Հայտարարություն
«Արփիմեդ» ընկերությունը հայտարարում է մրցույթ Գրանցման բաժնի դեղագետի և Դեղազգոնության բաժնի դեղագետի թափուր հաստիքների համար:
Գրանցման բաժնի դեղագետի պարտականություններն են՝
1. Դեղերի գրանցման/վերագրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի կազմում,
2. Պետական կարգավորող մարմիններից ստացված փաստաթղթերի հետազոտում:
Դեղազգոնության բաժնի դեղագետի պարտականություններն են՝
1. Դեղազգոնության բաժնի փաստաթղթերի կազմում համաձայն օրենքի, միջազգային պայմանագրերի և ակտերի պահանջների,
2. Դեղերի անվտանգության հետգրանցումային ուսումնասիրություններ,
3. Դեղերի անվտանգության պրոֆիլների ուսումնասիրություն և ռիսկերի մշտադիտարկում,
4. Մասնագիտական գրականության մշտադիտարկում:
Գիտելիքներ և հմտություններ
✅ Բարձրագույն մասնագիտական կրթություն
✅ Անգլերեն և ռուսերեն լեզուների իմացություն
✅ MS Office իմացություն
✅ Թիմում աշխատելու կարողություն
✅ Ժամանակի ճիշտ կառավարման հմտություններ
Աշխատանքային փորձը ցանկալի է:
Աշխատանքային ժամերը՝ 9:00-18:00, մեկ ժամ ընդմիջումով: Ձեր ինքնակենսագրականները կարող եք ուղարկել ani_ghazaryan@arpimed.com էլ. հասցեին՝ նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը: Հայտերի ընդունման վերջնաժամկետը հուլիսի 15-ն է: