Միշտ ընդունեք դեղամիջոցը այնպես, ինչպես նշանակել է Ձեր բժիշկը։ Եթե Դուք վստահ չեք, թե ինչպես է անհրաժեշտ ընդունել դեղը, խորհրդակցեք Ձեր բժշկի կամ դեղագործի հետ։
Դեղահատերը պետք է ընդունել փոքր քանակությամբ ջրով։
Դեղաչափերը՝
- Մեծահասակներ և 12 տարեկանից բարձր երեխաներ
Բազմաբացիլյար բորոտության բուժման համար՝
100 մգ/օր՝ առնվազն երկու տարվա ընթացքում։
Պաուցիբացիլյար բորոտության բուժման համար՝
100 մգ/օր՝ առնվազն 6 ամսվա ընթացքում։
Մալարիայի կանխարգելման համար՝
100 մգ դապսոն շաբաթական մեկ անգամ՝ համակցված 12.5 մգ պիրիմետամինի հետ։
Հերպեսանման մաշկաբորբի բուժման համար՝
Սկզբնական դեղաչափ՝ 50 մգ/օր՝ աստիճանաբար ավելացնելով մինչև 300 մգ/օր, այնուհետև նվազեցնել մինչև աջակցող դեղաչափ՝ 25-50 մգ օրական։
Պնևմոցիստային թոքաբորբ՝
Տրիմետոպրիմի հետ համակցմամբ՝ 50-100 մգ/օր, կամ 100 մգ շաբաթական 2 անգամ, կամ 200 մգ շաբաթական մեկ անգամ։
Եթե Ձեր մոտ առկա է լյարդի պաթոլոգիա, բժիշկը կարող է նշանակել ավելի ցածր դեղաչափ։
Բազմաբացիլյար բորոտության բուժման համար՝
50 մգ/օր՝ առնվազն երկու տարվա ընթացքում։
Պաուցիբացիլյար բորոտության բուժման համար՝
50 մգ/օր՝ առնվազն 6 ամսվա ընթացքում։
Դեղը պետք է ընդունել այնքան ժամանակ, որքան նշանակել է բժիշկը։ Խորհուրդ չի տրվում դադարեցնել պրեպարատի կիրառումը առանց բժշկի հետ խորհրդակացելու, քանի որ դա կարող է վտանգավոր լինել հիվանդի համար:
Եթե Դուք ընդունել եք ավելի շատ դեղահատեր, քան Ձեզ խորհուրդ է տրվել՝
Եթե Դուք (կամ որևէ այլ մարդ) միաժամանակ ընդունել եք մեծ քանակությամբ հաբեր, կամ մտածում եք, որ երեխան կուլ է տվել մի քանի դեղահատ, անհրաժեշտ է անհապաղ դիմել մոտակա շտապ բժշկական օգնության բաժանմունք կամ տեղեկացնել այդ մասին Ձեր բժշկին։
Եթե Դուք մոռացել եք ընդունել Դապսոն՝
Պետք չէ ընդունել կրկնակի դեղաչափ՝ բաց թողնվածը լրացնելու համար։ Եթե մոռացել եք ընդունել դեղը, ընդունեք այն հենց հիշեք, իսկ հետո շարունակեք ընդունել հաջորդ դեղաչափը սահմանված ժամին։