icon-menu
icon-menu

Արտադրանքներ

Քոուլ Թար, 2 % օճառահեղուկ

ԴեղաձեվըՀեղուկ (արտաքին օգտագործման համար)

ATC խումբԱրտաքին օգտագործման դեղեր: Մաշկաբանություն

ATC ենթախումբԴեղեր գլխի մազածածկ հատվածների մաշկի հիվանդությունների բուժման համար

Դեղի առևտրային անվանումըՔոուլ Թար

Դեղի միջազգային անվանումըՔարածխի խեժ (Coal Tar)

Բաղադրությունը

Յուրաքանչյուր 1 մլ արտաքին օգտագործման համար նախատեսված օճառահեղուկը պարունակում է՝

Ակտիվ բաղադրանյութ՝ կուպր քարածխային՝ 20 մգ

Օժանդակ բաղադրանյութեր՝ կոկամիդոպրոպիլ բետաին, նատրիումի լաուրեթ սուլֆատ, կոկամիդ DEA, նատրիումի քլորիդ, դինատրիում EDTA, մեթիլպարաբեն, կիտրոնաթթու, մաքրված ջուր։

Դեղաբանական խումբը և ԱԲՔ կոդը

Մաշկաբանական դեղամիջոց, D11AC30։

Կիրառման ցուցումներ

Սեբորեային մաշկաբորբ

Կիրառման եղանակները

Օգտագործելուց առաջ լավ թափահարել սրվակի պարունակությունը։

Անհրաժեշտ քանակությամբ օճառահեղուկը քսել խոնավ մազերին և շփել մինչև փրփուր առաջանա, ապա լվանալ և նորից քսել: Փրփուրը մոտ 5 րոպե պետք է թողնել գլխին, ապա մազերը մանրակրկիտ լվանալ։ Քոուլ Թարը խորհուրդ է տրվում օգտագործել շաբաթական 2 անգամ։

Օգտագործման տևողությունը որոշվում է բժշկի կողմից։

 

Դեղի մասին առավել մանրամասն տեղեկություն ստանալու համար սեղմեք՝ http://pharm.cals.am/pharm/data/drug_134482/1734095735734.pdf