Ինչպես բոլոր դեղերը, Կլոնազեպամ դեղը նույնպես կարող է առաջացնել կողմնակի
ազդեցություններ, թեև ոչ բոլոր պացիենտների մոտ դրանք կարող են դրսևորվել:
Կարևոր կողմնակի ազդեցություններ.
Ալերգիկ ռեակցիաներ.
Եթե Ձեզ մոտ զարգանում է ալերգիկ ռեակցիա՝ անհապաղ դիմեք բժշկին:
Ալերգիկ ռեակցիաները կարող են արտահայտվել հետևյալ ախտանիշների ձևով.
- Կոկորդի, դեմքի, շրթունքների, բերանի խոռոչի արագ զարգացող այտուց: Դա կարող է բերել շնչառական և կլման դժվարությունների
- Ձեռքերի, ոտքերի և կոճերի արագ զարգացող այտուց
- Մաշկային ցան կամ քոր
Սիրտ-անոթային համակարգ
Եթե Ձեզ մոտ ի հայտ են եկել այս ախտանիշներից որոշները՝ պետք է անհապաղ դիմել բժշկին:
- Հևոց, կոճերի այտուց, հազ, թուլություն և արագացած սրտխփոց
- Ցավ կրծքավանդակում, որը կարող է ճառագայթել դեպի պարանոց, ուս և ձախ ձեռք:
Նյարդային համակարգի կողմից
Եթե Ձեզ մոտ ի հայտ են եկել այս ախտանիշներից որոշները՝ խորհրդակցեք բժշկի հետ:
- Ագրեսիվություն, գրգռվածություն, դյուրագրգիռ, նյարդային վիճակ, անհանգստություն, տագնապի և թշնամանքի զգացում
- Քնի խանգարում, գիշերային մղձավանջներ, վառ երազներ
- Տեսիլքներ, մոլուցք և խոսքի խանգարում
- Նախկինում չդիտված նոր տեսակի ցնցումներ
Երեխաներ և նորածիններ
- Պետք է հատուկ վերահսկում իրականացնել երեխաների և նորածինների շրջանում Կլոնազեպամի կիրառման դեպքում, քանի որ այն կարող է հանգեցնել շնչուղիների ֆունկցիայի խանգարման, հազի և շնչահեղձության: Դա կարող է լինել թքի գերարտադրության հետևանք:
- Հնարավոր է վաղ սեռահասունացում: Կլոնազեպամ դեղի կիրառման դադարեցումից հետո այս գործընթացը դադարում է:
Այլ հնարավոր կողմնակի ազդեցություններ
Կլոնազեպամի ընդունումը կարող է հանգեցնել հետևյալ ախտանիշների.
- Քնկոտություն և թուլություն
- Գլխապտույտ և գերհոգնածություն
- Մկանային թուլություն կամ ճկունություն, ջղաձիգ շարժումներ (շարժումների վատ կոորդինացիա)
- Անկայունություն քայլելիս
Եթե Ձեզ մոտ նկատվում է նշված ախտանիշներից որևէ մեկը՝ տեղեկացրեք այդ մասին Ձեր բժշկին: Անհրաժեշտության դեպքում նա կնշանակի Ձեզ ցածր դեղաչափ՝ աստիճանաբար բարձրացնելով այն:
Հետևյալ ախտանիշները կարող են ի հայտ գալ Կլոնազեպամով բուժման ցանկացած փուլում
Մտավոր աշխատանք և նյարդային համակարգ
- Կենտրոնացման խանգարում, շփոթոմունք, դեզօրիենտացիա
- Անհանգստություն
- Նոր բաներ հիշելու դժվարություն
- Գլխացավ
- Դեպրեսիա
- Դանդաղ կամ ընդհատվող խոսք
- Շարժումների վատ կոորդինացիա, այդ թվում՝ անկայունություն քայլելիս
- Էպիլեպսիայի նոպաների հաճախականության մեծացում
Արյունատար, երիկամային և լյարդային համակարգ
- Լյարդի ֆունկցիայի խանգարում (ախտորոշվում է լյարդի լաբորատոր հետազոտությամբ)
- Անվերահսկելի միզարձակում
- Արյունատար համակարգի խնդիրներ: Ախտանիշները ներառում են հոգնածությունը, աննշան հպումից առաջացող կապտուկները, շնչառությունը չհերիքելը և քթային արյունահոսությունը:
Անհրաժեշտության դեպքում Ձեր բժիշկը պետք է պարբերաբար անցկացնի արյան հետազոտություն
Ստամոքս-աղիքային համակարգ
- Սրտխառնոց
- Ստամոքսի խանգարում
Տեսողական օրգաններ
Շնչառական համակարգ
- Շնչառական անբավարարություն (շնչառության ընկճում): Առաջին ախտանիշներն են՝ աղմկոտ, դժվարացած և ոչ հավասարաչափ շնչառությունը: Հնարավոր է մաշկի կապտություն:
Մաշկ և մազեր
- Մաշկային ցան, եղնջացան և մաշկային քոր
- Մաշկի գույնի փոփոխություն
- Մազաթափություն
Սեռական համակարգ
- Լիբիդոյի նվազում
- Էրեկտիլ դիսֆունկցիա
Հանման համախտանիշ
Բենզոդիազեպինների ընդունման ժամանակ, ինչպսին է կլոնազեպամը, կարող է զարգանալ կախվածություն դեղի նկատմամբ: Այդ պատճառով դեղի կիրառման կտրուկ դադարեցման կամ դեղաչափի նվազեցման դեպքում կարող է զարգանալ հանման համախտանիշ, որը կարող է արտահայտվել հետևյալ ախտանիշներով.
- Քնի խանգարում
- Մկանային ցավեր, տրեմոր և անհանգստություն
- Տագնապային վիճակ, լարվածություն, դյուրագրգիռ կամ անհանգիստ վիճակ կամ տրամադրության փոփոխություն
- Գերքրտնարտադրություն
- Գլխացավ
Հետևյալ ախտանիշները դիտվում են ավելի հազվադեպ
- Գերզգայունություն լույսի, աղմուկի և ֆիզիկական շփման նկատմամբ
- Տեսիլքներ
- Ձեռքերի և ոտքերի ծակոցներ և թմրածություն
- Իրականության հետ կապը կորցնելու զգացում
Վնասվածքների ստացում
Բենզոդիազեպիններ ընդունող պացիենտների, հատկապես՝ տարեցների և հանգստացնող դեղեր, այդ թվում՝ ալկոհոլ ընդունող պացիենտների մոտ ընկնելու կամ կոտրվածքներ ստանալու հավանականությունն ավելի մեծ է: