icon-menu
icon-menu

Արտադրանքներ

Ֆոլաթթու, 1 մգ դեղահատեր

ԴեղաձեվըԴեղահատեր

ATC խումբՎիտամիններ: Պոլիվիտամիններ: Միկրոտարրեր

ATC ենթախումբՎիտամիններ

Դեղի առևտրային անվանումըՖոլաթթու

Դեղի միջազգային անվանումըՖոլաթթու (Folic acid)

Ինչ է ֆոլաթթու դեղը և ինչի համար է այն կիրառվում

Ֆոլաթթուն B խմբի վիտամին է: Ֆոլաթթուն կարող է կիրառվել հետևյալ դեպքերում.

 

Բուժում.

  • Ֆոլաթթու պակասորդային սակավարյունություն, որն առաջացել է ոչ լիարժեք սնվելու, սննդանյութերի ներծծման խանգարման (օրինակ՝ ցելյակիա) կամ այս վիտամինի նկատմամբ օրգանիզմի պահանջի մեծացման պատճառով (օրինակ՝ հղիության դեպքում)

 

Կանխարգելում

  • ֆոլաթթվի պակաս, որն առաջացել է որոշ դեղերի կիրառման հետևանքով (օրինակ՝ էպիլեպսիայի բուժման համար կիրառվող դեղեր՝ ֆենիտոին, ֆենոբարբիտալ և պրիմիդոն):
  • էրիթրոցիտների տևական քայքայմամբ (հեմոլիտիկ սակավարյունություն) կամ երիկամային դիալիզով պայմանավորված ֆոլաթթվի պակաս:
  • Պտղի նյարդային խողովակի ձևավորման արատների (օրինակ՝ ողնաշարի ճողվածք) կանխարգելում ռիսկի խմբում գտնվող կանանց մոտ:
Ինչ պետք է իմանալ ֆոլաթթու դեղն ընդունելուց առաջ

Մի՛ ընդունեք Ֆոլաթթու դեղը և տեղեկացրեք բուժող բժշկին, եթե.

  • ունեք ալերգիա ֆոլաթթվի կամ դեղի ցանկացած այլ բաղադրիչի նկատմամբ,
  • B12-ի պակաս, որը չի բուժվել, օրինակ՝ բուսակերների մոտ սակավարյունության որոշ տեսակների դեպքում,
  • Պերնիցիոզ սակավարյունություն (սակավարյունության տեսակ, որն առաջանում է B12-ի պակասից) կամ B12 վիտամինի պակասով պայմանավորված այլ իրավիճակներ,
  • Չարորակ ուռուցք:

Նախքան Ֆոլաթթու դեղն ընդունելը խորհրդակցե՛ք Ձեր բժշկի կամ դեղագետի հետ, եթե

  • Ունեք ֆոլատ-կախյալ ուռուցք,
  • հղի եք,
  • ունեք հիվանդություն, որն ուղեկցվում է օրգանիզմում վիտամին B12-ի մակարդակի իջեցմամբ:

Ֆոլաթթվի ընդունումն այլ դեղերի հետ

Տեղեկացրե՛ք Ձեր բժշկին կամ դեղագետին, եթե ընդունում եք կամ վերջերս ընդունել եք այլ դեղեր, այդ թվում՝ առանց դեղատոմսի բաց թողնվող: Մասնավորապես.

  • Հակաէպիլեպտիկ դեղեր (էպիլեպսիայի բուժման համար), օրինակ՝ ֆենիտոին, ֆենոբարբիտալ կամ պրիմիդոն,
  • Հակաբիոտիկներ (վարակի բուժման համար), օրինակ՝ քլորամֆենիկոլ և կո-տրիմօքսազոլ,
  • Սուլֆասալազին (խոցային կոլիտի, Կրոնի հիվանդության, ռևմատոիդ արթրիտի բուժման համար)
  • Մետոտրեքսատ (Կրոնի հիվանդության, փսորիազի կամ ռևմատոիդ արթրիտի բուժման համար):
Կիրառումը հղիության և կրծքով կերակրման շրջանում

Եթե Դուք հղի եք, պլանավորում եք հղիանալ կամ կերակրում եք կրծքով՝ խորհրդակցեք բուժող բժշկի հետ նախքան որևէ դեղ ընդունելը:

Շաքարների անատանելիություն

Եթե բժիշկը զգուշացրել է, որ Դուք ունեք շաքարի որոշ տեսակների անտանելիություն՝ կապվեք Ձեր բժշկի հետ նախքան այս դեղն ընդունելը, քանի որ այն պարունակում է լակտոզա:

Ինչպես ընդունել ֆոլաթթու դեղը

Միշտ ընդունեք Ֆոլաթթու դեղն այնպես, ինչպես նշանակված է Ձեր բժշկի կողմից: Եթե ունեք կասկածներ՝ խորհրդակցեք Ձեր բժշկի կամ դեղագետի հետ:

Կուլ տվեք դեղահատերը ջրով:

 

Դեղաչափեր

Մեծահասակներ (այդ թվում՝ տարեցները).

  • Ֆոլաթթու պակասորդային սակավարյունության բուժման համար.

5 մգ օրական (1 մգ-անոց 5 դեղահատեր)՝ 4 ամիս, դեղաչափը կարող է բարձրացվել մինչև առավելագույնը 15 մգ՝ օրական:

  • Որոշ դեղերի ընդունումից առաջացած ֆոլաթթվի դեֆիցիտի կանխարգելման համար.

5 մգ օրական (1 մգ-անոց 5 դեղահատեր)՝ 4 ամիս, դեղաչափը կարող է բարձրացվել մինչև առավելագույնը 15 մգ՝ օրական:

  • Էրիթրոցիտների տևական քայքայումով (հեմոլիտիկ անեմիա) կամ երիկամային դիալիզով պայմանավորված ֆոլաթթվի դեֆիցիտի կանխարգելման համար.

5 մգ օրական (1 մգ-անոց 5 դեղահատեր)՝ ամեն 1-7 օրը:

  • Պտղի մոտ նյարդային խողովակի զարգացման արատների (օրինակ՝ ողնաշարի ճողվածք) կանխարգելման համար ռիսկի խմբում գտնվող կանանց մոտ.

5 մգ (1մգ-անոց 5 դեղահատեր) ենթադրյալ հղիությունից 1 օր առաջ, շարունակել հղիության առաջին եռամսյակի ընթացքում:

  • Հղիության ընթացքում ֆոլաթթվի դեֆիցիտի բուժման համար.

5 մգ օրական (1 մգ-անոց 5 դեղահատեր), շարունակել ընդունումը մինչև երեխայի ծնվելը:

Երեխաներ.

փոքր երեխաների համար խորհուրդ է տրվում օգտագործել դեղի ավելի հարմար դեղաձևերը:

  • Ֆոլաթթու պակասորդային սակավարյունության բուժման համար.

1-18 տարեկան երեխաներ. 5 մգ օրական (1 մգ-անոց 5 դեղահատեր)՝ 4 ամիս: Պահպանողական դեղաչափը կազմում է 5 մգ ամեն 1-7 օրը մեկ:

  • Հեմոլիտիկ սակավարյունության և նյութափոխանակային խանգարումների բուժման համար. 1-12 տարեկան երեխաներ. 2.5 մգ-5 մգ օրական 1 անգամ (1 մգ-անոց 2.5-5 դեղահատեր):

12-18 տարեկան երեխաներ. 5մգ-10 մգ օրը 1 անգամ (1 մգ-անոց 5-10 դեղահատեր):

  • Երիկամային դիալիզի ժամանակ ֆոլաթթվի պակասի կանխարգելման համար. 1-12 տարեկան երեխաներ՝ օրական 250 մկգ/կգ մարմնի զանգվածի հաշվարկով (առավելագույնը մինչև 10 մգ) (1 մգ-անոց առավելագույնը 10 դեղահատեր):

12-18 տարեկան երեխաներ. 5-10 մգ (1 մգ-անոց 5-10 դեղահատեր) օրական:

 

Եթե գերազանցել եք դեղաչափը՝ ավելի շատ դեղահատ եք ընդունել, քան թույլատրելի է

Եթե Դուք (կամ ուրիշ մեկը) միանգամից ընդունել եք մեծ քանակով դեղահատեր կամ, եթե մտածում եք, որ Ձեր երեխան պատահաբար կուլ է տվել դեղահատեր, անհապաղ կապ հաստատեք մոտակա հիվանդանոցի շտապ օգնության աշխատակիցների հետ կամ տեղեկացրեք Ձեր բժշկին:

 

Եթե Դուք մոռացել եք ընդունել Ֆոլաթթու դեղը

Եթե Դուք մոռացել եք ընդունել դեղի հերթական դեղաչափը, հիշելուն պես ընդունեք այն, ապա ընդունեք հաջորդ դեղաչափը սովորական ժամին: Մի՛ ընդունեք կրկնակի դեղաչափ՝ բաց թողնվածը լրացնելու համար:

Ինչպիսի կողմնակի ազդեցություններ կարող են առաջանալ

Ինչպես բոլոր դեղերը՝ Ֆոլաթթու դեղը կարող է առաջացնել կողմնակի ազդեցություններ՝ թեև դրանք դրսևորվում են ոչ բոլոր պացիենտների մոտ:

Դիմե՛ք Ձեր բժշկին, եթե Ձեզ մոտ ի հայտ է եկել ներքոնշյալ կողմնակի ազդեցություններից որևէ մեկը, Դուք նկատել եք դրանց խորացում կամ ցանկացած այլ կողմնակի երևույթ, որը թվարկված չէ այս ներդիր-թերթիկում.

 

Հազվադեպ (> 1/10000 և <1/1000).

  • Ալերգիկ ռեակցիա (գերզգայունություն), օրինակ՝ քոր/մաշկի կարմրություն, ցան:
  • Ծանր ալերգիկ ռեակցիա (անաֆիլակտիկ ռեակցիա). դեմքի, շուրթերի, լեզվի կամ կոկորդի այտուց, շնչառության կամ կլման դժվարացում, շոկ (սառը խոնավ մաշկ, թույլ սրտխփոց, բերանում չորություն, բբերի լայնացում):
  • Ստամոքս-աղիքային համակարգի խանգարումներ.ախորժակի կորուստ, սրտխառնոց, որովայնի փքվածություն, մետեորիզմ:
Ինչպես պահել ֆոլաթթու դեղը

Պահել երեխաների համար անհասանելի, խոնավությունից և լույսից պաշտպանված վայրում՝ 15°C – 25°C ջերմաստիճանի պայմաններում:

Պիտանիության ժամկետը՝ 3 տարի: Մի՛ օգտագործեք դեղը տուփի և բլիստերի վրա նշված պիտանիության ժամկետի ավարտից հետո:

Պիտանիության ժամկետն ավարտվում է նշված ամսվա վերջին օրը:

Դեղերը չի կարելի նետել կոյուղի կամ կենցաղային թափոնների մեջ: Չօգտագործված դեղերի հետ վարվելու մասին հարցրեք դեղագետին: Այս միջոցառումներն ուղղված են շրջակա միջավայրի պահպանությանը:

Ինչ է պարունակում ֆոլաթթու դեղի փաթեթը և այլ տեղեկություն

Ինչ է պարունակում Ֆոլաթթու դեղը

Ֆոլաթթու 1 մգ դեղի յուրաքանչյուր դեղահատ պարունակում է.

ակտիվ բաղադրատարր՝  ֆոլաթթու- 1.0 մգ,

օժանդակ նյութեր՝ միկրոբյուրեղային ցելյուլոզ, լակտոզա մոնոհիդրատ, էթիլցելյուլոզա, նատրիումի օսլայի գլիկոլատ, մագնեզիումի ստեարատ:

Ինչ տեսք ունեն Ֆոլաթթու դեղի դեղահատերը և ինչ է պարունակում փաթեթը

Կլոր, տափակ, մի կողմից՝ գծիկով, երկկողմանի երիզով դեղին դեղահատեր՝ ավելի մուգ գույն ունեցող փոքր և նոսր կուտակումներով:

 

48 դեղահատ պարունակող 2 բլիստերները (յուրաքանչյուր բլիստերում՝ 24-ական դեղահատ) ներդիր-թերթիկի հետ միասին տեղադրված են ստվարաթղթե տուփի մեջ:

Դեղատնից բաց թողնելու կարգ

Դեղատոմսով