Միշտ ընդունեք Ֆոլաթթու դեղն այնպես, ինչպես նշանակված է Ձեր բժշկի կողմից: Եթե ունեք կասկածներ՝ խորհրդակցեք Ձեր բժշկի կամ դեղագետի հետ:
Կուլ տվեք դեղահատերը ջրով:
Դեղաչափեր
Մեծահասակներ (այդ թվում՝ տարեցները).
- Ֆոլաթթու պակասորդային սակավարյունության բուժման համար.
5 մգ օրական (1 մգ-անոց 5 դեղահատեր)՝ 4 ամիս, դեղաչափը կարող է բարձրացվել մինչև առավելագույնը 15 մգ՝ օրական:
- Որոշ դեղերի ընդունումից առաջացած ֆոլաթթվի դեֆիցիտի կանխարգելման համար.
5 մգ օրական (1 մգ-անոց 5 դեղահատեր)՝ 4 ամիս, դեղաչափը կարող է բարձրացվել մինչև առավելագույնը 15 մգ՝ օրական:
- Էրիթրոցիտների տևական քայքայումով (հեմոլիտիկ անեմիա) կամ երիկամային դիալիզով պայմանավորված ֆոլաթթվի դեֆիցիտի կանխարգելման համար.
5 մգ օրական (1 մգ-անոց 5 դեղահատեր)՝ ամեն 1-7 օրը:
- Պտղի մոտ նյարդային խողովակի զարգացման արատների (օրինակ՝ ողնաշարի ճողվածք) կանխարգելման համար ռիսկի խմբում գտնվող կանանց մոտ.
5 մգ (1մգ-անոց 5 դեղահատեր) ենթադրյալ հղիությունից 1 օր առաջ, շարունակել հղիության առաջին եռամսյակի ընթացքում:
- Հղիության ընթացքում ֆոլաթթվի դեֆիցիտի բուժման համար.
5 մգ օրական (1 մգ-անոց 5 դեղահատեր), շարունակել ընդունումը մինչև երեխայի ծնվելը:
Երեխաներ.
փոքր երեխաների համար խորհուրդ է տրվում օգտագործել դեղի ավելի հարմար դեղաձևերը:
- Ֆոլաթթու պակասորդային սակավարյունության բուժման համար.
1-18 տարեկան երեխաներ. 5 մգ օրական (1 մգ-անոց 5 դեղահատեր)՝ 4 ամիս: Պահպանողական դեղաչափը կազմում է 5 մգ ամեն 1-7 օրը մեկ:
- Հեմոլիտիկ սակավարյունության և նյութափոխանակային խանգարումների բուժման համար. 1-12 տարեկան երեխաներ. 2.5 մգ-5 մգ օրական 1 անգամ (1 մգ-անոց 2.5-5 դեղահատեր):
12-18 տարեկան երեխաներ. 5մգ-10 մգ օրը 1 անգամ (1 մգ-անոց 5-10 դեղահատեր):
- Երիկամային դիալիզի ժամանակ ֆոլաթթվի պակասի կանխարգելման համար. 1-12 տարեկան երեխաներ՝ օրական 250 մկգ/կգ մարմնի զանգվածի հաշվարկով (առավելագույնը մինչև 10 մգ) (1 մգ-անոց առավելագույնը 10 դեղահատեր):
12-18 տարեկան երեխաներ. 5-10 մգ (1 մգ-անոց 5-10 դեղահատեր) օրական:
Եթե գերազանցել եք դեղաչափը՝ ավելի շատ դեղահատ եք ընդունել, քան թույլատրելի է
Եթե Դուք (կամ ուրիշ մեկը) միանգամից ընդունել եք մեծ քանակով դեղահատեր կամ, եթե մտածում եք, որ Ձեր երեխան պատահաբար կուլ է տվել դեղահատեր, անհապաղ կապ հաստատեք մոտակա հիվանդանոցի շտապ օգնության աշխատակիցների հետ կամ տեղեկացրեք Ձեր բժշկին:
Եթե Դուք մոռացել եք ընդունել Ֆոլաթթու դեղը
Եթե Դուք մոռացել եք ընդունել դեղի հերթական դեղաչափը, հիշելուն պես ընդունեք այն, ապա ընդունեք հաջորդ դեղաչափը սովորական ժամին: Մի՛ ընդունեք կրկնակի դեղաչափ՝ բաց թողնվածը լրացնելու համար: