Գաբապենտինը պատկանում է էպիլեպսիայի և ծայրամասային նեյրոպաթիկ ցավի (նյարդերի վնասվածքից առաջացած քրոնիկ ցավ) բուժման համար օգտագործվող դեղամիջոցների խմբին:
Գաբապենտինը «Գաբապենտին» դեղամիջոցի ակտիվ բաղադրիչն է:
Գաբապենտինը նախատեսված է՝
- էպիլեպսիայի տարբեր ձևերի (էպիլեպտիկ նոպաներ, որոնք առաջանում են ուղեղի որոշակի հատվածների վնասվածքի պատճառով, անկախ նրանից, գործընթացը տարածվում է ուղեղի հարևան հատվածների վրա, թե ոչ) բուժման համար: Ձեր բժիշկը Գաբապենտին դեղը կարող է նշանակել էպիլեպսիայի բուժման համար այն դեպքերում, երբ ավանդական բուժման մեթոդները չեն թեթևացնում Ձեր վիճակը։ Գաբապենտինը անհրաժեշտ է ընդունել որպես լրացուցիչ միջոց Ձեր բուժման համար, եթե այլ կերպ չի նշանակվել։ Գաբապենտինը կարող է կիրառվել նաև որպես մոնոթերապիա մեծահասակների և 12 տարեկանից բարձր երեխաների բուժման համար։
- Ծայրամասային (պերիֆերիկ)նեյրոպաթիկ ցավի (քրոնիկ ցավ, որը առաջանում է նյարդերի վնասման հետևանքով) դեպքում։ Գոյություն ունեն մի շարք հիվանդություններ, որոնք ուղեկցվում են ծայրամասային նեյրոպաթիկ ցավով՝ հիմնականում արտահայտված ստորին և/կամ վերին վերջույթներում, ինչպիսիք են շաքարային դիաբետ կամ գոտևորող հերպես։ Ցավային զգացողությունները կարող են բնութագրվել տաքության, այրոցի, բաբախի, կրակող, ծակող, սուր սպազմատիկ, նվացող ցավերով, ծակծկոցային, թմրածության, ասեղների ծակող զգացողության և այլն։