icon-menu
icon-menu

Նորություններ

«Տեխնիկական անվտանգության կանոնների պահպանում» թեմայով ուսուցում

Մայիսի 7-ին Արփիմեդ դեղագործական ընկերության գլխավոր ինժեներ Ավետիք Չալյանի կողմից կազմակերպվել էր «Տեխնիկական անվտանգության կանոնների պահպանում» թեմայով ուսուցում:

Պահպանելով հակահամաճարակային կանոնները, ուսուցումն անցկացվեց երկու խմբով:

Ուսուցման ժամանակ խոսվեց տեխնիկական անվտանգության կանոնների պահպանման մասին՝  ինչ է տեխնածին վթարը և ինչի է այն հանգեցնում, ինչպես նաև իրազեկվեց դրա առաջացման պատճառների և կարգավորման մասին: Նեկայացվեցին սարքավորումներից օգտվելու անվտանգության կանոնները և դրանց ոչ ճիշտ գործածության հետևանքով առաջացած կոտրվածքների, այրվածքների, հոսանքահարման ժամանակ ցուցաբերվող առաջին բուժօգնությունը։ Տեղեկացվեցին հրդեհի բռնկման ժամանակ կատարվող հրդեհաշիջման գործողությունների և կրակմարիչներից օգտվելու կանոնների մասին։

Ներկայացվեցին երկրաշարժերը և դրանց ժամանակ իրականացվող գործողությունները, քարտեզի վրա օրինակ բերվեց Արփիմեդ դեղագործական ընկերության շենքից տարհանման կարգը՝ ըստ տարբեր բաժինների,  ցուցադրվեցին  շրջակայքի ամենաապահով վայրերը։