icon-menu
icon-menu

Արտադրանքներ

Կետոկոնազոլ, 2 % օճառահեղուկ

ԴեղաձեվըՀեղուկ (արտաքին օգտագործման համար)

ATC խումբՀակասնկային դեղեր

ATC ենթախումբԱզոլային խմբի դեղեր (արտաքին օգտագործման համար)

Դեղի առևտրային անվանումըԿետոկոնազոլ

Դեղի միջազգային անվանումըԿետոկոնազոլ (Ketoconazole)

Ինչ է իրենից ներկայացնում Կետոկոնազոլ 2% օճառահեղուկը և ինչի համար է այն կիրառվում

Ֆարմակոթերապևտիկ խումբ – մաշկաբանական դեղեր, մաշկաբանության մեջ կիրառվող հակասնկային դեղեր, տեղային օգտագործման հակասնկային դեղեր, իմիդազոլի և տրիազոլի ածանցյալներ, կետոկոնազոլ։

АТX կոդ – D01AC08։

Կետոկոնազոլը իմիդազոլդիօքսալանի սինթետիկ ածանցյալ է։ Այն լայն սպեկտրի հակասնկային դեղ է, որը ճնշում է տարածված դերմատոֆիտների և խմորասնկերի աճը՝ փոխելով բջջաթաղանթի թափանցելիությունը:

Դերմատոֆիտներ՝ Trichophyton rubrum, T. mentagrophytes, T. tonsurans, Microsporum canis, M. audouini, M. gypseum և Epidermophyton floccosum:

Խմորասնկեր՝ Candida albicans, C. tropicalis, Pityrosporum ovale (Malassezia ovale) և Pityrosporum orbiculare (M. furfur):

Կիրառման ցուցումները

Մաշկի սնկային ախտահարումների բուժում և կանխարգելում, ինչպիսիք են՝

  • գունափոփոխ որքին
  • թեփ
  • սեբորեային դերմատիտ
Կետոկոնազոլ 2% օճառահեղուկի կիրառումը

Միշտ օգտագործեք Կետոկոնազոլ օճառահեղուկը ճիշտ այնպես, ինչպես խորհուրդ է տվել բժիշկը կամ դեղագործը։ Եթե Դուք վստահ չեք, խորհրդակցեք բժշկի կամ դեղագործի հետ։

Կետոկոնազոլ օճառահեղուկը նախատեսված է միայն արտաքին կիրառման համար։  Կուլ մի տվեք այն։

Դեռահասների և մեծահասակների (ներառյալ տարեցներ) համար՝

  • Լավ թրջեք մազերն ու գլխամաշկը ջրով։
  • Քսեք բավարար քանակությամբ Կետոկոնազոլ օճառահեղուկ՝ փրփուր ստանալու համար, որը կբավականացնի գլխամաշկն ու մազերը լվանալու համար։
  • Նրբորեն մերսեք գլխի ամբողջ մակերեսը՝ քսելով փրփուրը։
  • Թողեք 3–5 րոպե, ապա մանրակրկիտ լվացեք։

Անհրաժեշտության դեպքում Կետոկոնազոլ օճառահեղուկի օգտագործման միջև ընկած ժամանակահատվածում կարող եք օգտագործել Ձեր սովորական օճառահեղուկը։

Կիրառման հաճախականություն

Թեփի (գունափոփոխ որքին) կամ գլխամաշկի չոր/յուղոտ  թեփոտության (սեբորեային դերմատիտ) դեպքում օգտագործեք Կետոկոնազոլ օճառահեղուկը:

  • շաբաթը երկու անգամ, 2-4 շաբաթվա ընթացքում՝ վիճակի բարելավման համար
  • 1–2 շաբաթը մեկ անգամ՝ կրկնությունների կանխման համար

Մաշկի վրա սպիտակ կամ շագանակագույն բծեր (գունափոփոխ որքին) հայտնվելու դեպքում օգտագործեք Կետոկոնազոլ օճառահեղուկ:

  • օրական մեկ անգամ, առավելագույնը 5 օր ընթացքում՝ վիճակի բարելավման համար:
  • եթե բծերը սովորաբար կրկնվում են արևի տակ մնալուց հետո, 3 օր շարունակ քսեք օրական մեկ անգամ՝ արևի տակ դուրս գալուց առաջ, որպեսզի կանխեք դրանց կրկնությունը:

Եթե Դուք կամ որևէ մեկը սխալմամբ կուլ է տվել Կետոկոնազոլ օճառահեղուկը՝

  • անհապաղ հաղորդեք այդ մասին Ձեր բժշկին կամ դեղագործին (փոքր քանակությամբ պատահական կուլ տալն սովորաբար անվնաս է)։

Եթե Դուք մոռացել եք օգտագործել Կետոկոնազոլ օճառահեղուկը՝

  • մի անհանգստացեք, եթե Դուք բաց եք թողել Կետոկոնազոլ օճառահեղուկի կիրառումը
  • վերսկսեք բուժումը, հենց հիշեք

Եթե այս դեղի օգտագործման վերաբերյալ ունեք լրացուցիչ հարցեր, դիմեք բժշկին կամ դեղագործին։

Փաթեթի պարունակությունը և այլ տեղեկություններ

Օճառահեղուկի յուրաքանչյուր միլիլիտր պարունակում է՝

Ակտիվ նյութ՝ կետոկոնազոլ — 20 մգ

Օժանդակ նյութեր՝ կոկամիդոպրոպիլ բետաին, նատրիումի լաուրետ սուլֆատ, կոկամիդ DEA, դիազոլիդինիլ միզանյութ, աղաթթու (խիտ), 98% տրիէթանոլամին, նատրիումի քլորիդ, կարմիր ներկանյութ E-129, խնձորի բուրահաղորդիչ, դեիոնիզացված ջուր:

Դեղի մասին առավել մանրամասն տեղեկություն ստանալու համար սեղմեք՝ http://pharm.cals.am/pharm/data/drug_134425/1736329537406.pdf