«Արփիմեդ»-ի տարեկան շրջանառության գրեթե կեսը կազմում է արտահանվող դեղորայքը: Ընկերության արտադրանքը հաջողությամբ ներկայացված է մի շարք երկրներում՝ Ուկրաինայում, Բելոռուսում, Վրաստանում, Ուզբեկստանում, Ղրղզստանում, Ղազախստանում, ինչպես նաև Եմենում: Հարկ է նշել, որ դեղերի արտահանման ծավալը տարեցտարի մեծանում է, տեսականին՝ հարստանում: