 տարի: Չօգտագործել պիտանելիության ժամկետը լրանալուց հետո:
Դեղատնից բացթողման կարգը
Բաց է թողնվում առանց դեղատոմսի:
Թողարկման ձևը և փաթեթավորումը
Հեղուկ օճառ արտաքին օգտագործման համար, 140 մլ պլաստմասե շշիկում:
Հեղուկ օճառ արտաքին օգտագործման համար, 3լ պլաստմասե տարայում: