icon-menu
icon-menu

Արտադրանքներ

Բետայոդին, 10% լուծույթ

ԴեղաձեվըՀեղուկ (արտաքին օգտագործման համար)

ATC խումբՈւրոլոգիա: Նեֆրոլոգիա

ATC ենթախումբՀակամանրէային ազդեցությամբ միջոցմեր տեղային օգտագործման համար

Դեղի առևտրային անվանումըԲետայոդին

Դեղի միջազգային անվանումըՊովիդոն յոդ (Povidone Iodine)

Ինչ է Բետայոդինը և ինչի համար է այն կիրառվում

Բետայոդինն արտաքին օգտագործման լուծույթ է, հանդիսանում է բարձր արդյունավետությամբ մանրէասպան նյութ, որն արագ ոչնչացնում է բակտերիաները, սնկերը և որոշ վիրուսներ, այսպիսով այն կարող է օգտագործվել մաշկի և լորձաթաղանթների ախտահանման համար:

Բետայոդին լուծույթը կարող է կիրառվել ներարկումից առաջ մաշկի ախտահանման, արյան նմուշառման, ինֆուզիոն թերապիայի, արյան փոխներարկման, վիրահատական միջամտությունների համար, վերքերի ասեպտիկ մշակման, բակտերիալ և սնկային վարակների բուժման, ինչպես նաև վիրահատությունից առաջ հիվանդի ամբողջական կամ տեղային ախտահանիչ <<լոգանքի>> նպատակով:

Դեղաբանական խումբը և ԱԲՔ կոդը

Դեղաբանական խումբ – Հակասեպտիկներ և ախտահանիչներ

ԱԲՔ կոդ – D08AG02

Ինչպես ընդունել Բետայոդին դեղը

Միշտ օգտագործեք այս դեղը ներդիր թերթիկի հրահանգներին համապատասխան, կամ համաձայն Ձեր բուժող բժշկի կամ դեղագործի նշանակման ցուցումների: Եթե Ձեզ մոտ կառաջանան հարցեր, դիմեք բժշկի կամ դեղագործի:

Դեղաչափման կարգը

Կախված ցուցումներից՝ Բետայոդին լուծույթը կարող է օգտագործվել կոնցենտրիկ ձևով (չնոսրացված) կամ ջրով նոսրացումից հետո՝ 1:10 (10% լուծույթ) կամ 1:100 (1% լուծույթ) հարաբերակցությամբ:

Բետայոդին լուծույթը պետք է նոսրացնել կիրառումից անմիջապես առաջ:

Կոնցենտրիկ (չնոսրացված) դեղը պետք է թողնել չվնասված մաշկի վրա 1-2 րոպե՝ ներարկումից, պունկցիայից, արյան նմուշառումից, բիոպսիայից, արյան փոխներարկումից, ինֆուզիոն թերապիայից կամ վիրաբուժական և այլ միջամտություններից առաջ:

Վերքերի ասեպտիկ մշակման, լորձաթաղանթների ախտահանման համար, բակտերիալ և սնկային վարակների դեպքում անհրաժեշտ է օգտագործել 10% լուծույթ (Բետայոդինը ջրով նոսրացնելով 1:10 հարաբերակցությամբ)՝ բժշկի հետ նախապես խորհրդակցելուց հետո։

Հիվանդանոցային պայմաններում Բետայոդին 1% լուծույթը (1:100) օգտագործվում է ամբողջ մարմնի նախավիրահատական մշակման (ախտահանիչ լոգանքների) համար: Մարմնի ամբողջ մակերեսը, բացի դեմքից, պետք է հավասարաչափ մշակվի 1% լուծույթով և 2 րոպե անց լուծույթը պետք է լվացվի տաք ջրով:

Մաշկի նախավիրահատական ախտահանման ժամանակ պետք է ուշադրություն դարձնել, որպեսզի հիվանդի տակ ավելորդ լուծույթ չհավաքվի: Երկարատև ազդեցության դեպքում լուծույթը կարող է առաջացնել գրգռվածություն (գրգռում), իսկ հազվադեպ՝ մաշկի լուրջ ռեակցիաներ: Հիվանդի տակ լուծույթի կուտակման արդյունքում կարող են զարգանալ մաշկի քիմիական այրվածքներ:

 

Օգտագործումը երեխաների մոտ

Բետայոդին լուծույթը չի կարելի օգտագործվել նորածինների և մինչև 1 տարեկան երեխաների մոտ, և այն խորհուրդ չի տրվում մինչև 2 տարեկան երեխաներին (տես «Մի օգտագործեք Բետայոդին» բաժինը)։

 

Կիրառման եղանակը

Բետայոդին լուծույթը նախատեսված է արտաքին օգտագործման համար՝ նոսրացված և չնոսրացված ձևով։

Մի խառնեք դեղը տաք ջրի հետ։ Բետայոդին լուծույթը պետք է նոսրացնել անմիջապես օգտագործումից առաջ և կիրառել հնարավորինս արագ։

 

Եթե Դուք կիրառել եք ավելի շատ Բետայոդին լուծույթ, քան անհրաժեշտ է

Բետայոդին լուծույթը նախատեսված է միայն արտաքին օգտագործման համար։ Գերդոզավորման ռիսկը բացառվում է, եթե դեղը կիրառվում է ցուցումներին համապատասխան։

Անհապաղ դիմեք բժշկին, եթե դուք պատահմամբ կամ սխալմամբ խմել եք լուծույթը և Ձեզ մոտ ի հայտ են եկել սուր թունավորման հետևյալ ախտանիշները՝

  • ստամոքսաղիքային տրակտի խանգարումներ,
  • մեզի բացակայություն (անուրիա),
  • անոթային կոլապս,
  • շնչառության խանգարում,
  • նյութափոխանակության խանգարումներ,
  • սրտխփոցի հաճախացում,
  • արյան ճնշման նվազում,
  • ցնցումներ,
  • ջերմություն:

 

Եթե Դուք մոռացել եք օգտագործել Բետայոդին լուծույթը.

Եթե Դուք մոռացել եք կիրառել այս դեղը, շարունակեք կիրառումն այն պահին, երբ կհիշեք այդ մասին, բայց մի օգտագործեք կրկնակի դեղաչափ՝ բաց թողած դեղաչափը լրացնելու համար: Եթե Ձեզ մոտ առաջանան հավելյալ հարցեր այս դեղի կիրառման վերաբերյալ, դիմեք Ձեր բուժող բժշկին կամ դեղագործին:

Լրացուցիչ տեղեկություն

Բետայոդինը պարունակում է՝

Արտաքին օգտագործման 10% լուծույթի յուրաքանչյուր մլ պարունակում է՝

Ակտիվ բաղադրանյութ՝ պովիդոն յոդ – 100 մգ

Այլ բաղադրիչներ՝ դինատրիումի ֆոսֆատ, կիտրոնաթթու, գլիցերին, նոնօքսինոլ-9, մաքրված ջուր։

Դեղի մասին առավել մանրամասն տեղեկություն ստանալու համար սեղմեք՝ http://pharm.cals.am/pharm/data/drug_134416/1732626206794.pdf