Հայտարարություն
«Արփիմեդ» ընկերությունը հայտարարում է մրցույթ Որակի ապահովման բաժնի մասնագետի թափուր հաստիքի համար:
Որակի ապահովումը միջոցառումների համակարգ է, որը ներառում է այն բոլոր ասպեկտները, որոնք կարող են առանձին կամ միասին ազդել արտադրանքի որակի վրա:
Որակի պահովման բաժինը զբաղվում է՝
✅ Ընթացակարգերի, հրահանգների և գրանցումների կենսացիկլի կառավարմամբ
✅ Որակի ներքին աուդիտների իրականացմամբ:
✅ Ներքին ուսուցումների պարբերաբար իրականացմամբ:
✅ Արտադրանքի որակի տարեկան վերլուծությամբ:
✅ Սարքավորումների, համակարգերի և գործընթացների որակավորման/ վալիդացիաների ապահովմամբ և այլն:
Եթե ունեք դեղագետի որակավորում, անգլերենի և ռուսերենի իմացություն, տիրապետում եք MS Office ծրագրերին, ունեք մասնագիտական գիտելիքները հարստացնելու ձգտում և թիմում աշխատելու կարողություն, ապա դիմեք մեզ՝ ուղարկելով Ձեր CV-ն ani_ghazaryan@arpimed.com էլ. հասցեին՝ նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը:
Աշխատանքային փորձը ցանկալի է: Աշխատանքային ժամերը՝ 9:00-18:00, մեկ ժամ ընդմիջումով: