Հայտարարություն
«Արփիմեդ» ընկերությունը հայտարարում է մրցույթ Դեղազգոնության բաժնի մասնագետի թափուր հաստիքի համար:
«Դեղազգոնություն» բաժնի նպատակն է ժամանակին հայտնաբերել, գնահատել, հետազոտել և կանխել դեղերի օգտագործման հետ կապված կողմնակի ազդեցությունները: Վերջինս նպատակ ունի հայտնաբերել պոտենցիալ հնարավոր վտանգը և ռիսկերը` ինչպես առանձին անհատների, այնպես էլ ողջ բնակչության համար:
Դեղազգոնության բաժինը զբաղվում է՝
1. Դեղազգոնության բաժնի փաստաթղթերի կազմմամբ համաձայն օրենքի, միջազգային պայմանագրերի և ակտերի պահանջների,
2. Դեղերի անվտանգության հետգրանցումային ուսումնասիրությամբ,
3. Դեղերի անվտանգության պրոֆիլների ուսումնասիրությամբ և ռիսկերի մշտադիտարկմամբ,
4. Մասնագիտական գրականության մշտադիտարկմամբ:
Եթե ունեք դեղագետի որակավորում, անգլերենի և ռուսաց լեզվի իմացություն, տիրապետում եք MS Office ծրագրերին, ունեք ժամանակի ճիշտ կառավարման հմտություններ և թիմում աշխատելու կարողություններ, ապա դիմեք մեզ, ուղարկելով ինքնակենսագրականը ani_ghazaryan@arpimed.com էլ. հասցեին՝ նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը:
Աշխատանքային փորձը ցանկալի է:
Աշխատանքային ժամերը՝ 9:00-18:00, մեկ ժամ ընդմիջումով: