icon-menu
icon-menu

Հայտարարություն

Հայտարարություն

«Արփիմեդ» ընկերությունը հայտարարում է մրցույթ Գրանցման բաժնի դեղագետի թափուր հաստիքի համար:

«Արփիմեդ» ընկերությունն արդեն իսկ գրանցել է ավելի քան 150 անուն պահանջված և մասնագետների ու սպառողների վստահությանն արժանացած դեղեր:

Գրանցման բաժինը զբաղվում է՝
1. Դեղերի գրանցման/վերագրանցման/հետգրանցումային փոփոխությունների համար անհրաժեշտ փաստաթղթերի կազմմամբ,
2. Պետական կարգավորող մարմիններից ստացված փաստաթղթերի հետազոտմամբ:

Եթե ունեք դեղագետի որակավորում, անգլերենի և ռուսաց լեզվի իմացություն, տիրապետում եք MS Office ծրագրերին, ունեք ժամանակի ճիշտ կառավարման հմտություններ և թիմում աշխատելու կարողություններ, ապա դիմեք մեզ՝ ուղարկելով ինքնակենսագրականը ani_ghazaryan@arpimed.com էլ. հասցեին՝ նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը:
Աշխատանքային փորձը ցանկալի է:
Աշխատանքային ժամերը՝ 9:00-18:00, մեկ ժամ ընդմիջումով: