icon-menu
icon-menu

Արտադրանքներ

Ալոպուրինոլ, 100 մգ դեղահատեր

ԴեղաձեվըԴեղահատեր

ATC խումբՈւրոլոգիա: Նեֆրոլոգիա

ATC ենթախումբԴեղեր միզաքարային հիվանդության բուժման համար

Դեղի առևտրային անվանումըԱլոպուրինոլ

Դեղի միջազգային անվանումըԱլոպուրինոլ (Allopurinol)

Ի՞նչ է Ալոպուրինոլ դեղը և ինչի՞ համար է այն կիրառվում

Ալոպուրինոլը հանդիսանում է Ալոպուրինոլ դեղի ակտիվ բաղադրանյութը: Ալոպուրինոլը դանդաղեցնում է մարդու օրգանիզմում որոշակի քիմիական ռեակցիաների արագությունը, ինչը հանգեցնում է արյան և մեզի մեջ միզաթթվի մակարդակի նվազմանը։

Ալոպուրինոլը նշանակվում է միզաթթվի և դրա աղերի (ուրատների) կուտակումը նվազեցնելու կամ կանխելու համար այն պայմաններում, երբ օրգանիզմում չափազանց շատ միզաթթու է արտադրվում: Օրինակ՝ հոդատապի, միզաքարային հիվանդությունների որոշ տեսակների, երիկամների դիսֆունկցիայի և այլ դեպքերում: Հոդատապի դեպքում միզաթթուն աղի բյուրեղների տեսքով կուտակվում է հոդերում և մկանային կապաններում։ Այս բյուրեղները հանգեցնում են բորբոքային ռեակցիաների զարգացմանը։ Բորբոքային ռեակցիաները նպաստում են հոդի հարակից հյուսվածքում այտուցի զարգացմանը, չափից ավելի զգայունությանը և ցավին նույնիսկ թեթև հպման դեպքում: Շարժվելիս հոդերում կարող են սկսվել ուժեղ ցավեր:

Ինչպես ընդունել Ալոպուրինոլը

Ալոպուրինոլը պետք է ընդունվի ճիշտ այնպես, ինչպես հրահանգել է Ձեր բժիշկը: Եթե ​​որևէ կասկած ունեք, պետք է խորհրդակցել Ձեր բժշկի կամ դեղագործի հետ:

Ալոպուրինոլը պետք է ընդունել ուտելուց հետո՝ 1 բաժակ ջրով։

Առաջարկվող օրական դոզան 100-900 մգ է: Սկսեք բուժումը Ալոպուրինոլով, սովորաբար ցածր դոզանով, աստիճանաբար ավելացնելով մինչև հիվանդի կարիքները բավարարող օպտիմալ պահպանման դոզան:

Եթե ​​Դուք տարեց հիվանդ եք կամ ունեք լյարդի կամ երիկամների անբավարարություն, Ձեր բժիշկը կարող է նշանակել ավելի ցածր չափաբաժին կամ մեծացնել Ալոպուրինոլ ընդունելու միջև ընդմիջումը: Եթե ​​Դուք շաբաթական 2-3 անգամ դիալիզի եք անցնում, Ձեր բժիշկը կարող է նշանակել 300-400 մգ դոզան, որը պետք է ընդունվի դիալիզից անմիջապես հետո:

 

15 տարեկանից փոքր երեխաներ

Օրական դոզան սովորաբար կազմում է 100-400 մգ:

 

Եթե ​​Դուք ընդունել եք ավելի շատ Ալոպուրինոլ, քան խորհուրդ է տրվում

Եթե ​​Դուք ընդունել եք ավելի շատ Ալոպուրինոլ, քան առաջարկվել է, դիմեք Ձեր բժշկին կամ գնացեք մոտակա հիվանդանոց: Վերցրեք դեղի փաթեթը ձեզ հետ։ Չափից մեծ դոզայի ախտանիշներն են՝ սրտխառնոց, փսխում, փորլուծություն և գլխապտույտ:

 

Եթե ​​մոռացել եք Ալոպուրինոլ ընդունել

Եթե ​​մոռանում եք դեղամիջոցի ևս մեկ չափաբաժին ընդունել, ընդունեք  այն հենց հիշեք: Եթե ​​Ձեր հաջորդ Ալոպուրինոլի չափաբաժնի ժամանակն է, բաց թողեք բաց թողնված դոզան:

Բաց թողնվածը փոխհատուցելու համար կրկնակի չափաբաժին մի ընդունեք:

 

Եթե ​​դադարեցնեք Ալոպուրինոլի ընդունումը

Ալոպուրինոլի օգտագործումը դադարեցնելուց առաջ Դուք պետք է խորհրդակցեք Ձեր բժշկի հետ:

Եթե ​​այս դեղը ընդունելու վերաբերյալ լրացուցիչ հարցեր ունեք, հարցրեք Ձեր բժշկին կամ դեղագործին:

Դեղաբանական հատկություններ

Դեղաբանական խումբ – Միզաթթվի արտադրությունը արգելակող դեղեր

ԱԲՔ կոդ – M04AA01

Փաթեթի պարունակությունը և լրացուցիչ տեղեկություններ

Ինչ է պարունակում Ալոպուրինոլը

Մեկ դեղահատ պարունակում է

Ակտիվ նյութ` Ալոպուրինոլ-100 մգ;

Օժանդակ նյութեր՝ լակտոզա մոնոհիդրատ, պովիդոն, եգիպտացորենի օսլա, մագնեզիումի ստեարատ:

Դեղի մասին առավել մանրամասն տեղեկություն ստանալու համար սեղմեք՝ http://pharm.cals.am/pharm/data/drug_134425/1736329537406.pdf