icon-menu
icon-menu

Արտադրանքներ

Սալբուտամոլ, 2 մգ դեղահատեր

ԴեղաձեվըԴեղահատեր

ATC խումբԹոքաբանություն

ATC ենթախումբԲրոնխոլիտիկ դեղեր

Դեղի առևտրային անվանումըՍալբուտամոլ

Դեղի միջազգային անվանումըՍալբուտամոլ (Salbutamol)

Ընդհանուր բնութագիրը
Հիմնական ֆիզիկաքիմիական հատկությունները.

Կլոր, տափակ, սպիտակ գույնի, մեկ կողմից ակոսիկով դեղահատեր:

Բաղադրությունը

Յուրաքանչյուր դեղահատը պարունակում է.

Ակտիվ բաղադրանյութ` 2 մգ սալբուտամոլ (սուլֆատի տեսքով):

Օժանդակ բաղադրանյութեր` միկրոբյուրեղային ցելյուլոզ, մաքրված տալկ, մագնեզիումի ստեարատ, աէրոսիլ 200:

Քիմիական անվանումը և CAS համարը
Բիս[(1RS)-2-[(1,1-դիմեթիլէթիլ)ամինո]-1-[4-հիդրօքսի-3-(հիդրօքսիմեթիլ)ֆենիլ]էթանոլ] սուլֆատ; 51022-70-9.
Դեղաբանական խումբը և ԱԲՔ կոդը
Բետա-ադրենոխթանիչ; R03AC02.
Դեղաբանական ազդեցությունը
Բետա-ադրենախթանիչ դեղ է, ընտրողաբար ազդում է բետա2-ադրենաընկալիչների վրա (տեղակայված բրոնխներում, արգանդամկանում, արյունատար անոթներում): Կանխարգելում եւ կասեցնում է բրոնխների կծկանքը, նվազեցնում է շնչառական ուղիների դիմադրողականությունը, մեծացնում է թոքերի կենսական տարողությունը: Կանխում է հիստամինի, պարարտ բջիջներից անաֆիլաքսիայի դանդաղ ազդող նյութի եւ նեյտրոֆիլների քեմոտաքսիսի գործոնների ձերբազատումը: Ի համեմատություն այս խմբի այլ դեղերի սրտամկանի վրա ցուցաբերում է ավելի քիչ արտահայտված դրական քրոնո- եւ ինոտրոպ ազդեցություն: Լայնացնում է պսակային անոթները, գործնականորեն չի իջեցնում զարկերակային ճնշումը: Ցուցաբերում է տոկոլիտիկ ազդեցություն, իջեցնում է արգանդամկանի լարվածությունը եւ կծկողական ակտիվությունը:
Ֆարմակոկինետիկա
Ներքին ընդունման դեպքում Սալբուտամոլը ամբողջությամբ ներծծվում է ստամոքսաղիքային համակարգից: Նյութափոխանակության է ենթարկվում լյարդից “առաջին անցման” ժամանակ եւ, հնարավոր է, աղիների պատում: Նյութափոխանակության հիմնական արգասիքն է հանդիսանում ոչ ակտիվ սուլֆատային կոնյուգատը: Սալբուտամոլը թոքերում նյութափոխանակության չի ենթարկվում: Կիսատրոհման պարբերությունը կազմում է 4-6 ժամ: Սալբուտամոլը արագորեն արտազատվում է մեզի հետ մետաբոլիտների տեսքով եւ անփոփոխ վիճակում: Աննշան քանակով արտազատվում է կղանքի հետ:
Ցուցումներ
Բրոնխիալ ասթմայով հիվանդների մոտ բրոնխների դարձելի խցանման և թոքերի քրոնիկ խցանող հիվանդությունների կանխարգելման համար:
Դեղաչափավորումը և կիրառման եղանակները
Սովորաբար բուժումը սկսում են Սալբուտամոլի ինհալիացիոն դեղաձևի կիրառմամբ: Եթե այդ բուժումը արդյունավետ չէ, ապա հիվանդներին նշանակվում է ներքին ընդունման Սալբուտամոլ: Մեծահասակներին և 12 տարեկանից բարձր երեխաներին` սկզբնական դեղաչափը 2-4 մգ, յուրաքանչյուր 6-8 ժամը մեկ անգամ: 6-12 տարեկան երեխաներին` 2 մգ, յուրաքանչյուր 6-8 ժամը մեկ անգամ, 2-6 տարեկան երեխաներին` 1-2 մգ, , յուրաքանչյուր 6-8 ժամը մեկ անգամ: Տարեց և զգայուն հիվանդներին նշանակում են սկզբնական դեղաչափը 2 մգ, յուրաքանչյուր 6-8 ժամը մեկ անգամ:
Կողմնակի ազդեցություններ

Կենտրոնակակն համակարգի կողմից ` դող, ներքին դող, լարվածություն, գլխացավ, գլխապտույտ, քնի և վարքի խանգարումներ, մկանային ցնցումներ:

Սրտանոթային համակարգի կողմից` ուժեղ սրտխփոց, հաճախասրտություն, առիթմիա, ծայրամասային անոթների լայնացում, սրտի իշեմիա:

Ներզատական համակարգի կողմից` հիպերգլիկեմիա:

Ստամոքսաղիքային համակարգի կողմից` սրտխառնոց, փսխում:

Ալերգիկ ռեակցիաներ` հազվադեպ` պարադոքսալ բրոնխոսպազմ, եղնջացան, Կվինկեի այտուց, թերճնշում և կոլլապս:

Այլ ազդեցություններ` մեծ դեղաչափերի դեպքում հնարավոր է հիպոկալիեմիա:

Հակացուցումներ
  • Հղիության I եւ II եռամիսյակներ ընթացքում վիժման վտանգ, վաղաժամ ծննդաբերություն,
  • Մանկական տարիք մինչև 2 տարեկան,
  • Գերզգայունություն սալբուտամոլի նկատմամբ:
Հատուկ ցուցումներ
Զգուշությամբ են կիրառում տախիառիթմիաների եւ սրտի ռիթմի այլ խանգարումների, զարկերակային գերճնշման, միոկարդիտի, սրտի արատների, աորտայի նեղացման, շաքարախտի, թիրեոտոքսիկոզի, գլաուկոմայի, սրտային սուր անբավարարության դեպքում (բժշկի խիստ հսկողության պայմաններում): Սալբուտամոլի դեղաչափի կամ ընդունման հաճախակության մեծացումը անհրաժեշտ է իրականացնել բժշկի հսկողության ներքո: Ընդունման միջեւ ընկած ժամանակահատվածի փոքրացումը թույլատրվում է միայն բացառիկ դեպքերում եւ պետք է խիստ հիմնավորում ունենա: Բրոնխիալ ասթմայի ծանր ընթացքի դեպքում Սալբուտամոլը պետք է կիրառվի այլ դեղերի հետ համակցված: Սալբուտամոլի կիրառման ժամանակ առկա է հիպոկալիեմիայի առաջացման վտանգ, այդ պատճառով էլ բրոնխային ասթմայով տառապող մարդկանց մոտ բուժման ընթացքում անհրաժեշտ է վերահսկել արյան մեջ կալիումի մակարդակը:
Հղիությունը և կրծքով կերակրումը
Սալբուտամոլը հակացուցված է հղիության I եւ II եռամիսյակների ընթացքում վիժման վտանգի դեպքում, վաղաժամ ծննդաբերության, բազմապտուղ հղիության, սրտային հիվանդություններով հղիների, էկլամպսիայի, նախաէկլամպսիայի, ներարգանդային վարակների, պտղի ներարգանդային մահվան դեպքերում: Սալբուտամոլը արտազատվում է կաթի հետ, այդ պատճառով կաթնարտադրության շրջանում Սալբուտամոլի նշանակման անհրաժեշտության դեպքում պետք է դադարեցնել կրծքով կերակրումը:
Դեղորայքային փոխազդեցություններ
Հիպոկալիեմիայի առաջացման վտանգը մեծանում է քսանտինի ածանցյալների, գլյուկոկորտիկոիդների, միզամուղների հետ միաժամանակյա կիրառման դեպքում, ինչպես նաեւ հիպօքսիայի ժամանակ: Սալբուտամոլի կիրառման դեպքում խորհուրդ չի տրվում միաժամանակ ընդունել ոչ ընտրողական բետա-ադրենապաշարիչներ, քանի որ հնարավոր է թերապեւտիկ ազդեցությունների փոխադարձ ընկճում: Թեոֆիլինի հետ միաժամանակյա կիրառման դեպքում մեծանում է հաճախասրտության եւ առիթմիաների, մասնավորապես` վերփորոքային էքստրասիստոլաների առաջացման վտանգը:
Պիտանելիության ժամկետը
Պիտանելիության ժամկետը` 3 տարի: Չօգտագործել պիտանելիության ժամկետը սպառվելուց հետո:
Դեղատնից բացթողման կարգը
Բաց է թողնվում դեղատոմսով:
Թողարկման ձևը և փաթեթավորումը
24 դեղահատ պարունակող ստվարաթղթե տուփ (1 բլիստեր 24 դեղահատ պարունակող):
Պահման պայմանները
Պահել երեխաների համար անհասանելի, զով, խոնավությունից ու լույսից պաշտպանված տեղում: