icon-menu
icon-menu

Արտադրանքներ

Դիգօքսին, 0.25 մգ դեղահատեր

ԴեղաձեվըԴեղահատեր

ATC խումբՍրտաբանություն: Անոթաբանություն

ATC ենթախումբՍրտային գլիկոզիդներ

Դեղի առևտրային անվանումըԴիգօքսին

Դեղի միջազգային անվանումըԴիգօքսին (Digoxin)

Ի՞նչ է Դիգոքսինը և ինչի՞ համար է այն կիրառվում

Դիգոքսին դեղահատերը պարունակում են ակտիվ բաղադրատարր՝ Դիգոքսին։ Այն պատկանում է սրտային գլիկոզիդներ կոչվող դեղերի խմբին: Դիգօքսինը օգտագործվում է առիթմիաների և սրտային անբավարարության բուժման համար։

Առիթմիան սրտի կծկումների ռիթմի, հաճախականության խանգարում է, որի հետևանքով սիրտը բաբախում է անկանոն կամ սխալ հաճախականությամբ։ Տվյալ դեղը շտկում է անկանոն սրտազարկերը, վերականգնելով նորմալ ռիթմը, ինչպես նաև մեծացնում է սրտի կծկումների ուժը, որի շնորհիվ այն արդյունավետ է սրտային անբավարարության դեպքում։

Ինչպես ընդունել Դիգոքսին դեղը

Այս դեղը հասանելի է հաբերի ձևով, որոնք ընդունվում են ներքին ընդունմամբ։

Միշտ ընդունեք այս դեղը ճիշտ այնպես, ինչպես Ձեզ նշանակել է բժիշկը։ Եթե Դուք ունեք ինչ-որ կասկած, խորհրդակցեք Ձեր բժշկի հետ։ Ձեր բժիշկը կնշանակի համապատասխան դեղաչափը՝

  • Դա կախված է նրանից, թե սրտի ինչ խնդիր ունեք և որքանով է այն լուրջ։
  • Նաև դա կախված է Ձեր տարիքից, քաշից և երիկամների գործառույթից։
  • Քանի դեռ Դուք ընդունում եք այս դեղը, Ձեր բժիշկը պետք է վերահսկի արյան անալիզների արդյունքները։ Սա անհրաժեշտ է՝ պարզելու համար, թե ինչպես եք Դուք արձագանքում բուժմանը։
  • Ձեր բժիշկը կարող է ճշգրտել դեղաչափը՝ ելնելով արյան անալիզների արդյունքներից և նրանից, թե ինչպես եք արձագանքում բուժմանը։ Այդ պատճառով անհրաժեշտ է խստորեն պահպանել բժշկի կողմից նշանակված բուժման կուրսը։
  • Եթե դուք վերջին երկու շաբաթների ընթացքում ընդունել եք որևէ այլ սրտային գլիկոզիդ, Ձեր բժիշկը պետք է նշանակի Դիգոքսինի ավելի ցածր դեղաչափ։
  • Եթե նկատում եք, որ այս դեղամիջոցի ազդեցությունը չափազանց ուժեղ է կամ՝ չափազանց թույլ, խորհրդակցեք Ձեր բժշկի կամ դեղագործի հետ։

 

Ինչպես ընդունել այս դեղը

Դեղը ընդունվում է երկու փուլով`

  • Փուլ 1 — Բեռնող դեղաչափ

Բեռնող դեղաչափը ապահովում է դիգոքսինի մակարդակի արագ բարձրացումը մինչև անհրաժեշտ մակարդակ։ Սկզբում՝

  • ընդունեք մեկանգամյա բեռնող դեղաչափ, ապա՝ աջակցող դեղաչափ, կամ
  • մեկ շաբաթ ամեն օր ընդունեք փոքր դեղաչափ, ապա անցեք աջակցող դեղաչափի։

 

  • Փուլ 2 — Աջակցող դեղաչափ

Բեռնող դեղաչափից հետո անհրաժեշտ է ամեն օր նվազեցնել դեղաչափը, մինչև բժիշկը որոշի, որ պետք է դադարեցնեք։

 

Ներքին ընդունում

Մեծահասակներ և 10 տարեկանից բարձր երեխաներ

  • Բեռնող դեղաչափ
  • Սովորաբար 0.75 մգ-ից մինչև 1.5 մգ մեկանգամյա ընդունմամբ։
  • Որոշ հիվանդներին անհրաժեշտ է դեղը նշանակել բաժանված (առանձնացված) դեղաչափերով՝ 6-ժամյա միջակայքով։
  • Այլընտրանքային տարբերակով կարելի է ընդունել 0.25 մգ-ից մինչև 0.75 մգ՝ ամեն օր, մեկ շաբաթ շարունակ։
  • Աջակցող դեղաչափ
  • Ձեր բժիշկը կորոշի դեղաչափը՝ հիմնվելով օրգանիզմի արձագանքից դիգոքսինի նկատմամբ։
  • Սովորաբար այս դեղաչափը կազմում է օրական 0.125 մգ-ից մինչև 0.25 մգ։

 

Մինչև 10 տարեկան երեխաներ

Բեռնող դեղաչափ

  • Հաշվարկվում է՝ հաշվի առնելով Ձեր երեխայի քաշը։
  • Սովորաբար կազմում է 0.025 մգ-ից մինչև 0.045 մգ մարմնի քաշի յուրաքանչյուր կգ-ին համապատասխան։
  • Պետք է ընդունել բաժանված դեղաչափերով՝ 4-8 ժամ միջակայքով։

Աջակցող դեղաչափ

  • Այն կորոշի բժիշկը՝ կախված Ձեր երեխայի օրգանիզմի արձագանքից՝ դիգոքսինի նկատմամբ։
  • Սովորաբար այն կազմում է բեռնող դեղաչափի 1/5-ը (հինգերորդ մասը) կամ 1/4-ը (չորրորդ մասը), որը պետք է ընդունել ամեն օր։

 

Տարեց մարդիկ

Տարեց մարդկանց անհրաժեշտ է ընդունել դեղի ավելի ցածր դեղաչափ՝ համեմատած մեծահասակների դեղաչափի հետ։ Դա պայմանավորված է նրանով, որ տարեցների մոտ կարող է նվազած լինել երիկամների ֆունկցիան։ Ձեր բժիշկը կորոշի Ձեր արյան մեջ դիգոքսինի մակարդակը և անհրաժեշտության դեպքում կարող է փոխել դեղաչափը։

 

Եթե Դուք ընդունել եք Դիգոքսինի ավելի շատ դեղահատ, քան նախատեսված է

Եթե դուք ընդունել եք Դիգոքսինի չափից շատ դեղահատ, կամ եթե երեխան պատահաբար ընդունել է այս դեղը, դիմեք Ձեր բժշկին, հիվանդանոց կամ թունաբանական կենտրոն՝ ռիսկերի գնահատման և լրացուցիչ տեղեկության ստացման համար։

Դիգոքսինով թունավորման հիմնական ախտանշաններն են սրտի ռիթմի խանգարումները և աղեստամոքսային տրակտի ախտանշանները, որոնք կարող են ի հայտ գալ նախքան սրտի ռիթմի խանգարումների առաջացումը. աղեստամոքսային համակարգի ախտանշաններն են՝ ախորժակի կորուստ, սրտխառնոց և փսխում։ Դիգոքսինով թունավորման այլ ախտանշաններ կարող են ներառել՝ գլխապտույտ, հոգնածություն, ընդհանուր թուլություն և տարբեր նյարդաբանական խանգարումներ, ներառյալ տեսողության խանգարումներ։ Նյարդաբանական և տեսողական ախտանշանները կարող են պահպանվել նույնիսկ թունավորման մյուս նշանների վերացումից հետո։

Քրոնիկ թունավորման դեպքում նկատվում են ախտանշաններ, որոնք կապված չեն սրտի գործունեության հետ, օրինակ՝ թուլություն և ընդհանուր ինքնազգացողության վատացում։

 

Եթե Դուք մոռացել եք ընդունել Դիգոքսին դեղահատը

Մի ընդունեք կրկնակի դեղաչափ՝ բաց թողնվածը լրացնելու համար։

 

Եթե Դուք դադարեցնեք Դիգոքսինի ընդունումը

Ձեր բժիշկը կորոշի, թե որքան ժամանակ պետք է շարունակեք Դիգոքսինով բուժումը։ Մի դադարեցրեք բուժումը առանց բժշկի հետ խորհրդակցման։

Եթե այս դեղի ընդունման վերաբերյալ լրացուցիչ հարցեր ունեք, խորհրդակցեք բժշկի կամ դեղագետի հետ։

Դեղաբանական խումբ և ATX կոդ

Դեղաբանական խումբ – Կարդիոտոնիկ դեղեր։ Սրտային գլիկոզիդներ։

ATX կոդ – C01AA05

Փաթեթի պարունակությունը և լրացուցիչ տեղեկություն

Ի՞նչ է պարունակում Դիգոքսինը

Մեկ դեղահատը պարունակում է՝

Ակտիվ նյութ՝ դիգոքսին – 0.25 մգ

Օժանդակ նյութեր՝ լակտոզի մոնոհիդրատ, տալկ, մագնեզիումի ստեարատ, պովիդոն, եգիպտացորենի օսլա։

Դեղի մասին առավել մանրամասն տեղեկություն ստանալու համար սեղմեք՝ http://pharm.cals.am/pharm/data/drug_134425/1736329537406.pdf