icon-menu
icon-menu

Արտադրանքներ

Բետամեթազոն , 0.1 % նրբաքսուք

ԴեղաձեվըՓափուկ

ATC խումբԳլյուկոկորտիկոիդային դեղեր

ATC ենթախումբԳլյուկոկորտիկոիդային դեղեր արտաքին օգտագործման համար

Դեղի առևտրային անվանումըԲետամեթազոն

Դեղի միջազգային անվանումըԲետամեթազոն (Betamethasone)

Ի՞նչ է Բետամեթազոնը և ինչի՞ համար է այն կիրառվում

Բետամեթազոնի վալերատը Բետամեթազոն դեղի ակտիվ նյութն է։

Բետամեթազոնը պատկանում է ստերոիդային դեղերի խմբին:

Բետամեթազոնը նպաստում է այտույցի և գրգռվածության նվազմանը։

Բետամեթազոնը նշանակվում է տարբեր մաշկային հիվանդությունների դեպքում (էկզեմա, փսորիազ, դերմատիտ) կարմրության և քորի վերացման համար:

Դեղաբանական խումբը և ԱԲՔ կոդը

Բարձր ակտիվությամբ կորտիկոստերոիդներ (III խումբ), ԱԲՔ կոդը՝ D07AC01:

Ինչպես ընդունել Բետամեթազոնը

Բետամեթազոնը պետք է կիրառել ճիշտ այնպես, ինչպես նշանակել է բժիշկը։ Եթե Դուք ունեք որևէ կասկած, ապա պետք է խորհրդակցեք Ձեզ բուժող բժշկի կամ դեղագետի հետ:

 

Բետամեթազոնի կիրառման եղանակը

  • Սովորաբար Բետամեթազոնը կիրառում ենօրական 1-2 անգամ։ Կիրառման հաճախականությունը կարող է նվազեցվել՝ մաշկի վիճակի բարելավման դեպքում։
  • Տվյալ նրբաքսուքը նախատեսված է միայն մաշկին քսելու համար։
  • Մի գերազանցեք դեղի նշանակված դեղաչափը։
  • Բետամեթազոնը չի կարելի երկարատև կիրառել մաշկի մեծ մակերեսի վրա (ամեն օր՝ շաբաթների կամ ամիսների ընթացքում), եթե իհարկե Ձեր բժիշկը դա չի նշանակել։
  • Պաթոգեն միկրոօրգանիզմները կարող են նպաստել վարակի զարգացմանը տաք և խոնավ պայմաններում՝ օկլյուզիոն (փակ) վիրակապերի տակ։ Միշտ լվացեք մաշկը նոր վիրակապ դնելուց առաջ՝ մաշկային վարակներից խուսափելու համար։
  • Եթե Դուք նրբաքսուքը քսում եք մեկ ուրիշի վրա, կիրառելուց առաջ ձեռքերը մանրակրկիտ լվացեք կամ կրեք մեկանգամյա օգտագործման ձեռնոցներ։
  • Եթե մաշկի վիճակը չի բարելավվում 2-4 շաբաթվա ընթացքում, դիմեք Ձեզ բուժող բժշկին։

 

Ինչպես օգտագործել Բետամեթազոն նրբաքսուքը

  1. Լվացեք Ձեր ձեռքերը։
  2. Մաշկի ախտահարված հատվածներին քսեք նրբաքսուքի բարակ շերտ և նրբորեն քսեք մաշկին մինչև ամբողջովին ներծծվի: Դուք կարող եք Բետամեթազոնի դեղաչափը որոշել՝ քսելով այն Ձեր մատի ծայրին: Երեխաների բուժման ընթացքում պետք է օգտագործել ավելի քիչ նրբաքսուք, բայց այնուամենայնիվ օգտագործեք մեծահասակի մատը որպես դեղաչափի միավոր:

Այս նկարում ցույց է տրված դեղաչափի միավորը — 1 Fingertip Unit (FTU):

FingerTip Unit – պարկուճի 5 մմ տրամագծով անցքից դուրս եկող նրբաքսուքի քանակությունն է, որը ծածկում է մեծահասակի ցուցամատի դիստալ ֆալանգը:

 

  1. Նրբաքսուքը քսելուց հետո ձեռքերը մանրակրկիտ լվացեք, բացառությամբ այն դեպքերի, երբ ձեռքերի մաշկը ախտահարված է և հանդիսանում է նրբաքսուքը քսելու հատված:

Մի անհանգստացեք, եթե Դուք օգտագործել եք անհրաժեշտ քանակից մի փոքր ավել կամ պակաս նրբաքսուք, որի ժամանակ նկատվել է միայն անհավասարաչափ բաշխում:

 

1-10 տարեկան երեխաների կիրառման դեղաչափը

 

FTU անհրաժեշտ միավորների քանակը

Մանկական տարիք
Դեմք և վիզ
Ձեռք
Ոտք և ոտնաթաթ
Մարմնի առջևի հատված
Մարմնի հետևի հատված, ներառյալ հետույքը

 1-2 տարեկան

 

1,5

 

 1,5

 2

2

 3

 

3-5 տարեկան

 

1,5

 

2

 

3

 

3

 

3,5

 

6-10 տարեկան

 

2

 

2,5

 

4,5

 

3,5

 

5

 

 

  • Չի կարելի օգտագործել 1 տարեկանից փոքր երեխաների համար։
  • Երեխաների համար հատկապես կարևոր է չգերազանցել նշանակված դեղաչափը։
  • Բուժման կուրսը երեխաների համար չպետք է գերազանցի 5 օրը՝ բացառությամբ այն դեպքերի, երբ Ձեզ բուժող բժիշկը նշանակել է ավելի երկարատև բուժման կուրս։

 

Եթե Ձեզ մոտ առկա է փսորիազ

Եթե Ձեր արմունկների կամ ծնկների վրա կա վահանիկային փսորիազ, Ձեր բժիշկը կարող է առաջարկել նրբաքսուքը քսել օկլյուզիոն (հերմետիկ) վիրակապերի տակ։ Այնուամենայնիվ, այս մեթոդը խորհուրդ է տրվում կիրառել գիշերը՝ նրբաքսուքի ազդեցությունը ուժեղացնելու համար։ Կարճ ժամանակ անց Դուք պետք է վերադառնաք նրբաքսուքի կիրառման սովորական ռեժիմին։

 

Եթե Դուք կիրառում եք Բետամեթազոնը դեմքի մաշկի վրա

Դուք կարող եք Բետամեթազոն նրբաքսուքը կիրառել դեմքին, եթե Ձեր բժիշկն է այն նշանակել։ Խորհուրդ չի տրվում Բետամեթազոնը կիրառել ավելի քան 5 օր, քանի որ ավելի երկարատև օգտագործումը հանգեցնում է մաշկի բարակեցմանը։

Խուսափեք Բետամեթազոնի շփումից աչքերի հետ։

 

Եթե Դուք կիրառել եք ավելի շատ Բետամեթազոն, քան խորհուրդ է տրվում

Եթե ​Դուք ​կիրառել եք չափից շատ նրբաքսուք կամ եթե պատահաբար այն կուլ եք տվել, անմիջապես դիմեք բժշկի կամ մոտակա հիվանդանոցի շտապ օգնության բաժանմունք:

 

Եթե Դուք ​​մոռացել եք Բետամեթազոն կիրառել

Եթե Դուք ​​մոռացել եք կիրառել դեղի հաջորդ դեղաչափը, կիրառեք այն հենց հիշեք: Եթե ​​մոտեցել է Բետամեթազոնի կիրառման հաջորդ ժամանակը, սպասեք մինչև այդ պահը, ապա օգտագործեք դեղը:

 

Եթե ​​Դուք դադարեցնեք Բետամեթազոնի կիրառումը

Եթե Դուք պարբերաբար կիրառում եք Բետամեթազոն, Դուք պետք է խորհրդակցեք Ձեր բժշկի հետ, նախքան դեղի կիրառումը դադարեցնելը, քանի որ Ձեր վիճակը կարող է կտրուկ վատանալ, դեղի կիրառման հանկարծակի դադարեցման հետևանքով։

Եթե Դուք ունեք լրացուցիչ հարցեր դեղի կիրառման վերաբերյալ, խորհրդակցեք բուժող բժշկի կամ դեղագետի հետ։

Փաթեթավորում և հավելյալ տեղեկություն

Ի՞նչ է պարունակում Բետամեթազոնը

Բետամեթազոն 0.1% նրբաքսուքի յուրաքանչյուր գրամը պարունակում է՝

ակտիվ բաղադրատարր՝ բետամեթազոն (վալերատի տեսքով) – 1 մգ,

օժանդակ նյութեր՝ ցետեարեթ-12, ցետեարեթ-20, ցետոստեարիլ սպիրտ, հեղուկ պարաֆին, պրոպիլեն գլիկոլ, դիմեթիկոն, մեթիլպարաբեն, պրոպիլպարաբեն, էթիլ սպիրտ, մաքրված ջուր:

Դեղի մասին առավել մանրամասն տեղեկություն ստանալու համար սեղմեք՝ http://pharm.cals.am/pharm/data/drug_134425/1736329537406.pdf