


ԴեղաձեվըՀեղուկ (արտաքին օգտագործման համար)
ATC խումբՍտոմատոլոգիա
ATC ենթախումբՏեղային անզգայացնող ազդեցությամբ դեղեր
Դեղի առևտրային անվանումըԼիդոկային
Դեղի միջազգային անվանումըԼիդոկային (Lidocaine)
Ակտիվ բաղադրանյութ` 50 մգ լիդոկային:
Օժանդակ բաղադրանյութեր` թեթև հեղուկ պարաֆին, իզոպրոպիլ միրիստատ, պրոպիլպարաբեն: 1 դեղաչափը պարունակում է 7.8 մգ լիդոկային:
Ցողաշիթը ցողացրել լորձաթաղանթի վրա: Յուրաքանչյուր ցողացրման դեպքում ցողաշիթի 1 բաժինը մակերևույթի վրա բաց է թողնում 5 մգ լիդոկային: Դեղաչափը կախված է ցուցումից և անզգայացվող մակերևույթի մակերեսից: Արյան պլազմայում լիդոկայինի բարձր դեղաչափից խուսափելու համար անհրաժեշտ է ընդունել բավարար ազդեցություն ապահովող նվազագույն դեղաչափը: Սովորաբար 1-3 ցողացրումը բավարար է: Առավելագույն դեղաչափը 40 ցողացրում 70 կգ մարմնի զանգվածի դեպքում (300 մգ կամ 4.5 մգ/կգ): Կողմնորոշող դեղաչափերը տարբեր ցուցումների դեպքում
|
Ցուցում
|
Դեղաչափ (ցողացրումների թիվը)
|
| Ատամնաբուժություն | 1-3 |
| Բերանի խոռոչի վիրաբուժություն | 1-4 |
| Օտոլարինգոլոգիա | 1-4 |
| Մաշկաբանություն | 1-3 |
Թրջված վիրախծուծի միջոցով դեղը կարելի է տարածել մեծ մակերևույթների վրա: Լյարդային և/կամ սրտային անբավարարությամբ հիվանդների համար խորհուրդ է տրվում դեղաչափը 40% նվազեցնել: Ցողաշիթի օգտագործման ժամանակ սրվակը պետք է պահել ուղղահայաց դիրքով:
Տեղային ազդեցություններ. մշակվող մակերևույթի վրա ցողաշիթի ընկնելու պահին հնարավոր է այրման զգացում, որը դադարում է անզգայացման հասունացման պահից (1ր ընթացքում):
ԿՆՀ-ի կողմից. գլխացավ, գլխապտույտ, քնկոտություն, ականջներում աղմուկ, հազվադեպ, գրգռվածություն, էյֆորիա (խնդահեղություն), ապակողմնորոշում, դող, ցնցումներ:
Սիրտ-անոթային համակարգի կողմից. եզակի դեպքերում՝ զարկերակային թերճնշում, հազվասրտություն:
Ալերգիկ ռեակցիաներ. մաշկային ցան, քոր, եզակի դեպքերում՝ անաֆիլակտիկ շոկ:

