icon-menu
icon-menu

Արտադրանքներ

    Մետրոնիդազոլ, 1 % դոնդող

    ԴեղաձեվըՓափուկ

    ATC խումբՀակապրոտոզային դեղեր

    ATC ենթախումբՆիտրոիմիդազոլի ածանցյալներ (արտաքին օգտագործման համար)

    Դեղի առևտրային անվանումըՄետրոնիդազոլ

    Դեղի միջազգային անվանումըՄետրենիդազոլ (Metronidazole)

    Ընդհանուր բնութագիրը
    Հիմնական ֆիզիկոքիմիական հատկությունները

    Թափանցիկ անհոտ դոնդող:

    Բաղադրությունը

    Յուրաքաչյուր գրամը պարունակում է.

    Ակտիվ բաղադրանյութ` 10 մգ մետրոնիդազոլ:
    Օժանդակ բաղադրանյութեր` պրոպիլենգլիկոլ, կարբոմեր 940, մեթիլպարաբեն, տրիէթանոլամին, դինատրիումի էդետատ, մաքրված ջուր:

    Քիմիական անվանումը և CAS համարը

    2-մեթիլ-5-նիտրո-1H-իմիդազոլ-1-էթանոլ, CAS՝ 443-48-1.

    Դեղաբանական խումբը և ԱԲՔ կոդը

    Հակամանրէային միջոց, իմիդազոլի ածանցյալ, Կոդ ԱԲՔ՝ J01X D01.

    Դեղաբանական ազդեցությունը

    Մետրոնիդազոլ 1% դոնդողը ցուցաբերում է մանրէասպան ազդեցություն վարդագույն կորյակների նկատմամբ: Մետրոնիդազոլը համարվում է նիտրոիմիդազոլի ածանցյալ: Ազդեցության մեխանիզմը պայմանավորված է անաէրոբ միկրոօրգանիզմների ներբջջային փոխադրող սպիտակուցների հետ փոխազդեցության ժամանակ նրա 5-նիտրո խմբի կենսաքիմիական վերականգնմամբ: ԴՆԹ-ի հետ փոխազդեցության հետևանքով արգելակվում է նուկլեինաթթուների սինթեզը , ինչը հանգեցնում է մանրէի ոչնչացմանը:

    Ֆարմակոկինետիկա

    Տեղային օգտագործման դեպքում Մետրոնիդազոլ 1% դոնդողը գործնականորեն չի ներծծվում, քանի որ հիմանական ազդող նյութը օգտագործվում է նվազագույն թերապևտիկ խտություններով և նրա համակարգային ազդեցությունը նվազագույն է:

    Սակայն, ներծծված մետրոնիդազոլը կարող է անցնել ընկերքային պատնեշով: Օրական 1 գ դոնդողի կիրառման դեպքում, 10 մգ մետրոնիդազոլին համարժեք, առավելագույն խտությունը պլազմայում հասնում է 6-10 ժամ անց և կազմում է 9-32 նգ/մլ:

    Ցուցումներ

    Վարդագույն կորյակների բուժում:

    Դեղաչափավորումը և կիրառման եղանակները
    Մետրոնիդազոլ 1% դոնդողը բարակ շերտով զգուշորեն տարածել նախապես մաքրված ախտահարված մակերեսի վրա օրական 2 անգամ՝ առավոտյան և երեկոյան: Բուժման տևողությունը կախված է ախտահարման աստիճանից և որոշվում է բժշկի կողմից:
    Կողմնակի ազդեցություններ
    Մետրոնիդազոլի տեղային կիրառման ժամանակ համակարգային կողմնակի ազդեցությունների առաջացման վտանգը փոքր է, սակայն կարող են դիտվել ալերգիկ ռեակցիաներ հետևյալ ախտանիշներով՝ մաշկային ցան, քոր, եղնջացան, չորություն, թեփոտում, կարմրություն, ծակծկոց, այրոց և մաշկի թմրություն, լուսազգայունություն, արցունքահոսություն:
    Հակացուցումներ
    Մետրոնիդազոլի, ինչպես նաև նիտրոիմիդազոլի ածանցյալների և դեղի մյուս բաղադրիչների նկատմամբ գերզգայունություն:

    Հատուկ ցուցումներ
    Երկարատև օգտագործման դեպքում, ինչպես նաև մեծ դեղաչափերով օգտագործման դեպքում առկա է համակարգային ներծծման վտանգ: Դեղը օժտված է լուսազգայունությամբ, այդ պատճառով բուժման ընթացքում անհրաժեշտ է խուսափել արևի ճառագայթների ուղղակի ազդեցությունից: Չի թուլատրվում դեղի շփումը աչքերի և լորձաթաղնթներ հետ: Երեխաներին խորհուրդ չի տրվում կիրառել:
    Հղիության և կաթնարտադրության շրջան
    Հղիության ընթացքում դեղի կիրառումը թուլատրվում է միայն այն դեպքում, երբ ակնկալվող օգուտը գերազանցում է վտանգին: Կաթնարտադրության ընթացքում դեղի նշանակման անհրաժեշտության դեպքում պետք է դադարեցնել կրծքի կաթով կերակրումը :
    Գերդեղաչափավորում
    Տեղային օգտագործման դեպքում գերդեղաչափավորման դեպքեր չեն դիտվել:
    Դեղորայքային փոխազդեցություններ
    Խորհուրդ տրվող դեղաչափերով կիրառման դեպքում մետրոնիդազոլի համակարգային փոխազդեցություններ այլ դեղերի հետ չեն դիտվել:

    Միաժամանակյա կիրառման դեպքում մետրոնիդազոլը ուժեղացնում է կումարինների, անուղղակի հակամակարդիչների ազդեցությունը:

    Պիտանելիության ժամկետը
    Պիտանելիության ժամկետը` 3 տարի: Չօգտագործել պիտանելիության ժամկետը սպառվելուց հետո:

    Դեղատնից բացթողման կարգը
    Բաց է թողնվում դեղատոմսով:
    Թողարկման ձևը և փաթեթավորումը
    1% դոնդող արտաքին օգտագործման համար՝ լցված 20 գ տարողությամբ ալյումինե պարկուճում, որը ներդիր-թերթիկի հետ տեղադրված է ստվարաթղթե տուփի մեջ:
    Պահման պայմանները
    Պահել երեխաների համար անհասանելի, զով, խոնավությունից ու լույսից պաշտպանված տեղում: