«Արփիմեդ» ՍՊԸ ընկերության գլխավոր նպատակներից մեկն է ապահովել սպառողներին որակյալ, արդյունավետ և անվտանգ դեղորայքով, որոնց օգտագործումը ենթադրում է, որ օգուտը գերազանցում է դեղի ընդունման հետ կապված բոլոր հնարավոր ռիսկերը: Մեր դեղերի անվտանգության և արդյունավետության դիտարկման նպատակով ընկերությունում ներդրվել և գործում է «Դեղազգոնություն» բաժին, որի նպատակն է ժամանակին հայտնաբերել, գնահատել, հետազոտել և կանխել դեղերի օգտագործման հետ կապված կողմնակի ազդեցությունները և այլ խնդիրները: Վերջինս նպատակ ունի հայտնաբերել պոտենցիալ հնարավոր վտանգը և ռիսկերը` ինչպես առանձին անհատների, այնպես էլ ողջ բնակչության համար:
Հայտնի է, որ բացարձակ անվտանգ դեղեր չկան: Դեղերի կողմնակի ազդեցությունների հայտնաբերումը, գրանցումն ու պարբերական վերլուծությունն անհրաժեշտ են դեղերի ցուցումները, հակացուցումները, կողմնակի ազդեցությունները, դեղաչափումը ճշգրտելու նպատակով:
Կողմնակի երևույթների հայտնաբերման դեպքում մեր մասնագետները փնտրում են դրանց առաջացման պատճառները և կատարում անհրաժեշտ գործողություններ` ապագայում առաջացման հավանականությունը նվազեցնելու և կանխելու համար:
«Արփիմեդ» ՍՊԸ-ի կողմից արտադրված դեղերի հետ կապված կասկածելի կողմնակի ազդեցությունների կամ անարդյունավետության դեպքում` խնդրում ենք Ձեզ լրացնել ստորև բերված քարտ-հայտագիրը կամ ուղարկել դրանց մասին տեղեկատվություն Ձեզ հարմար ձևաչափով մեր էլ.փոստին:
Տեղեկացնելով դեղերի կողմնակի ազդեցությունների մասին` Դուք կօգնեք հազարավոր հիվանդների:
Թեժ գիծ: | (+374 55) 05 79 86 |
Էլ. փոստ: | pv@arpimed.com |