icon-menu
icon-menu

Արտադրանքներ

Վիտամին С, 250 մգ դեղահատեր

ԴեղաձեվըԴեղահատեր

ATC խումբՎիտամիններ: Պոլիվիտամիններ: Միկրոտարրեր

ATC ենթախումբՎիտամիններ

Դեղի առևտրային անվանումըՎիտամին С

Դեղի միջազգային անվանումըԱսկորբինաթթու (Ascorbic acid)

Ինչ է վիտամին C դեղը և ինչի համար է այն կիրառվում

Վիտամին C-ի ակտիվ բաղադրատարրը ասկորբինաթթուն է: Վիտամին C-ն կիրառվում է ցինգայի կանխարգելման և բուժման համար:

Դեղաբանական հատկություններ

Դեղաբանական խումբ – Ասկորբինաթթու (վիտամին C)

ԱԲՔ կոդ – A11GA01

Ինչպես ընդունել վիտամին C դեղը

Վիտամին C դեղն անհրաժեշտ է օգտագործել բժշկի նշանակմանը համապատասխան: Եթե համոզված չեք, թե ինչպես պետք է դեղն ընդունել, դիմեք բժշկի կամ դեղագետի: Վիտամին C-ն նախատեսված է ներքին ընդունման համար, ուտելուց հետո:

 

Ընդունման եղանակը մեծահասակների, տարեցների և 6 տարեկանից բարձր երեխաների շրջանում

Ցինգայի բուժում: օրական 250 մգ-ից ոչ պակաս՝ բաժանված մի քանի ընդունումների միջև:

Ցինգայի կանխարգելում: օրական 25-75 մգ: Նշում. Վիտամին C 250 մգ գծիկով դեղահատեր և 500 մգ դեղահատեր առանց գծիկի դեղերի դեղաչափումը հարմար չէ կանխարգելիչ օգտագործման համար՝ կանխարգելիչ օրական դեղաչափի ապահովման տեխնիկապես անհնարին լինելու պատճառով:

 

6 տարեկանից ցածր երեխաներ:

Վիտամին C դեղահատերը՝ ներկայացված դեղաչափման միավորներով (125 մգ, 250 մգ, 500 մգ) նախատեսված չեն 6 տարեկանից ցածր երեխաների շրջանում կիրառման համար:

 

Եթե գերազանցել եք դեղաչափը՝ ավելի շատ դեղահատ եք ընդունել, քան թույլատրելի է

Եթե Դուք (կամ ուրիշ մեկը) ընդունել եք ավելի շատ դեղահատեր միանգամից, կամ ենթադրում եք, որ երեխան կուլ է տվել ինչ-որ քանակությամբ դեղահատեր, դիմեք հիվանդանոցի ընդունարան կամ անմիջապես տեղեկացրեք Ձեր բժշկին:

 

Եթե դուք մոռացել եք ընդունել Վիտամին C դեղը

Եթե Դուք մոռացել եք ընդունել դեղամիջոցի հերթական դեղաչափը, ընդունեք այն, երբ միայն հիշեք և շարունակեք դեղահատերը ընդունել սովորական ռեժիմով։

Մի՛ ընդունեք կրկնակի դեղաչափ՝ բաց թողնվածը լրացնելու համար։

 

Եթե դադարեցնում եք Վիտամին C-ի ընդունումը

Եթե Դուք երկար ժամանակ ընդունել եք վիտամին C, դրա ընդունման դադարեցման դեպքում կարող է զարգանալ վերջինիս պակաս: Դուք պետք է խորհրդակցեք ձեր բժշկի հետ նախքան այս դեղի ընդունումը դադարեցնելը:

Ինչ է պարունակում վիտամին C դեղի փաթեթը և այլ տեղեկություն

Ինչ է պարունակում Վիտամին C դեղը

Ակտիվ բաղադրատարր՝ ասկորբինաթթու՝ 250 մգ յուրաքանչյուր դեղահատում

Օժանդակ նյութեր՝ միկրոբյուրեղային ցելյուլոզ, մագնեզիումի ստեարատ, կալցիումի հիդրոֆոսֆատ:

Դեղի մասին առավել մանրամասն տեղեկություն ստանալու համար սեղմեք՝ http://pharm.cals.am/pharm/data/drug_134425/1736329537406.pdf