icon-menu
icon-menu

Նորություններ

ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի այցը «Արփիմեդ» դեղագործական ընկերություն

Օգոստոսի 27-ին ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանըայցելել է «Լիկվոր» և «Արփիմեդ» դեղագործական ընկերություններ:

https://www.facebook.com/watch/?v=918099988546037

Այցելելով «Արփիմեդ» դեղագործական ընկերություն՝ նախարարը շրջել է կառույցում` ծանոթացել ընթացիկ աշխատանքներին և արտադրատեսականուն:

«Միանշանակ կարող ենք ասել, որ ընկերությունները համապատասխանում են միջազգային չափորոշիչներին, քանի որ նրանք ունեն GMP հավաստագրեր: Այցելելով «Լիկվոր» և «Արփիմեդ» ընկերություններ` մենք ինքներս հավաստիացանք, որ տարբեր երկրների դեղարտադրողներն այցելելով մեր երկիր, տեսնում են, որ արտադրությունն այն որակի է, որն ընդունված է ամբողջ աշխարհում», – ասել է նախարար Արսեն Թորոսյանը:

Նախարարը հրապարակել է նաև իր կատարած տեսագրությունները մեր արտադրատարածքում այդ պահին իրականացվող արտադրություններից՝ նշելով.

‼️ Հայկական արտադրության Օլանզապինը ոչնչով չի զիջում արտասահմանյան արտադրության անալոգներին և 5-10 անգամ ավելի մատչելի է դրանցից։ Իսկ դեղի հումքը ներկրվում է Գերմանիայից։ Այն նաև շուտով արտահանվելու է։

https://www.facebook.com/watch/?v=532295064185651