icon-menu
icon-menu

Արտադրանքներ

Հիպոմեդ, դեղահատեր

ԴեղաձեվըԴեղահատեր

ATC խումբՍրտաբանություն: Անոթաբանություն

ATC ենթախումբՀամակցված հակագերճնշումային դեղամիջոցներ

Դեղի առևտրային անվանումըՀիպոմեդ

Դեղի միջազգային անվանումըԱմլոդիպին/ Լիզինոպրիլ (Amlodipine/Lisinopril)

Ի՞նչ է իրենից ներկայացնում Հիպոմեդ դեղը և ինչի՞ համար է այն կիրառվում

Հիպոմեդը համակցված դեղամիջոց է, որը պարունակում է ամլոդիպին՝ պատկանում է կալցիումական անցուղիների պաշարիչներ կոչվող դեղերի խմբին և լիզինոպրիլ՝ պատկանում է անգիոտենզին փոխակերպող ֆերմենտի (ԱՓՖ) արգելակիչներ կոչվող դեղերի խմբին։ Հիպոմեդը կիրառվում է մեծահասակների մոտ բարձր զարկերակային ճնշման (հիպերտենզիա) բուժման համար։

Հիպոմեդ 5 մգ/10 մգ դեղահաբեր՝ նախատեսված է այն մեծահասակ հիվանդների համար, որոնց մոտ զարկերակային ճնշումը արդեն վերահսկվում է ամլոդիպին 5 մգ և լիզինոպրիլ 10 մգ համակցությամբ։

Զարկերակային ճնշում ունեցող հիվանդների մոտ ամլոդիպինը գործում է արյունատար անոթների թուլացման միջոցով, որպեսզի արյունը ավելի հեշտ հոսի անոթներով։ Այն նաև բարելավում է սրտամկանի արյունամատակարարումը։ Լիզինոպրիլը նվազեցնում է արյունատար անոթների նեղացումը և իջեցնում է զարկերակային ճնշումը։

Ձեզ մոտ կարող է բացակայել բարձր զարկերակային ճնշման որևէ ախտանիշ, սակայն այնուամենայնիվ դա կարող է բարձրացնել որոշ բարդությունների առաջացման վտանգը (օրինակ՝ կաթված կամ սրտային նոպա), եթե դուք կանոնավոր կերպով չեք ընդունում հակագերճնշումային դեղեր։

Ինչպե՞ս ընդունել Հիպոմեդ դեղը

Միշտ ընդունեք դեղը Ձեր բժշկի նշանակման համաձայն։ Եթե Դուք ինչ-որ բանում վստահ չեք, խորհրդակցեք Ձեր բժշկի կամ դեղագործի հետ։

Հիպոմեդի խորհուրդ տրվող դեղաչափը օրական մեկ դեղահաբ է։ Հիպոմեդը կարելի է ընդունել սննդի ընդունումից անկախ։

Դեղահատերը պետք է կուլ տալ ամբողջությամբ՝ խմելով փոքր քանակությամբ ջրով։

Ընդունեք դեղահատերը միանգամից և ամեն օր նույն ժամին։

Եթե զգում եք, որ Հիպոմեդի ազդեցությունն չափազանց ուժեղ կամ չափազանց թույլ է, խորհրդակցեք Ձեր բժշկի կամ դեղագործի հետ։

 

Երեխաներ և դեռահասներ
Հիպոմեդը չպետք է կիրառել 18 տարեկանից փոքր երեխաներին՝ անվտանգության և արդյունավետության տվյալների բացակայության պատճառով։

 

Տարեցներ
Որպես կանոն, 65 տարեկանից բարձր հիվանդների համար դեղաչափի հատուկ փոփոխություններ չեն պահանջվում։

 

Լյարդի անբավարարություն
Լյարդի հիվանդությունը կարող է ազդել արյան մեջ ամլոդիպինի մակարդակի վրա։ Այդ դեպքում Ձեր բժիշկը կարող է առաջարկել ավելի հաճախակի հետազոտություններ։

Երիկամային անբավարարություն

Հիպոմեդ դեղով բուժման ընթացքում անհրաժեշտ է կանոնավոր կերպով վերահսկել երիկամների գործունեությունը, կալիումի և նատրիումի մակարդակները արյան շիճուկում։ Երիկամների գործունեության վատթարացման դեպքում, Հիպոմեդ դեղով բուժումը կդադարեցվի է և կփոխարինվի անհատապես ընտրված թերապիայով։

 

Եթե Դուք ընդունել եք ավելի շատ Հիպոմեդ դեղ, քան անհրաժեշտ է

Անմիջապես կանչեք բժշկին կամ դիմեք մոտակա հիվանդանոց։ Հիպոմեդի գերդոզավորումը կարող է հանգեցնել զարկերակային ճնշման անկման, որը պետք է մանրակրկիտ վերահսկել։ Գերդոզավորման նշանները ներառում են էլեկտրոլիտային հավասարակշռության խանգարում, երիկամային անբավարարություն, հաճախացած շնչառություն (գերօդափոխում), հաճախացած սրտխփոցներ, սրտի թրթիռներ (պալպիտացիա), դանդաղեցած սրտխփոցներ, գլխապտույտ, անհանգստություն և հազ։ Դուք կարող եք զգալ գլխապտույտ, ուշաթափություն կամ թուլություն։ Կարող է շոկ առաջանալ նաև զարկերակային ճնշման կտրուկ անկման դեպքում։ Ձեր մաշկը կարող է դառնալ սառը և կպչուն, և Դուք կարող եք կորցնել գիտակցությունը։ Եթե ի հայտ են գալիս բնորոշ ախտանիշներ (ինչպիսիքն են գլխապտույտ և գլխացավ), Դուք կարող եք պառկել մեջքի վրա՝ երեսով վեր։ Ձեր բժիշկը լրացուցիչ միջոցներ կձեռնարկի։ 

Եթե Դուք մոռացել եք ընդունել Հիպոմեդ դեղը

Գերդոզավորման վտանգից խուսափելու համար մի՛ ընդունեք կրկնակի դեղաչափ՝ մոռացված դեղաչափը լրացնելու նպատակով։ Հաջորդ դեղաչափը ընդունեք սովորական ժամին։ 

Եթե Դուք դադարեցրել եք Հիպոմեդ դեղի ընդունումը

Բուժման տևողությունը սահմանում է Ձեր բժիշկը։ Մի՛ դադարեցրեք դեղահատերի ընդունումը, նույնիսկ եթե Ձեզ ավելի լավ եք զգում։
Եթե Դուք ավելի վաղ դադարեցնեք դեղի ընդունումը, քան խորհուրդ է տրվում, Ձեր վիճակը կարող է վատթարանալ։

Եթե Դուք ունեք լրացուցիչ հարցեր տվյալ դեղի կիրառման վերաբերյալ, դիմեք Ձեր բժշկին կամ դեղագործին։

Դեղաբանական խումբը և ԱԲՔ կոդը

Դեղաբանական խումբը՝ Անգիոտենզին փոխակերպող ֆերմենտի (ԱՓՖ) արգելակիչներ և կալցիումական անցուղիների պաշարիչներ, լիզինոպրիլ և  ամլոդիպին:

ԱԲՔ կոդ՝ C09BB03

Փաթեթի պարունակությունը և այլ տեղեկություններ

Ի՞նչ է պարունակում Հիպոմեդը

Ակտիվ նյութեր՝ ամլոդիպին և լիզինոպրիլ։
Յուրաքանչյուր դեղահատ պարունակում է 10 մգ լիզինոպրիլ (10.88 մգ լիզինոպրիլ երկհիդրատի ձևով) և 5 մգ ամլոդիպին (6.94 մգ ամլոդիպին բեզիլատի ձևով)։

Օժանդակ նյութեր՝ մագնեզիումի ստեարատ, նատրիումի օսլայի գլիկոլատ, միկրոբյուրեղային ցելյուլոզ, կալցիումի հիդրոֆոսֆատ։

Դեղի մասին առավել մանրամասն տեղեկություն ստանալու համար սեղմեք՝ http://pharm.cals.am/pharm/data/drug_134425/1736329537406.pdf