icon-menu
icon-menu

Արտադրանքներ

Բետայոդին, 10 % նրբաքսուք

ԴեղաձեվըՓափուկ

ATC խումբՀականեխիչ և ախտահանիչ միջոցներ

ATC ենթախումբԱրտաքին և տեղային օգտագործման դեղեր

Դեղի առևտրային անվանումըԲետայոդին

Դեղի միջազգային անվանումըՊովիդոն յոդ (Povidone Iodine)

Ինչ է Բետայոդինը և ինչի համար է այն կիրառվում

Բետայոդին նրբաքսուքը ցուցված է փոքր վնասվածքների (կտրվածքներ և քերծվածքներ) և այրվածքների ժամանակ վարակների բուժման և կանխարգելման համար։

Դեղաբանական խումբը և ԱԲՔ կոդը

Դեղաբանական խումբ – Հակասեպտիկներ և ախտահանիչներ

ԱԲՔ կոդ – D08AG02

Ինչպես կիրառել Բետայոդինը

Միշտ օգտագործեք այս դեղը տվյալ ներդիր թերթիկի հրահանգներին համաձայն կամ Ձեր բուժող բժշկի կամ դեղագետի նշանակմամբ։ Եթե հարցեր ունենաք, դիմեք բժշկին կամ դեղագետին։

Կիրառման եղանակը: Տեղային

Վարակի բուժման համար: Ընդունել օրական մեկ կամ երկու անգամ առավելագույնը 7 օրվա ընթացքում։

Վարակի կանխարգելման համար: Ընդունել շաբաթական մեկ կամ երկու անգամ, այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է։

Վնասված մաշկը պետք է լինի մաքրված և չորացված։ Քսուքը քսել մաշկի վնասված հատվածներին։ Մաշկը կարող է ծածկվել թանզիֆի վիրակապով կամ բինտով։

Չի թույլատրվում կիրառել 2 տարեկանից փոքր երեխաներին։

Փաթեթի պարունակությունը և լրացուցիչ տեղեկություն

Ինչ է պարունակում Բետայոդինը

Արտաքին օգտագործման Բետայոդին 10% քսուքի յուրաքանչյուր գրամը պարունակում է.

Ակտիվ նյութ` 100 մգ պովիդոն յոդ (10 մգ տարրական յոդ);

Օժանդակ նյութեր` կիտրոնաթթու, նատրիումի երկհիմնային ֆոսֆատ, ցետարեթ 12, ցետարեթ 20, ցետոստեարիլային ալկոհոլ, հեղուկ պարաֆին, գլիցերին, մաքրված ջուր։

Դեղի մասին առավել մանրամասն տեղեկություն ստանալու համար սեղմեք՝ http://pharm.cals.am/pharm/data/drug_134416/1732626206794.pdf