icon-menu
icon-menu

Արտադրանքներ

    Սալբուտամոլ, 2 մգ դեղահատեր

    ԴեղաձեվըԴեղահատեր

    ATC խումբԹոքաբանություն

    ATC ենթախումբԲրոնխոլիտիկ դեղեր

    Դեղի առևտրային անվանումըՍալբուտամոլ

    Դեղի միջազգային անվանումըՍալբուտամոլ (Salbutamol)

    Ընդհանուր բնութագիրը

    Հիմնական ֆիզիկաքիմիական հատկությունները.

    Կլոր, տափակ, սպիտակ գույնի, մեկ կողմից ակոսիկով դեղահատեր:

    Բաղադրությունը

    Յուրաքանչյուր դեղահատը պարունակում է.

    Ակտիվ բաղադրանյութ` 2 մգ սալբուտամոլ (սուլֆատի տեսքով):

    Օժանդակ բաղադրանյութեր` միկրոբյուրեղային ցելյուլոզ, մաքրված տալկ, մագնեզիումի ստեարատ, աէրոսիլ 200:

    Քիմիական անվանումը և CAS համարը

    Բիս[(1RS)-2-[(1,1-դիմեթիլէթիլ)ամինո]-1-[4-հիդրօքսի-3-(հիդրօքսիմեթիլ)ֆենիլ]էթանոլ] սուլֆատ; 51022-70-9.

    Դեղաբանական խումբը և ԱԲՔ կոդը

    Բետա-ադրենոխթանիչ; R03AC02.

    Դեղաբանական ազդեցությունը

    Բետա-ադրենախթանիչ դեղ է, ընտրողաբար ազդում է բետա2-ադրենաընկալիչների վրա (տեղակայված բրոնխներում, արգանդամկանում, արյունատար անոթներում): Կանխարգելում եւ կասեցնում է բրոնխների կծկանքը, նվազեցնում է շնչառական ուղիների դիմադրողականությունը, մեծացնում է թոքերի կենսական տարողությունը: Կանխում է հիստամինի, պարարտ բջիջներից անաֆիլաքսիայի դանդաղ ազդող նյութի եւ նեյտրոֆիլների քեմոտաքսիսի գործոնների ձերբազատումը: Ի համեմատություն այս խմբի այլ դեղերի սրտամկանի վրա ցուցաբերում է ավելի քիչ արտահայտված դրական քրոնո- եւ ինոտրոպ ազդեցություն: Լայնացնում է պսակային անոթները, գործնականորեն չի իջեցնում զարկերակային ճնշումը: Ցուցաբերում է տոկոլիտիկ ազդեցություն, իջեցնում է արգանդամկանի լարվածությունը եւ կծկողական ակտիվությունը:

    Ֆարմակոկինետիկա

    Ներքին ընդունման դեպքում Սալբուտամոլը ամբողջությամբ ներծծվում է ստամոքսաղիքային համակարգից: Նյութափոխանակության է ենթարկվում լյարդից “առաջին անցման” ժամանակ եւ, հնարավոր է, աղիների պատում: Նյութափոխանակության հիմնական արգասիքն է հանդիսանում ոչ ակտիվ սուլֆատային կոնյուգատը: Սալբուտամոլը թոքերում նյութափոխանակության չի ենթարկվում: Կիսատրոհման պարբերությունը կազմում է 4-6 ժամ: Սալբուտամոլը արագորեն արտազատվում է մեզի հետ մետաբոլիտների տեսքով եւ անփոփոխ վիճակում: Աննշան քանակով արտազատվում է կղանքի հետ:

    Ցուցումներ

    Բրոնխիալ ասթմայով հիվանդների մոտ բրոնխների դարձելի խցանման և թոքերի քրոնիկ խցանող հիվանդությունների կանխարգելման համար:

    Դեղաչափավորումը և կիրառման եղանակները
    Սովորաբար բուժումը սկսում են Սալբուտամոլի ինհալիացիոն դեղաձևի կիրառմամբ: Եթե այդ բուժումը արդյունավետ չէ, ապա հիվանդներին նշանակվում է ներքին ընդունման Սալբուտամոլ:

    Մեծահասակներին և 12 տարեկանից բարձր երեխաներին` սկզբնական դեղաչափը 2-4 մգ, յուրաքանչյուր 6-8 ժամը մեկ անգամ:

    6-12 տարեկան երեխաներին` 2 մգ, յուրաքանչյուր 6-8 ժամը մեկ անգամ, 2-6 տարեկան երեխաներին` 1-2 մգ, , յուրաքանչյուր 6-8 ժամը մեկ անգամ:

    Տարեց և զգայուն հիվանդներին նշանակում են սկզբնական դեղաչափը 2 մգ, յուրաքանչյուր 6-8 ժամը մեկ անգամ:

    Կողմնակի ազդեցություններ
    Կենտրոնակակն համակարգի կողմից ` դող, ներքին դող, լարվածություն, գլխացավ, գլխապտույտ, քնի և վարքի խանգարումներ, մկանային ցնցումներ:

    Սրտանոթային համակարգի կողմից` ուժեղ սրտխփոց, հաճախասրտություն, առիթմիա, ծայրամասային անոթների լայնացում, սրտի իշեմիա:

    Ներզատական համակարգի կողմից` հիպերգլիկեմիա:

    Ստամոքսաղիքային համակարգի կողմից` սրտխառնոց, փսխում:

    Ալերգիկ ռեակցիաներ` հազվադեպ` պարադոքսալ բրոնխոսպազմ, եղնջացան, Կվինկեի այտուց, թերճնշում և կոլլապս:

    Այլ ազդեցություններ` մեծ դեղաչափերի դեպքում հնարավոր է հիպոկալիեմիա:

    Հակացուցումներ
    – Հղիության I եւ II եռամիսյակներ ընթացքում վիժման վտանգ, վաղաժամ ծննդաբերություն,
    – Մանկական տարիք մինչև 2 տարեկան,
    – Գերզգայունություն սալբուտամոլի նկատմամբ:

    Հատուկ ցուցումներ
    Զգուշությամբ են կիրառում տախիառիթմիաների եւ սրտի ռիթմի այլ խանգարումների, զարկերակային գերճնշման, միոկարդիտի, սրտի արատների, աորտայի նեղացման, շաքարախտի, թիրեոտոքսիկոզի, գլաուկոմայի, սրտային սուր անբավարարության դեպքում (բժշկի խիստ հսկողության պայմաններում): Սալբուտամոլի դեղաչափի կամ ընդունման հաճախակության մեծացումը անհրաժեշտ է իրականացնել բժշկի հսկողության ներքո: Ընդունման միջեւ ընկած ժամանակահատվածի փոքրացումը թույլատրվում է միայն բացառիկ դեպքերում եւ պետք է խիստ հիմնավորում ունենա:

    Բրոնխիալ ասթմայի ծանր ընթացքի դեպքում Սալբուտամոլը պետք է կիրառվի այլ դեղերի հետ համակցված: Սալբուտամոլի կիրառման ժամանակ առկա է հիպոկալիեմիայի առաջացման վտանգ, այդ պատճառով էլ բրոնխային ասթմայով տառապող մարդկանց մոտ բուժման ընթացքում անհրաժեշտ է վերահսկել արյան մեջ կալիումի մակարդակը:

    Հղիությունը և կրծքով կերակրումը
    Սալբուտամոլը հակացուցված է հղիության I եւ II եռամիսյակների ընթացքում վիժման վտանգի դեպքում, վաղաժամ ծննդաբերության, բազմապտուղ հղիության, սրտային հիվանդություններով հղիների, էկլամպսիայի, նախաէկլամպսիայի, ներարգանդային վարակների, պտղի ներարգանդային մահվան դեպքերում:

    Սալբուտամոլը արտազատվում է կաթի հետ, այդ պատճառով կաթնարտադրության շրջանում Սալբուտամոլի նշանակման անհրաժեշտության դեպքում պետք է դադարեցնել կրծքով կերակրումը:

    Դեղորայքային փոխազդեցություններ
    Հիպոկալիեմիայի առաջացման վտանգը մեծանում է քսանտինի ածանցյալների, գլյուկոկորտիկոիդների, միզամուղների հետ միաժամանակյա կիրառման դեպքում, ինչպես նաեւ հիպօքսիայի ժամանակ: Սալբուտամոլի կիրառման դեպքում խորհուրդ չի տրվում միաժամանակ ընդունել ոչ ընտրողական բետա-ադրենապաշարիչներ, քանի որ հնարավոր է թերապեւտիկ ազդեցությունների փոխադարձ ընկճում: Թեոֆիլինի հետ միաժամանակյա կիրառման դեպքում մեծանում է հաճախասրտության եւ առիթմիաների, մասնավորապես` վերփորոքային էքստրասիստոլաների առաջացման վտանգը:

    Պիտանելիության ժամկետը
    Պիտանելիության ժամկետը` 3 տարի: Չօգտագործել պիտանելիության ժամկետը սպառվելուց հետո:

    Դեղատնից բացթողման կարգը
    Բաց է թողնվում դեղատոմսով:
    Թողարկման ձևը և փաթեթավորումը
    24 դեղահատ պարունակող ստվարաթղթե տուփ (1 բլիստեր 24 դեղահատ պարունակող):
    Պահման պայմանները
    Պահել երեխաների համար անհասանելի, զով, խոնավությունից ու լույսից պաշտպանված տեղում: