icon-menu
icon-menu

Արտադրանքներ

Մետրոնիդազոլ, 1 % դոնդող

ԴեղաձեվըՓափուկ

ATC խումբՀակապրոտոզային դեղեր

ATC ենթախումբՆիտրոիմիդազոլի ածանցյալներ (արտաքին օգտագործման համար)

Դեղի առևտրային անվանումըՄետրոնիդազոլ

Դեղի միջազգային անվանումըՄետրենիդազոլ (Metronidazole)

Ընդհանուր բնութագիրը
Հիմնական ֆիզիկոքիմիական հատկությունները
Թափանցիկ անհոտ դոնդող:
Բաղադրությունը
Յուրաքաչյուր գրամը պարունակում է.
Ակտիվ բաղադրանյութ` 10 մգ մետրոնիդազոլ:
Օժանդակ բաղադրանյութեր` պրոպիլենգլիկոլ, կարբոմեր 940, մեթիլպարաբեն, տրիէթանոլամին, դինատրիումի էդետատ, մաքրված ջուր:
Քիմիական անվանումը և CAS համարը
2-մեթիլ-5-նիտրո-1H-իմիդազոլ-1-էթանոլ, CAS՝ 443-48-1.
Դեղաբանական խումբը և ԱԲՔ կոդը
Հակամանրէային միջոց, իմիդազոլի ածանցյալ, Կոդ ԱԲՔ՝ J01X D01.
Դեղաբանական ազդեցությունը
Մետրոնիդազոլ 1% դոնդողը ցուցաբերում է մանրէասպան ազդեցություն վարդագույն կորյակների նկատմամբ: Մետրոնիդազոլը համարվում է նիտրոիմիդազոլի ածանցյալ: Ազդեցության մեխանիզմը պայմանավորված է անաէրոբ միկրոօրգանիզմների ներբջջային փոխադրող սպիտակուցների հետ փոխազդեցության ժամանակ նրա 5-նիտրո խմբի կենսաքիմիական վերականգնմամբ: ԴՆԹ-ի հետ փոխազդեցության հետևանքով արգելակվում է նուկլեինաթթուների սինթեզը , ինչը հանգեցնում է մանրէի ոչնչացմանը:
Ֆարմակոկինետիկա
Տեղային օգտագործման դեպքում Մետրոնիդազոլ 1% դոնդողը գործնականորեն չի ներծծվում, քանի որ հիմանական ազդող նյութը օգտագործվում է նվազագույն թերապևտիկ խտություններով և նրա համակարգային ազդեցությունը նվազագույն է: Սակայն, ներծծված մետրոնիդազոլը կարող է անցնել ընկերքային պատնեշով: Օրական 1 գ դոնդողի կիրառման դեպքում, 10 մգ մետրոնիդազոլին համարժեք, առավելագույն խտությունը պլազմայում հասնում է 6-10 ժամ անց և կազմում է 9-32 նգ/մլ:
Ցուցումներ
Վարդագույն կորյակների բուժում:
Դեղաչափավորումը և կիրառման եղանակները
Մետրոնիդազոլ 1% դոնդողը բարակ շերտով զգուշորեն տարածել նախապես մաքրված ախտահարված մակերեսի վրա օրական 2 անգամ՝ առավոտյան և երեկոյան: Բուժման տևողությունը կախված է ախտահարման աստիճանից և որոշվում է բժշկի կողմից:
Կողմնակի ազդեցություններ
Մետրոնիդազոլի տեղային կիրառման ժամանակ համակարգային կողմնակի ազդեցությունների առաջացման վտանգը փոքր է, սակայն կարող են դիտվել ալերգիկ ռեակցիաներ հետևյալ ախտանիշներով՝ մաշկային ցան, քոր, եղնջացան, չորություն, թեփոտում, կարմրություն, ծակծկոց, այրոց և մաշկի թմրություն, լուսազգայունություն, արցունքահոսություն:
Հակացուցումներ
Մետրոնիդազոլի, ինչպես նաև նիտրոիմիդազոլի ածանցյալների և դեղի մյուս բաղադրիչների նկատմամբ գերզգայունություն:
Հատուկ ցուցումներ
Երկարատև օգտագործման դեպքում, ինչպես նաև մեծ դեղաչափերով օգտագործման դեպքում առկա է համակարգային ներծծման վտանգ: Դեղը օժտված է լուսազգայունությամբ, այդ պատճառով բուժման ընթացքում անհրաժեշտ է խուսափել արևի ճառագայթների ուղղակի ազդեցությունից: Չի թուլատրվում դեղի շփումը աչքերի և լորձաթաղնթներ հետ: Երեխաներին խորհուրդ չի տրվում կիրառել:
Հղիության և կաթնարտադրության շրջան
Հղիության ընթացքում դեղի կիրառումը թուլատրվում է միայն այն դեպքում, երբ ակնկալվող օգուտը գերազանցում է վտանգին: Կաթնարտադրության ընթացքում դեղի նշանակման անհրաժեշտության դեպքում պետք է դադարեցնել կրծքի կաթով կերակրումը :
Գերդեղաչափավորում
Տեղային օգտագործման դեպքում գերդեղաչափավորման դեպքեր չեն դիտվել:
Դեղորայքային փոխազդեցություններ
Խորհուրդ տրվող դեղաչափերով կիրառման դեպքում մետրոնիդազոլի համակարգային փոխազդեցություններ այլ դեղերի հետ չեն դիտվել: Միաժամանակյա կիրառման դեպքում մետրոնիդազոլը ուժեղացնում է կումարինների, անուղղակի հակամակարդիչների ազդեցությունը:
Պիտանելիության ժամկետը
Պիտանելիության ժամկետը` 3 տարի: Չօգտագործել պիտանելիության ժամկետը սպառվելուց հետո:
Դեղատնից բացթողման կարգը
Բաց է թողնվում դեղատոմսով:
Թողարկման ձևը և փաթեթավորումը
1% դոնդող արտաքին օգտագործման համար՝ լցված 20 գ տարողությամբ ալյումինե պարկուճում, որը ներդիր-թերթիկի հետ տեղադրված է ստվարաթղթե տուփի մեջ:
Պահման պայմանները
Պահել երեխաների համար անհասանելի, զով, խոնավությունից ու լույսից պաշտպանված տեղում: