Դեքսամեթազոնը պատկանում է կորտիկոստերոիդների խմբին։ Կորտիկոստերոիդները օրգանիզմում արտադրվող հորմոններ են, որոնք նպաստում են առողջության և ինքնազգացողության պահպանմանը։ Լրացուցիչ քանակությամբ կորտիկոստերոիդների ընդունումը, ինչպես օրինակ՝ Դեքսամեթազոնի, արդյունավետ միջոց է տարբեր հիվանդությունների բուժման համար, ներառյալ՝ բորբոքային գործընթացների։ Դեքսամեթազոնը վերացնում է բորբոքումը, որը հակառակ դեպքում կարող էր վատթարացնել Ձեր օրգանիզմի վիճակը։
Առավելագույն արդյունք ստանալու համար, Դուք պետք է այս դեղը կանոնավոր ընդունեք։
Դեքսամեթազոնը ներարկման ձևով կիրառվում է այն հիվանդների մոտ, ովքեր չեն կարող ընդունել դեղը դեղահատի տեսքով։ Ներերակային կամ միջմկանային ներարկման դեպքում Դեքսամեթազոնը նվազեցնում է բորբոքումը և ճնշում իմունային համակարգը։ Այն սովորաբար օգտագործվում է հետևյալ դեպքերում՝
- Էնդոկրին հիվանդություններ
Մակերիկամների կեղևի առաջնային կամ երկրորդային անբավարարություն (այս դեպքում առաջին շարքի դեղեր հանդիսանում են հիդրոկորտիզոնը կամ կորտիզոնը։ Անհրաժեշտության դեպքում սինթետիկ անալոգները կարելի է կիրառել միներալկորտիկոիդների հետ համատեղ։ Միներալկորտիկոիդների միաժամանակյա օգտագործումը հատկապես կարևոր է երեխաների բուժման ժամանակ։)
- Ոչ էնդոկրին հիվանդություններ
Դեքսամեթազոնի ներարկման լուծույթը կարող է օգտագործվել նաև տարբեր ոչ էնդոկրին հիվանդությունների բուժման ժամանակ`
Ալերգիա և անաֆիլաքսիա
Անգիոնևրոտիկ այտուց և անաֆիլաքսիա։
Ստամոքս-աղիքային խանգարումներ
Կրոնի հիվանդություն և խոցային կոլիտ։
Վարակիչ հիվանդություններ (համապատասխան քիմիաթերապիայի հետ համատեղ)
Կորեկանման (միլիար) տուբերկուլյոզ և էնդոտոքսիկ շոկ։
Նևրոլոգիական խանգարումներ
Գլխուղեղի քաղցկեղի և նորածնային (ինֆանտիլ) սպազմերի հետևանքով առաջացած ներգանգային ճնշման բարձրացում։ Դեքսամեթազոնը կիրառվում է նաև որպես օժանդակ թերապիա՝ գլխուղեղի քաղցկեղի կամ նեյրովիրահատական միջամտությունից հետո առաջացած գլխուղեղի այտուցը վերահսկելու համար, սակայն ոչ գլխի վնասվածքի դեպքում։
Շնչառական խանգարումներ
Բրոնխիալ ասթմա և ասպիրացիոն թոքաբորբ։
Մաշկի հիվանդություններ
Թունավոր էպիդերմալ նեկրոլիզ։
Շոկ
Հարկ է նշել, որ Դեքսամեթազոնով բուժումն լրացուցիչ է, որը չի փոխարինում հիմնական ընդունված թերապիային։ Ապացուցվել է, որ Դեքսամեթազոնի կիրառումը շոկային վիճակների վաղ փուլում ունի ավելի բարձր թերապևտիկ ազդեցություն, սակայն դա չի ազդում հիվանդի ընդհանուր ապրելիության վրա։
Տեղային կիրառում
Դեքսամեթազոնի ներարկման լուծույթը հարմար է ներհոդային ներարկումների կամ փափուկ հյուսվածքների ներարկումների համար, որպես օժանդակ թերապիա՝ կարճաժամկետ կիրառման հետևյալ դեպքերում՝
Փափուկ հյուսվածքների վնասվածքներ
Դաստակային (կարպալ) թունելի համախտանիշ և տենոսինովիտ։
Ներհոդային վնասվածքներ
Ռևմատոիդ արթրիտ և օստեոարթրիտ՝ բորբոքային տարրով։
Որոշ մաշկային հիվանդությունների դեպքում, ինչպիսիք են կիստոզ ակնեն, հասարակ որքինը և կելոիդ սպիները, Դեքսամեթազոնի ներարկման լուծույթը կարող է ուղղակիորեն ներարկվել վնասվածքի օջախում։




