icon-menu
icon-menu

Արտադրանքներ

Լիդոկային, 5 % ցողաշիթ

ԴեղաձեվըՀեղուկ (արտաքին օգտագործման համար)

ATC խումբՍտոմատոլոգիա

ATC ենթախումբՏեղային անզգայացնող ազդեցությամբ դեղեր

Դեղի առևտրային անվանումըԼիդոկային

Դեղի միջազգային անվանումըԼիդոկային (Lidocaine)

Ներդիր թերթիկ՝ ուզբեկերեն: Lidocaine
Ինչ է Լիդոկային դեղը և ինչի համար է այն կիրառվում

Լիդոկային ցողաշիթը (այսուհետ տեքստում՝ Լիդոկային) պարունակում է ակտիվ նյութ՝ լիդոկային, որը պատկանում է տեղային անզգայացնողներ կոչվող դեղերի խմբին։

Լիդոկայինը կիրառվում է մարմնի տարբեր հատվածների տեղային անզգայացման համար։ Դեղը ապահովում է ցավազրկող ազդեցություն հետևյալ դեպքերում․

  • Քիթ-կոկորդ-ականջաբանական բժշկական զննությունների կամ միջամտությունների ժամանակ,
  • Ծննդաբերության ընթացքում և ծննդաբերությունից հետո, եթե անհրաժեշտ է կարեր դնել,
  • Ատամնաբուժական միջամտությունների ժամանակ։
Ինչպես ընդունել Լիդոկային դեղը
  • Լիդոկայինը սովորաբար նշանակում է Ձեր բժիշկը կամ ատամնաբույժը։ Ձեր բժիշկի կամ ատամնաբույժի կողմից կիրառվող դեղաչափը կախված է Ձեզ անհրաժեշտ ցավազրկման աստիճանից։ Այն նաև կախված է Ձեր տարիքից և ֆիզիկական վիճակից։
  • Եթե Դուք պետք է Լիդոկայինը կիրառեք տնային պայմաններում, ապա պետք է օգտագործեք այն դեղաչափը, որը նշանակել է Ձեր բժիշկը կամ ատամնաբույժը։ Միշտ կիրառեք լիդոկայինը ճիշտ այնպես, ինչպես նշանակել է Ձեր բժշկը կամ ատամնաբույժը։ Եթե վստահ չեք, անհրաժեշտ է խորհրդակցել Ձեր բժշկի կամ ատամնաբույժի հետ։

Ինչպես կիրառել Լիդոկային դեղը

  • Մի օգտագործեք ավելի քան 20 ցողում։
  • Պետք է կիրառեք հնարավորինս քիչ ցողում։
  • Խուսափեք ցողաշիթը աչքերի մեջ ընկնելուց։

 

Ինչպես օգտագործել Լիդոկայինը բերանի և կոկորդի համար

  • Լիդոկայինի կիրառման դեպքում առաջանում է  բերանի և կոկորդի թմրածության զգացողություն։ Այդ պատճառով սնունդը կամ հեղուկը կարող են անցնել սխալ ուղիով։ Բացի դրանից, դա կարող է առաջացնել կլման դժվարություն կամ որոշ մարդիկ կարող են պատահաբար կծել իրենց լեզուն կամ այտը։
  • Լիդոկայինը պետք է զգուշությամբ օգտագործել տարեցների, վատ առողջական վիճակում գտնվող մարդկանց և երեխաների շրջանում։

 

Եթե Դուք ընդունել եք ավելի շատ Լիդոկային, քան խորհուրդ է տրվում

Եթե Դուք կարծում եք, որ ընդունել եք ավելի շատ Լիդոկային, քան անհրաժեշտ է, անհապաղ դիմեք Ձեր բուժող բժիշկին կամ ատամնաբույժին։

Դեղաբանական հատկություններ

Ֆարմակոթերապևտիկ խումբ՝ Տեղային անզգայացնող դեղ:

ԱԲՔ կոդ՝ N01BB02:

Փաթեթի պարունակությունը և լրացուցիչ տեղեկություն

Ինչ է պարունակում Լիդոկային դեղը

Ազդող նյութ՝ 50 մգ լիդոկային հիմնային

Օժանդակ նյութեր՝ թեթև հեղուկ պարանֆին, իզոպրոպիլ միրիստատ, պրոպիլպարաբեն։

Դեղի մասին առավել մանրամասն տեղեկություն ստանալու համար սեղմեք՝ http://pharm.cals.am/pharm/data/drug_134416/1732626206794.pdf