Դեղը միշտ ընդունեք ճիշտ այնպես, ինչպես նշանակել է Ձեր բժիշկը։ Եթե Դուք վստահ չեք, թե ինչպես պետք է ընդունեք դեղը, խորհրդակցեք բժշկի կամ դեղագործի հետ։
Պահպանեք Լա-Սոնի նվազագույն արդյունավետ դեղաչափը և բուժման կուրսը պետք է լինի հնարավորինս կարճ։
Խորհուրդ տրվող դեղաչափը կազմում է՝
Մեծահասակների և 40 կգ-ից ավելի քաշ ունեցող երեխաների համար առավելագույն օրական դեղաչափը կազմում է 100 մգ/օր՝ բոլոր տեսակի ցուցումների դեպքում։
Մեծահասակների մոտ քորի բուժման համար
Սկզբնական դեղաչափը կազմում է 25 մգ՝ գիշերը, Ձեր բժիշկը կարող է բարձրացնել դեղաչափը՝ մինչև 25 մգ՝ օրը երեք կամ չորս անգամ։
Երեխաներ և դեռահասներ
_
Երեխաների մոտ քորի բուժման համար
Այս դեղը տվյալ դեղաձևով խորհուրդ չի տրվում 6 տարեկանից փոքր երեխաներին։
40 կգ-ից ցածր քաշ ունեցող երեխաներին պետք է նշանակվեն այլ դեղաձևեր և դեղաչափեր, որոնք պարունակում են հիդրօքսիզին։
6 տարեկանից բարձր երեխաներ
15 մգ-ից մինչև 25 մգ օրական, Ձեր բժիշկը կարող է բարձրացնել դեղաչափը՝ մինչև 50-100 մգ օրական՝ մի քանի ընդունումներով։ Բժիշկը կարող է փոխել դեղաչափը՝ կախված երեխայի քաշից։
Մեծահասակների մոտ տագնապային վիճակի բուժման համար
Դեղաչափը կազմում է 50-100 մգ օրական՝ բաժանված դեղաչափերով։
Լյարդի հիվանդություններ ունեցող հիվանդների համար
Եթե Դուք ունեք լյարդի հիվանդություն, Ձեր բժիշկը պետք է նվազեցնի դեղաչափը մոտավորապես մեկ երրորդով։
Լա-Սոնը խորհուրդ չի տրվում օգտագործել լյարդի ծանր հիվանդություններով կամ լյարդային անբավարարություն ունեցող հիվանդներին։
Երիկամների հիվանդություններ ունեցող հիվանդների համար
Եթե Դուք ունեք երիկամների հիվանդություն, Ձեր բժիշկը պետք է նվազեցնի դեղաչափը մոտավորապես կեսով։
Տարեցներ
Տարեց հիվանդների մոտ առավելագույն օրական դեղաչափը կազմում է 50 մգ/օր։
Եթե Դուք ընդունել եք ավելի շատ դեղահատեր, քան Ձեզ խորհուրդ է տրվել
Եթե Դուք միաժամանակ ընդունել եք շատ դեղահատեր կամ կարծում եք, որ Ձեր երեխան կուլ է տվել մի քանի դեղահատ, անհրաժեշտ է անհապաղ դիմել մոտակա շտապ բժշկական օգնության բաժանմունք կամ հայտնել այդ մասին Ձեր բժշկին։ Գերդեղաչափման դեպքում կարող է կիրառվել ախտանշանային բուժում։ Անհրաժեշտ է կատարել ԷՍԳ մոնիթորինգ, քանի որ կարող են առաջանալ սրտի ռիթմի խանգարումեր, ինչպիսիք են QT միջակայքի երկարացումը կամ փորոքային ֆիբրիլյացիան:
Գերդեղաչափման ախտանիշները կարող են փոփոխվել և կարող են ներառել՝
- Մտածողության դանդաղում, անորոշ խոսք և անհանգստության զգացողություն, ակամա կամ դանդաղ շարժումներ;
- Բերանի չորություն, տեսողության խնդիրներ, արագ կամ արտահայտված սրտխփոց, միզարձակման դժվարացում և փորկապություն;
- Կենտրոնական նյարդային համակարգի վնասվածք, որը կարող է հանգեցնել շնչառության և սրտի բաբախման դանդաղման, քնկոտության և գիտակցության շփոթվածության զարգացման, կամ Ձեր մոտ կարող են առաջանալ կենտրոնական նյարդային համակարգի գրգռվածություն, անհանգստության զգացում, նոպաներ, դող և հալյուցինացիաներ:
Լա-Սոն կարող է առաջացնել արտահայտված սեդատիվ ազդեցություն, որը պահանջում է բուժական միջամտություն։
Եթե Դուք Լա-Սոնի հետ միաժամանակ ընդունել եք որևէ այլ դեղեր կամ նյութեր, տեղեկացրեք այդ մասին բուժանձնակազմին, որը իրականացնում է գերդեղաչափման բուժումը։
Եթե Դուք մոռացել եք ընդունել Լա-Սոն դեղը
Եթե Դուք մոռացել եք ժամանակին ընդունել դեղաչափը, որքան հնարավոր է շուտ ընդունեք բաց թողնվածը՝ եթե արդեն չի մոտեցել հաջորդ դեղաչափի ընդունման ժամանակը: Մի ընդունեք կրկնակի դեղաչափ։ Հետագայում շարունակեք ընդունել սովորական ռեժիմով։
Եթե Ձեր մոտ առաջացել են լրացուցիչ հարցեր դեղի օգտագործման վերաբերյալ, դիմեք Ձեր բժիշկին կամ դեղագործին։